Դե «ասֆալտչիկ» Սուրոն, կապիտուլյանտը պետք ա պարգեւավճար «ծամեն», հաշմանդամ դարձած զինվորն էլ...ՓԱՍՏԵՐ
ԹեմաՀետաքննող լրագրող, «Քեզ համար զինվոր» նախագծի հեղինակ եւ իրականացնող Գայանե Զարգարյանը ստացել է հերթական ահազանգը` հանուն հայրենիքի առողջությունը, բառի բուն իմաստով, քայքայած, այսօր դեղորայքի խնդիր ունեցող զինվորի խնդրի վերաբերյալ, մասնավորապես ընդգծելով.
ԴԵ ԱՍՖԱԼՏՉԻԿ ՍՈՒՐՈՆՙ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ ՊԵՏՔ Ա ՊԱՐԳԵՒԱՎՃԱՐ "ԾԱՄԵՆ" ՈՒ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԵՋ ՎԵՐ ԸՆԿՆԵՆՙՕՄԵԳԱ ԱՐՈՆ ԷԼ "ԱՊԱՌԻԿՈՎ" ՎԻԼԼԱՅԻ ՏԵՐ ԴԱՌՆԱ....ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ ԶԻՆՎՈՐՆ ԷԼ ՊԻՏԻ ԳՆԱ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴԵՂՈՐԱՅՔ ՀԱՅԹԱՅԹԻ:
Ներկայացնում ենք մեր գործընկերոջը հասցեագրված ահազանգը, մեր գործընկերոջ սկզբունքների համաձայն` կից ներկայացնելով խնդրի բուն էությունը փաստերով.
44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՄԿՐՏԻՉ ՉՈԲԱՆՅԱՆԸ ԲՈԼՈՐԻՍ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔԸ
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԴԵՂՈՐԱՅՔ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՑՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊՆ-Ի, ՊՆ-Ն ԷԼ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ Է ԸՆՏԱՆԻՔԻՆ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ՊՈԼԻԿՆԻՆԻԿԱ
44օրյա պատերազմի մասնակից զինհաշմանդամ Մկրտիչ Չոբանյանն ունի կարևոր դեղորայքի կարիք.
Դիմել է ուր ասես, չի ստացվել ստանալ անհրաժեշտ դեղորայքը:
Ժամկետային զինծառայողը եղել է Հադրութում, Աստծո կամոք վերադարձել է տուն, բայց բազում առողջական խնդիրներով:

Ստեփանակերտում վիրահատել են շրթունքները, որոնք ամբողջությամբ պայթել են , հանել են բեկորները ողնաշարի շրջանում , ներարկել են մորֆի իր իսկ ցանկությամբ, քանի որ հրաժարվել է, որ թեւն ամբողջությամբ կտրեն:
Ծանր վիճակում, զինվորին տեղափոխել են "Էրեբունի " ԲԿՙ որտեղ նրան վիրահատել են. թեւը հավաքել երկաթներով, երկու ծնկներից հանել բեկորները, որոնք վնասել են ոսկորները, կտրել ձախ ոտքի ջիլը:
Երկար վերականգնողական շրջանից հետո, Մկրտիչ Չոբանյանի մոտ սկսվել են սրտի նոպաները, որից հետո հետազոտությունների արդյուքնում պարզվել է, որ հետին պատը փակվել է (փակվել է սրտի մեկ կլապանը) : Հաշվի առնելով տղայի տարիքը(Մ.Չոբանյանը 20 տարեկան է) փորձել են խնդիրը կարգավորել դեղորայքային ճանապարհով:

Տղայի բուժման համար նշանակվել են դեղեր, որոնք դժվարամատչելի են հասարակ շինարարի ընտանիքի համար. ( ամսեկան պահնաջվում է 200 հազար դրամ դեղորայքը ձեռք բերելու համար ):

Իսկ ահա պարգեւավճարներին "գերի"
օրվա պատասխանատուներն էլ՝ Առողջապահության նախարարությունը, Վարչապետի աշխատակազմը, ՊՆ-ն ընտանիքին փոխանցել են որ կարող են դիմել տեղամասային պոլիկնինիկա, միեւնույն ժամանակ նշելով որ այդ դեղերը չկան պետպատվերի ցանկում, եւ որ ընտանիքը պետք է խնդիրը կարգավորի սեփական միջոցներով միայն:
ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ Մկրտիչն ունի բոլորիս օգնության կարիքը. եկեք միասնական ուժերով օգնենք Տղային:
Կատարեք փոխանցում հենց իր քարտին
4318 2900 8006 2991 ID Bank
Պատրաստեց` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ
https://iravunk.com/sim/?p=248125&l=am/

