ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Վա­ղուց է ակ­տո­ւալ թուր­քա­կան ապ­րանք­ներ չգնե­լու, Թուր­քի­ա­յում հան­գիս­տը չանց­կաց­նե­լու թե­ման, որ­պես­զի չհարս­տաց­նենք թուր­քա­կան բյու­ջեն: Դե կա­պի­տու­լյան­տի` իշ­խա­նու­թյու­նը զավ­թե­լուց հե­տո նա­և մի շարք օ­լի­գարխ­ներ կողմ­նո­րոշ­վե­ցին դե­պի Թուր­քի­ա, սա­կայն այս ան­գամ խոս­քը ու­րիշ­նե­րի մա­սին է: Զար­մա­նա­լի­ո­րեն «խայ­տա­ռա­կել ռես­պուբ­լի­կա» ՖՈՒՏ­ԲՈ­ԼԱ­ՅԻՆ Ա­ԿՈՒՄԲ­ՆԵ­ՐԸ:  Ա­մոթ հայ­կա­կան «Փյու­նիկ», «Ուրար­տու» և «Ալաշ­կերտ» ֆուտ­բո­լա­յին ա­կումբ­նե­րին: Այս ա­կումբ­նե­րի ղե­կա­վա­րու­թյու­նը չկա­րո­ղա­ցավ գտնել ա­վե­լի լավ տեղ և թի­մե­րին ու­ղար­կեց ու­սում­նա­մար­զա­կան հա­վաք­նե­րի Թուր­քի­ա­յում՝ սո­ցի­ա­լա­կան ցան­ցե­րում կո­դա­վոր­ված «մի­ջերկ­րա­կան ծո­վի ա­փին հա­վաք­ներ» ան­վան­մամբ: Թի­մի շտա­բը` գու­մա­րած խա­ղա­ցող­նե­րը, կազ­մում են թի­մի 35-40 ան­դամ, ե­թե վերց­նում եք ո­րև­է մի­ջին հյու­րա­նոց և բազ­մա­պատ­կում եք նվա­զա­գույ­նը 2 ամ­սով (վար­ձավ­ճար­նե­րը տև­ում են ընդ­հա­նուր առ­մամբ 3), ա­պա կստա­նաք 220.000 - 250.000$ յու­րա­քան­չյուր թի­մի հա­մար: Նրանք փաս­տո­րեն ֆի­նան­սա­վո­րում են թշնա­մի պե­տու­թյա­նը` քիչ է, և ար­դյունք էլ չեն ցույց տա­լիս, նրանք խայ­տա­ռակ դուրս են թռչում եվ­րո­պա­կան ցան­կա­ցած մրցույ­թի սկզբնա­կան փու­լում: Դե՛, ֆուտ­բո­լա­սեր­նե՛ր, վե­րա­բեր­մունք ար­տա­հայ­տեք...

