Հարցս ռուսաֆոբներին՝ գիտե՞ք քանի ռուս-թուրքական պատերազմ եղել հանուն մեր պատմական Հայրենիքի չթուրքացման. Տեր-Եսայան

Ներքաղաքական

«Իրավունքի եւ արժեքների գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ ՍԱՐԳԻՍ ՏԵՐ-ԵՍԱՅԱՆԸ հիշեցնում է հերթական ռուս-թուրքական պատերազմից առաջ Ռուսաստանի կայսրության Ցար Նիկոլայի խոսքն՝ ուղղված կովկասյան ժողովուրդներին, որն ասել է. «Թուրքիայի հետ բանակցություններում մենք փորձում էինք խաղաղություն կնքել, բայց թուրքական կառավարությունը մեզնից պահանջում է հանձնել մեր լավագույն ամրոց Կարսը եւ մեր լավագույն նավահանգիստ Բաթումը։ Արեցինք ամեն ինչ, որպեսզի խաղաղ բանակցություններով համոզենք թուրքական կառավարությանը հրաժարվել այդ պահանջներից՝ ձգտելով պահպանել խաղաղություն Անդրկովկասում։ Մենք համաձայնեցինք մեծագույն զոհողությունների եւ զիջումների, չկարողացանք հրաժարվել մենք Բաթումից` այն մեր միակ ելքն է դեպի ծով, միակ ճանապարհը` քաղաքակիրթ Եվրոպայի հետ կապակցվելու։ Բայց մեր բոլոր ջանքերը ուղղված վեճը խաղաղ ճանապարհով լուծելուն` հանդիպեցին Թուրքիայի անդրդվելի համառությանը։ Մեր առջեւ հարց ծագեց՝ արդյո՞ք շարունակել Թուրքիայի հետ բանակցությունները այն ժամ, երբ նրա զորքը խորանում է մեր երկրի ներսում, թե` ընդհատել բանակցությունները եւ զենքին վստահել Անդրկովկասի պաշտպանությունը։ Թուրքիայի հետ մեր բանակցությունների հենց սկզբից մենք ասել ենք, որ Կովկասյան ժողովուրդը խաղաղություն է տենչում, բայց չի համաձայնվի առնել այն ստրկության եւ ամոթի գնով։ Խաղաղ բանակցությունները Թուրքիայի հետ ընդհատված են, այլեւս վեճը կորոշի զենքի ուժը` կռվի դաշտում։ Բոլորս զենք ենք վերցնում եւ սլանում դեպի ռազմաճակատ»։

Անդրադառնալով վերոնշյալին՝ Ս. Տեր-Եսայանը հարց է հղում. «Սա հերթական ռուս-թուրքական պատերազմն էր եւ հարցս ռուսաֆոբներին՝ գիտե՞ք արդյոք քանի՞ անգամ է ռուս-թուրքական պատերազմ եղել հանուն մեր պատմական Հայրենիքի Չթուրքացման»:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի