Դեպքից 3 շաբաթ առաջ զեկուցագիր էր գրել զինվորական ծառայությունից արձակվելու համար.Կապիտանի փաստաբանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Գեղարքունիքի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհիհետևանքով մահացած 15 զինծառայողներից 14 դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում, իսկ մահացած մեկ զինծառայողի դին հայտնաբերվել է կացարանի նախասրահում` ննջասենյակից դուրս։ Այս մանրամասները Հանրային հեռուստատեսության եթերում հայտնեց Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը:

Իսկ մահացած զինծառայողների հարազատները շարունակում են  պնդումները, թե կապիտան Եղիշե Հակոբյանի և զինվորների միջև լարված հարաբերություններ են եղել: Վերոնշյալի, ինչպես նաեւ այլ մանրամասների շուրջ հստակ տեղեկատվություն ստանալու ակնկալիքով դիմել ենք Եղիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանին, ով նախ անդրադարձավ իր պաշտպանյալի` ցուցմունք չտալու պատճառին.
-Եղիշե Հակոբյանը ցուցմունք տալուց հրաժարվել է բացառապես առողջական վիճակից ելնելով` դեմքն ամբողջովին այրված է, ձեռքերը այրված են, ցավերն անտանելի են: Ինչ վերաբերում է զինվորների հետ ունեցած տարաձայնություններին կամ վեճին, ապա զինվորների հարազատները փաստում են ոմն կապիտանի հետ ունեցած տարաձայնությունների մասին` հստակ անուն չեն նշում, ընդամենը ենթադրում են: Պետք է ընդգծեմ, որ բացի իմ պաշտպանյալից եղել են այլ կապիտաններ եւս այդ զորանոցում, հետեւաբար, խոսել այդ տարաձայնությունների մասին առանց հստակ ապացույցներ ունենալու` առնվազն բարոյական չի: Եղիշե Հակոբյանը այս պահին ցուցմունք չի տվել, որեւէ դիրքորոշում չի հայտնել, ասեմ ավելին` իմ պաշտպանյալը այդ զինվորների հետ անմիջական առնչություն չի ունեցել: Զինվորների հետ անմիջական առնչություն ունեցել են դասակի, վաշտի հրամանատարները, իսկ Եղիշե Հակոբյանը եղել է ինժեներական ծառայության սպա, իսկ ինժեներական ծառայության սպան չէր կարող զինվորների հետ անմիջական շփում` առավելեւս տարաձայնություն ունենար:
-Պարոն Սարգսյան, այնուամենայնիվ, բնականաբար, Դուք զրույց ունեցել եք Ձեր պաշտպանյալի հետ, պաշտոնական վարկածի առնչությամբ ի՞նչ է պատմել Ձեզ:
-Կարող եմ միայն ասել, որ Եղիշե Հակոբյանը շահագրգիռ է խոսել եւ տեղեկատվություն տրամադրել, թե՛ նախորդող, թե՛ հաջորդող ժամանակահատվածների մասին: Այս պահին նա ֆիզիկապես ի վիճակի չէ խոսել, դեմքի վրա միայն աչքերն են երեւում, անգամ աչքի թարթելն է դժվար, ձեռքերն ամբողջությամբ այրված են, ամբողջ մարմինը չորացած վերքերով է պատված: 
-Որքա՞ն ժամանակ է, ինչ Ձեր պաշտպանյալը տվյալ զորմասում էր ծառայության անցել:
-Իմ պաշտպանյալը հինգ ամիս առաջ էր հաստիքի կրճատման պատճառով տեղափոխվել այդ զորամաս, իսկ դեպքից երեք շաբաթ առաջ զեկուցագիր էր գրել զինվորական ծառայությունից արձակվելու համար, որի ընթացքի վերաբերյալ ո՛չ ինքը ո՛չ ես որեւէ տեղեկություն մինչ այս պահը չունեք:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
 
 
https://iravunk.com/sim/?p=248135&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