Ռազ­մա­կան դրու­թյան ժա­մա­նակ ՀԱ­ՄԱ­ՑԱՆ­ՑԸ սահ­մա­նա­փա­կող օ­րեն­քը իբր «հան­րա­յին քննար­կում» ան­ցավ Ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րու­թյու­նում, բայց զար­մա­նա­լի­ո­րեն ան­գամ սո­րո­սա­կան­ներն են դժգոհ: Խոս­քի ա­զա­տու­թյան պաշտ­պա­նու­թյան կո­մի­տե­ի նա­խա­գահ Ա­շոտ Մե­լի­քյա­նի խոս­քով՝ նա­խագ­ծում ո­րոշ խնդրա­հա­րույց և ա­նըն­դու­նե­լի դրույթ­ներ հան­վել են, սա­կայն մնա­ցել են այն­պի­սի դրույթ­ներ, ո­րոնք շրջա­նա­կա­յին սահ­մա­նա­փա­կում­ներ են նա­խա­տե­սում. «Այս պա­րա­գա­յում ա­վե­լի ա­նո­րոշ է դառ­նում և կա­մա­յա­կան մո­տեց­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը ընդ­լայն­վում են: Խոս­քը հա­մա­ցան­ցի մաս­նա­կի կամ ամ­բող­ջա­կան ար­գե­լա­փակ­ման կամ տա­րա­տե­սակ կայ­քե­րի, հա­վել­ված­նե­րի և նյու­թե­րի ար­գե­լա­փակ­ման մա­սին է: Ինձ հա­մար ակն­հայտ են, որ կա­մա­յա­կա­նու­թյուն­նե­րի և չա­րա­շա­հում­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը կան: Պետք է, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, նա­խա­տե­սենք ինչ-որ մե­խա­նիզմ, ո­րը ռազ­մա­կան դրու­թյան պայ­ման­նե­րում ի­րա­կա­նաց­վող գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վե­րահսկ­ման և բո­ղո­քարկ­ման հնա­րա­վո­րու­թյուն կտա»: Ախր, պա­րոն Մե­լի­քյան, այս օ­րեն­քը սար­քած է հա­տուկ կա­մա­յա­կա­նու­թյուն­նե­րի հա­մար, որ­պես­զի ստա­խոս արծ­րուն­հով­հան­նի­սյան­նե­րի «տե­ղե­կատ­վու­թյու­նը» դառ­նա լրիվ ա­նայ­լընտ­րանք: Թե չէ հա­վա­տալ, որ ՔՊ-ն մտա­ծում է պա­տե­րազ­մի ժա­մա­նակ տե­ղե­կատ­վա­կան անվ­տան­գու­թյան մա­սին, նույնն է, ինչ կար­ծել, որ գայ­լը խո­տով է սնվե­լու:

Տխչահռ­չակ ԶԱ­ՐԵՀ ՍԻ­ՆԱ­ՆՅԱ­ՆԸ զար­մա­նա­լի­ո­րեն «ծակ­վեց»:  Կոնկ­րետ ին­չու է ո­րոշ դաշ­նակ­ցա­կան գոր­ծիչ­նե­րի մուտ­քը Հա­յաս­տան ար­գել­վում՝ Ա­ԱԾ-ին պետք է հարց­նել, բայց որ­քան տե­ղյակ եմ, բո­լոր մար­դիկ, ո­րոնց մուտքն ար­գել­վել է Հա­յաս­տան, կապ­ված են մեկ մի­ջա­դե­պի հետ` ՀՀ պե­տա­կան դրո­շը կրող մե­քե­նա­յի վրա ֆի­զի­կա­կան հար­ձակ­ման, լրագ­րող­նե­րին ա­սաց սփյուռ­քի գոր­ծե­րի գլխա­վոր հանձ­նա­կա­տար Զա­րեհ Սի­նա­նյա­նը` անդ­րա­դառ­նա­լով Հա­յաս­տան ՀՅԴ-ական Նժդեհ Գա­րա­գա­վո­րյա­նի մուտ­քի ար­գել­քին: Սի­նա­նյա­նը նշեց, որ խոս­քը 4 ան­ձի մա­սին է: Դե խոս­քը Նի­կո­լի ավ­տո­յի վրա ձու նե­տե­լու մա­սին է... Դրա առն­չու­թյամբ ՀՀԿ խորհր­դի ան­դամ Տիգ­րան Վար­դա­նյա­նը տրա­մա­բա­նո­րեն նկա­տում է. «Հարց է ա­ռա­ջա­նում, օ­րի­նակ ի՞նչ պետք է ա­նեն բա այն քա­ղա­քա­ցի­նե­րը, ով­քեր զզվում ու ա­տում են մի մար­դու, ով հա­րյուր հա­զա­վոր մարդ­կանց մահ­վան ու ճա­կա­տագ­րի խեղ­ման պատ­ճառ է դար­ձել: Զա­րեհ, ի՞նչ ա­նեն բա, նռնակ նե­տե՞ն, իսկ ե­թե լուրջ, ա­պա ճիշտ ես ա­սում, որ ոչ թե պետք է ձու նե­տել մե­քե­նա­յի վրա, այլ պետք է մե­քե­նա­յի դու­ռը բա­ցել ու էդ ձուն (ու ոչ մի­այն ձուն) մտցնել վար­չա­պե­տիդ հա­մա­պա­տաս­խան վայ­րը»:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

https://iravunk.com/sim/?p=247955&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը