Ինչպես տոնել Սուրբ Սարգսի տոնը, եւ որոնք են այդ ծիսակարգի արգելքները

Մշակութային

Փետրվարի 4-ին սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնն է: Տոնին ընդառաջ «Իրավունքը» զրուցել է «Տոնացույց» ժողովրդական թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար ՀԱՍՄԻԿ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ հետ:

Տիկին Բաղրամյան, ո՞րն է Սուրբ Սարգսի տոնի խորհուրդը ազգագրության տեսանկյունից:

— Սուրբ Սարգիս զորավարի տոնի ավանդույթները չափազանց հին են: Եվ կապված է գարնան գալու տաք ու սառը քամիների կռվի հետ: Այդ օրը նույնիսկ տանից դուրս չեն եկել, քանի որ բուք ու քամի են սպասել, որովհետեւ մթնոլորտի քամիների կռիվ է եղել: Քամիների էներգիաներին ոչ միայն հավատացել են, այլ նաեւ կառավարել են ուժերին, ոգիներին, բնությանը: Եվ այդ ամեն ինչը քրիստոնեության մեջ շատ ներդաշնակ անցել է: Այդ տոնի վաղնջական ֆունկցիայի մեջ մտնում էր Սուրբ Սարգսի արագահասությունը, որի առաջնահերթ գործն էր՝ հասնել վիրավոր զինվորներին: Սուրբ Սարգսի աղոթքներ կան՝ նվիրված գերի ընկածներին: Հարսանիքներին նորափեսայի օրհներգն ասելիս հաճախ հիշատակում էին Սուրբ Սարգսին: Նրա օգնության կարիքն ունեին նաեւ հղի կանայք, սիրահարները, եւ աղոթքներ կան, որոնցով նրանք դիմում են բարեգութ Սրբին: Նրա օգնությանն էին դիմում նաեւ կայծակների ժամանակ: Գիշերը գայլերի հարձակման վտանգին ենթարկվող մարդիկ նույնպես օգնության էին կանչում Սուրբ Սարգսին:

Տոնը սկսվում է երկուշաբթի՝ եկեղեցական Առաջավորաց պասով: Սակայն ժողովուրդն այն անվանում էր «Խաշիլի պաս», որովհետեւ  հնգօրյա այս պասի ընթացքում արգելվում էր ուտել խաշիլը: Այս պասի առանձնահատկությունն այն էր, որ կենդանական մթերքից բացի, չէին ուտում նաեւ աղանձ ու փոխինդ, ինչպես նաեւ սրանցից պատրաստված խորտիկներ, այդ թվում՝ խաշիլը: Սակայն հայոց որոշ բնակավայրերում  ծոմը սկսվում էր կիրակի երեկոյան եւ տեւում էր մինչեւ չորեքշաբթի երեկո, կամ ընդհակառակը՝ ծոմը սկսում էին չորեքշաբթի առավոտից եւ շարունակում մինչեւ շաբաթ առավոտ, այսինքն՝ երեք օր: Դրանից հետո բոլոր տներում մեղրաջրով, դոշաբով կամ պարզ շաքարաջրով փոխինդ էին պատրաստում եւ ընտանիքի անդամների թվով գնդերի բաժանում: Վրան խաչաձեւ նշան էին գծում եւ գիշերը տան ներսում պահում մատչելի մի տարածքում՝ հուսալով, որ ձիավոր Սարգիսն իր գիշերային սլացքի ժամանակ իրենց տուն կմտնի եւ ձիու պայտի հետքը կթողնի:

— Դուք ճի՞շտ եք համարում, որ աղաբլիթը պետք է պատրաստի այրի կինը:

— Ես երկար ժամանակ չէի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ դժբախտ կինն է պատրաստում աղաբլիթը, բայց հետո հասկացա, որ ամուսինն այն աշխարհում է եւ այնտեղից գիտի, թե որ տղան է լինելու ապագա փեսացուն: Չամուսնացած աղջիկները եթե ուզում էին ուտել աղաբլիթ, պետք է հնգօրյա Սուրբ Սարգսի պասը պահեին եւ նոր ուտեին: Այլապես կլիներ սխալ ծիսակարգ: Այնուհետեւ քնելուց առաջ ուտում էին աղի բլիթը, որպեսզի գիշերը երազում տեսնեին իրենց ապագա ամուսնուն: Ի դեպ, ես կերել եմ աղաբլիթ եւ այդ հրաշքը վերապրել եմ: Երազում տեսել եմ իմ ապագա ամուսնուն, որին բացարձակապես չէի ճանաչում: Նշեմ նաեւ, որ Սուրբ Սարգսի տոնին շատ արգելքներ կան, որտեղ ավելի շատ բան չի կարելի, քան կարելի է:

— Որո՞նք էին այդ տոնի  արգելքները, որին հիմա չենք հետեւում:

— Արգելվում էր լողանալ, գլուխ լվանալ, լվացք անել, օճառ գործածել, ճախարակ մանել, այսինքն՝ նաեւ թելի հետ գործ չէր կարելի անել: Մարդիկ հավատում էին, որ մազ լվանալու դեպքում Ս. Սարգսի ձիու ոտքերին թնջուկ կփաթաթվի եւ, որպես պատիժ, իրենց մազերը կթափվեն: Ս. Սարգսի պասի ժամանակ շատ մարդիկ պոկում էին իրենց մազերը եւ աղոթքներով հանձնում քամուն՝ հավատալով, որ Ս. Սարգիսն իրենց մազերի հետ կտանի նաեւ իրենց ցավը: Այսպիսով՝ Սուրբ Սարգսի տոնը տարիների ընթացքում փոփոխության է ենթարկվել: Բայց այդ բոլոր արգելքները՝ թել մանել, օճառ չօգտագործել, փոխինդ, խաշիլ չուտել, երբեք պետք չէ ուղիղ տեքստով հասկանալ: Պետք է դրա խորհուրդը հասկանալ, թե ինչ է նշանակում: Օրինակ, ինչ է նշանակում, երբ ասում եմ՝ խաշիլի պաս է, խաշիլ չպետք է ուտել: Այսօր շատ մարդիկ կան, որոնք չգիտեն, որ խաշիլը բոված ցորենն է: Այսինքն՝ սա ցորենի պաս է: Իսկ ինչու են ցորենի պաս պահում: Ցորենը պետք է այնպես խնամենք, որ հանկարծ այն հողի մեջ չփտի: Ցորենը նշանակում է հասունություն, նոր կյանք, աստվածային գիտելիք: Ինքը կհասնի՞ մինչեւ գարուն, թե կփտի հողում: Տեսնենք՝ մինչեւ գարուն կապրե՞նք, թե՞ կոչնչանանք: Ինչպե՞ս անենք, որ ապրենք: Օրինակ, ճախարակը ժամանակի խորհրդանիշն է: Ինչ-որ չափով ժամանակը կանգնում է: Եվ դու չգիտես՝ մինչեւ գարուն ինչ կլինի: Եթե չկա այդ հասկացողությունը,  այդ բոլոր ծիսակարգերը դառնում են անիմաստ ու անհասկանալի

— Այդ տոնի հետ կապված՝ հնի եւ նորի տարբերությունը ո՞րն է:

— Սուրբ Սարգսին համարելը սիրո հովանավոր, ինձ թվում է՝ սխալ է, որովհետեւ արդեն տիեզերքում է որոշված, թե ով կլինի քո կողակիցը: Ինքը հովանավորն է ամուսնության: Չէ՞ որ լինում են դեպքեր, որ ամուսնանում են ու սիրում ամուսնությունից հետո: Ես հասկանում եմ, որ սիրո հովանավորը Սուրբ Սարգսին վերագրելը նոր երեւույթ է ու կապված է Սուրբ Վալենտինի սիրո տոնի հետ: Սա եկեղեցական կրոնական քաղաքականություն է, որպեսզի օտար տոներից հեռու պահեն մեր ժողովրդին: Եթե նախկինում Սուրբ Սարգսի տոնին պահք էին պահում, կային որոշակի արգելքներ, ապա հիմա ոչ բոլորն են պահք պահում եւ հետեւում արգելքներին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում