ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Վո՛ւյ... գտնվել է կա­պի­տու­լյան­տի եղ­բո­րոր­դի ՍԻ­ՓԱ­ՆԻ­ԿԸ: Օ­րերս «Հետ­քը» պար­զել էր, թե 2019-2021 թթ. ԱԺ պատ­գա­մա­վոր, իմ­քայ­լա­կան Փա­շի­նյան Սի­փա­նը՝ Նի­կո­լի եղ­բո­րոր­դին, որ­տեղ է հի­մա և ին­չով է զբաղ­վում: Եվ ա­հա պարզ­վել է, որ Սի­փա­նը Ուկ­րա­ի­նա­յում է և՝ լուրջ գոր­ծե­րի մեջ. տե­ղի մե­ծա­հա­րուստ հայ ըն­տա­նիք­նե­րից մե­կի հետ հա­մա­տեղ բիզ­նես է սկսել. 2022 թ. սեպ­տեմ­բե­րի 13-ին ուկ­րա­ի­նա­կան Չեր­կա­սի քա­ղա­քում գրանց­վել է Նա­րեկ Ղա­զա­րյա­նի և Սի­փա­նի­կի «Չեր­Վուդ» ՍՊԸ-ն («Cher­Wo­od»), այ­սինքն՝ Նի­կո­լի եղ­բո­րոր­դին փայ­տի գործ է սկսել՝ այն զու­գոր­դե­լով սե­փա­կան կամ վար­ձա­կալ­ված ան­շարժ գույ­քի վար­ձա­կա­լու­թյան հանձն­ման ու կա­ռա­վար­ման բիզ­նե­սի հետ: Ի դեպ՝ ուկ­րա­ի­նա­կան ռե­գիստ­րում Սի­փա­նի­կի տվյալ­նե­րում որ­պես քա­ղա­քա­ցի­ու­թյան ու գրանց­ման եր­կիր նշված է Ուկ­րա­ի­նան. Նի­կո­լի ախ­պոր տղեն «ուկրա­ի­նա­ցի» է դար­ձել: Տվյալ պա­րա­գա­յում զար­մա­նա­լի է, ի­հար­կե` թե որ­տե­ղի՞ց Սի­փա­նի­կին տաս­նյակ կամ հա­րյու­րա­վոր մի­լի­ո­նա­վոր դո­լար­ներ, ինչ­պե՞ս է նա իր նախ­նա­կան կա­պի­տա­լը կու­տա­կել, ին­չո՞ւ է հենց Ուկ­րա­ի­նան ընտ­րել՝ դառ­նա­լով այդ երկ­րի քա­ղա­քա­ցի: Հի­մա ո՞վ է թա­լան­չի` սրա՞նք, թե՞ նախ­կին­նե­րը: Բայց ի­հար­կե պո­ղոս­նե­րի հա­մար սրանք սուրբ են, իսկ վիթ­խա­րի գու­մար­նե­րը «նախ­կին­ներն» են նրանց գրպա­նը խցկել:

Զար­մա­նա­լի է, ամ­բողջ աշ­խարհն Ադր­բե­ջա­նից պա­հան­ջում է բա­ցել Բեր­ձո­րի մի­ջանց­քը, սա­կայն մա­տը մա­տին չի խփում: Ինչ­պես ար­ձա­նագ­րում է ՎԱ­ՀԱՆ ԲԱ­ԲԱ­ՅԱ­ՆԸ. «ԵՄ-ն պատ­ժա­մի­ջոց­ներ չի կի­րա­ռի Ադր­բե­ջա­նի դեմ, այ­սօր (հուն­վա­րի 31-ին-խմբ.) ա­սել է Ժո­զեպ Բո­րե­լը: Ժո­զեպ Բո­րե­լը այ­սօր պա­տաս­խա­նել է Եվ­րա­խորհր­դա­րա­նի բել­գի­ա­ցի պատ­գա­մա­վոր Աս­սի­տա Կան­կո­յի՝ Լա­չի­նի մի­ջանց­քի ա­պաշր­ջա­փակ­ման վե­րա­բե­րյալ հարց­մա­նը և նշել, որ ԵՄ-ն ներ­կա­յումս չի՞ դի­տար­կում սանկ­ցի­ա­ներ Ադր­բե­ջա­նի դեմ: Ա­հա սա էլ Եվ­րո­պան... Բայց պատ­կե­րաց­նո՞ւմ եք ԵՄ տա­րած­քում ո­րև­է տեղ 120.000 մարդ մեկ ամ­սից ա­վել լի­նե­ին շրջա­փակ­ման մեջ` նույն ԵՄ կոչ­վա­ծը ինչ կա­ներ: Բո­րե­լը նա­և ա­սել է, որ ԵՄ-ի ջան­քե­րը՝ Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի հետ, կենտ­րո­նա­ցած է երկ­խո­սու­թյան մի­ջո­ցով լու­ծում­նե­րի հաս­նե­լու վրա, և եր­կու երկր­նե­րի ղե­կա­վար­ներն էլ ի­րենց հանձ­նա­ռու­թյունն են հայտ­նել այդ հար­ցում: Թե ինչ երկ­խո­սու­թյուն կա­րող է լի­նել քեզ սո­վա­հար ա­նող և ցրտին ա­ռանց գազ ու է­լեկտ­րա­կան է­ներ­գի­ա­յի թո­ղած երկ­րի հետ, ե­րև­ի մի­այն Բո­րելն ու Նի­կոլն են պատ­կե­րաց­նում»: Հի­մա ինչ, չե՞ն կա­րող ստի­պել Բաք­վին... Ախր պատ­ժա­մի­ջոց էլ չէ, բա­վա­կան է Ա­լի­և­նե­րի կո­ռուպ­ցի­ոն հա­շիվ­նե­րից մե­կը սա­ռեց­նեն` ա­զե­րի է­կո­տե­ռո­րիստ­նե­րը մի ժա­մում կմաքր­վեն Բեր­ձո­րից...

Հի­մա էլ մարդ­կանց զար­մա­նա­լի­ո­րեն վա­խեց­նում են մի­ջու­կա­յին զեն­քով: ԱՄՆ-ը հա­վա­տա­րիմ է սո­վո­րա­կան և մի­ջու­կա­յին զեն­քե­րի օգ­տա­գործ­մա­նը՝ Հա­րա­վա­յին Կո­րե­ա­յին զսպե­լու և պաշտ­պան­վե­լու հա­մար: Այս մա­սին հայ­տա­րա­րել է Պեն­տա­գո­նի ղե­կա­վար ԼԼՈՅԴ ՕՍ­ԹԻ­ՆԸ Սե­ու­լում. «Մեր հանձ­նա­ռու­թյու­նը Կո­րե­ա­յի Հան­րա­պե­տու­թյան պաշտ­պա­նու­թյա­նը մնում է ան­սա­սան: Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րը հաս­տա­տա­կա­մո­րեն հա­վա­տա­րիմ է ընդ­լայն­ված զսպմա­նը, ո­րը նե­րա­ռում է ԱՄՆ ռազ­մա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ողջ շրջա­նա­կի օգ­տա­գոր­ծու­մը՝ նե­րա­ռյալ սո­վո­րա­կան և մի­ջու­կա­յին զեն­քե­րը, ինչ­պես նա­և հա­կահր­թի­ռա­յին պաշտ­պա­նու­թյու­նը»: Իսկ ԱՀԿ-ն էլ (ВОЗ-ը) կոչ է ա­րել աշ­խար­հի երկր­նե­րին պատ­րաստ­վել մի­ջու­կա­յին զեն­քի կի­րառ­մա­նը և կու­տա­կել հա­կա­ռա­դի­ա­ցի­ոն դե­ղեր: Զզվաց­րիք, ախր ոչ մի մի­ջու­կա­յին զենք էլ չեք կի­րա­ռի, ոչ մեկդ ինք­նաս­պան չեք: Պար­զա­պես բո­լո­րիդ ձեռն­տու է վա­խեց­նել մարդ­կանց, զի ինչ­քան վա­խե­ցած լի­նեն, այն­քան ա­վե­լի կա­ռա­վա­րե­լի կլի­նեն: Ինչ­պես կա­սեր Մի­քա­յել Մի­նա­սյա­նը` բո­լորդ «ВОЗ-ի տղա» եք:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

https://iravunk.com/sim/?p=247763&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը