Լրանում է Կարմիր Բանակի 80-ամյա հաղթանակը Ստալինգրադի ճակատամարտում. ինչ է հուշում պատմությունը մեր օրերի համար

Թեմա

Փետրավարի 2-ին լրանում է Կարմիր Բանակի 80-ամյա հաղթանակը Ստալինգրադի ճակատամարտում:

Երկու հարյուր օր ու գիշեր Դոնի եւ Վոլգայի ափերին շարունակվեց այդ կատաղի ու վիթխարի մարտը։ Այն ծավալվել է մոտ 100 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա: Ճակատի երկարությունը 400-ից մինչեւ 850 կիլոմետր էր հասնում: Այդ վիթխարի ճակատամարտի ռազմական գործողություններին մասնակցել է ավելի քան 2,1 միլիոն մարդ: Կարմիր Բանակի պաշտպանական շրջանը տեւել է 1942 թվականի հուլիսի 17-ից մինչեւ նոյեմբերի 18-ը, իսկ 1942 թվականի նոյեմբերի 19-ից Կարմիր Բանակն անցավ հակահարձակման, որն ավարտվեց 1943 թվականի փետրվարի 2-ին ֆաշիստական Գերմանիայի 22 դիվիզիաների ամբողջական եւ լիովին ջախջախումով:

Այսօր հավաքական Արեւմուտքն ավելի խորամանկ է վարվում եւ չի գնում ԲԱՑԱՀԱՅՏ հակամարտության Մոսկվայի դեմ, ինչպես դա արեց Հիտլերը 1941 թ. հունիսի 22-ին: Այսօր նրանք գերադասում են կռվել ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԻ ձեռքով՝ «մինչեւ վերջին ՈՒԿՐԱԻՆԱՑԻ»: Այս արտահայտությունն արվեց 2022 թվականի մարտի 14-ին ամերիկացի նախկին դիվանագետ Ֆրիմենի կողմից, իսկ արդեն 2022-ի հուլիսին Լինդսի Գրեհեմն ավելացրեց, որ Ուկրաինան կպայքարի «մինչեւ վերջին ՄԱՐԴԸ»: Հիշեցնեմ, որ «մինչեւ վերջին մարդը» բառակապակցությունն առաջինն օգտագործել է Հիտլերը, երբ 1943-ի հունվարի 24-ին ֆյուրերի շտաբը ստացավ հետեւյալ ռադիոհաղորդագրությունը 6-րդ բանակի հրամանատար Պաուլսից. «Հարավային, հյուսիսային եւ արեւմտյան ճակատներում նշվել են կարգապահության քայքայման երեւույթներ: Զորքերի միասնական ղեկավարումն ու վերահսկումն ԱՆՀՆԱՐ է... 18 000 վիրավորները չեն ստանում ամենատարրական բժշկական օգնությունը... ճակատը պատռվել է... հետագա պաշտպանությունն ԱՆԻՄԱՍՏ է: Աղետն ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ է... Ողջ մնացածներին փրկելու համար խնդրում եմ անհապաղ հանձնվելու թույլտվություն տալ: Պաուլուս»: (Բերված է հապավումով) Հիստերիայի մեջ ափերից դուրս եկած Հիտլերը այս հաղորդագրությանը պատասխանում է կարճ հեռագրով. «Արգելե՛ք կապիտուլյացիան: Բանակը պետք է իր դիրքերը պահի ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԴԸ եւ մինչեւ վերջին փամփուշտը:»  

Նշեմ, որ մեկ շաբաթ հետո՝ հունվարի 31-ին՝ կապիտուլյացիայից երկու օր առաջ՝ այդ նույն հիստերիկը՝ փորձելով կանխել 6-րդ բանակի կապիտուլյացիան, 6-րդ բանակի հրամանատար Ֆրիդրիխ Պաուլսին գեներալ-ֆելդմարշալի կոչում է շնորհում: Սակայն ոչ մի կոչում արդեն չէր կարող օգնել... Ահա թե ինչ է գրել գերմանացի պատմաբան Ֆ.Մելլենտինը «Տանկային մարտեր 1939-1945» գրքում. «Վեցերորդ բանակը դատապարտված էր, եւ այժմ ոչինչ չէր կարող փրկել Պաուլուսին: Եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով Հիտլերը կարողանար համաձայնվել շրջապատումից դուրս գալու փորձին, ՈՒԺԱՍՊԱՌ ու ԿԻՍԱՍՈՎԱԾ զորքերը չէին կարողանա կոտրել ռուսական օղակը, նրանք չէին ունենա նահանջի մեքենաներ, որպեսզի սառցե կեղեւով պատված տափաստանով կարողանային նահանջել դեպի Ռոստով: Բանակը կմահանար մարտի ժամանակ, ինչպես Նապոլեոնի զինվորները Մոսկվայից Բերեզինա գետ նահանջի ժամանակ»:

«Ինչպես Նապոլեոնի զինվորները Մոսկվայից Բերեզինա գետ նահանջի ժամանակ», - այս տողերը պիտի՛ որ կարդացած լինեին ներկայիս թե՛ քաղաքական գործիչները, թե՛ նրանց զորավարները: Արդեն 50 երկրների առաջնորդներ՝ կուրորեն հույսները դնելով ՄԻԱՅՆ տանկերի եւ ինքնաթիռների վրա, հայտնվելու են Նապոլեոնի եւ Հիտլերի զորքերի նույն աղետալի վիճակում: Հիշեցնեմ, երկու պատերազմներն էլ՝ թե՛ Ռուսաստանի Կայսրության, թե՛ ՍՍՀՄ կայսրության դեմ, ավարտվեցին հարձակվողների մայրաքաղաքներում...  

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման
Կանանց խորհրդի նախագահ
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=247737&l=am/
Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում