Ստերի անընդհատ հոսքով փորձում են հանցագործությունը կոծկել. Վոլոդյա Հովհաննիսյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի «Հայ ինքնության խոսքը» հաղորդաշարի հյուրը պատմաբան, հասարակագետ, Լաչինի (Բերձորի) միջանցքի ազատագրման մասնակից, Ֆիզուլիի (Վարանդա), Կուբաթլիի (Սանասար) մարտական գործողությունների մասնակից, Սիսական 2-րդ վաշտի հրամանատար, զորամիավորումների զորային հետախուզության պետ եւ այլ բարձր զինվորական պաշտոններ զբաղեցրած գնդապետ ՎՈԼՈԴՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ է:

— Պարոն Հովհաննիսյան, հայկական զինուժն այս տարվա հունվարի 19-ին սարսափազդու փաստ ունեցավ. դեռեւս իրականում անհայտ պատճառով 15 զինծառայող այրվելով մահացան, եւ եւս 3 զինծառայող մահվան հետ կռիվ են տալիս: Ի վերջո, ինչի՞ հետեւանք է սա:

— Ես 2 տարի առաջ ասացի, որ Նիկոլ Փաշինյանը իր տերերի հրամանը հիանալի կատարելով` կարողացավ ոչնչացնել 2 հզոր բանակ՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության բանակները, որոնք տարածշրջանում ամենահզորն ու ամենամարտունակն էին: Ամեն հետեւանք ունի իր պատճառները, եւ այդ միջադեպի պատճառները թաքնված են նրանում, որ իշխանությունները 4 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության եւ պաշտպանության ամրապնդման առումով ոչ մի քայլ չեն արել եւ ոչ մի գործողություն չեն ձեռնարկել: Սա հետեւանք է այն բանի, որ Հայաստանի Հանրապետության բանակը այնքան է թուլացել, որ թուրքը մտել է ՀՀ ինքնիշխան տարածք տասնյակ կիլոմետրեր, եւ ՀՀ բանակը ոչինչ չի կարողացել ձեռնարկել: Դա հետեւանք է այն բանի, որ ՀՀ զինծառայողները ապրում են հարմարեցված կացարաններում, բայց  հսկայական փողեր են ծախսվում այլ նպատակների համար: Զինվորականների ծառայությունը սահմանված չափանիշներով իրականացնելու համար իրականում պայմաններ չեն ստեղծվում: Եվ սարսափելին այն է, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահը հայտարարում է, թե շատ լավ հարմարեցված կացարան է եղել, մինչդեռ -20 աստիճան ցրտի պայմաններում 18-19 տարեկան հասունացման տարիքի տղան պետք է գիշերը դուրս գա գնա զուգարան, սառեցնելով իրեն, որը ծանր հետեւանքներ կունենա նրա վերարտադրողականության վրա: Ասում են` ոչինչ, որ ջուրը դրսում է, ոչինչ, որ զինասենյակն ու քնասենյակն իրար կողքի են: Կլուբնիկ ուտեցնելով բանակը կործանող տականքների այս իշխանությունը անգամ սպիտակ սավան չի ապահովել հայ զինվորի համար: Զինվորը քնում ու զարթնում է իր զինվորական համազգեստով: Չկա ընդհանրապես վերահսկողություն: Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե վաշտը տեղակայել է կորպուսի հրամանատարը, սխալվում է, նման իրավասություն կորպուսի ոչ մի սպա չունի: Վաշտը տեղակայվում է Պաշտպանության նախարարության հրամանով: Ի դեպ, այդ վաշտն ունեցել է մարտական խնդիրներ: Չեմ բացառում, որ կարելի է զորամասը բարվոք պայմաններով կացարանում տեղակայել` մինչեւ զորամաս կառուցեն, բայց մինչ այս միջադեպը զորամաս կառուցելու կամ զորամաս ստեղծելու որեւէ միտում չեն ունեցել: Ցաքուցրիվ են արել բանակն ամբողջովին: Դեպքից հետո մոդուլներ են բերում, եւ նաեւ պետք է ասեմ, որ այնքան ապուշ են, որ չեն հասկանում` ռազմական մոդուլներ արտադրում են 2 երկիր՝ Ռուսաստանի Դաշնությունը եւ ԱՄՆ-ն, Իտալիան ռազմական մոդուլներ չի արտադրում: Նա արտադրում է հանգստյան գոտիների համար հարմարեցված մոդուլներ: Հականո՞ւմ եք: Այս իշխանությունները, «ժող ջան» ասելով, ժողովրդին դրել են բութ, անալիտիկ մտածողությունից զուրկ մասսայի տեղ եւ ստերի անընդհատ հոսքով փորձում են իրենց հանցագործությունները կոծկել: Եվ այնքան անբարոյական են, որ հունվարի 19-ին տեղի է ունեցել այդ ահասարսուռ դեպքը, ամսի 20-ին նույն այդ պաշտպանության նախարար Պապիկյանը 198 միլիոն ՀՀ դրամ է հատկացրել 19 «Սեդան»  մակնիշի ծառայողական մեքենա գնելու համար: Սա փաստ է: Այնքան անբարոյականություն է տիրում, որ 15 երիտասարդ այրվել են, եւ դեռ մեղադրանք չկա առաջադրված, կապիտանին ստիպում են իր վրա վերցնել հանցանքը: Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանն ասածից ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանը ստախոս տականք է: Նա ասաց, որ պայծառատեսությամբ պետք չէ զբաղվել` նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին, ով այս ողբերգության օրը պայծառատեսորեն մանրամասն նկարագրում էր դեպքը: Անդրանիկ Քոչարյանը մի այլ ճշմարտություն էլ ասաց, որ Հայաստանի Հանրապետությունում ի՞նչ սուգ հայտարարենք, ամեն օր էլ սուգ է: Իրոք, 2018-ից մինչ այսօր Հայաստանում անվերջանալի սգի շարան է: Սիրելի՛ ընթերցող, այսօրվա իշխանության ներկայացուցիչները հիմնականում շեղված գենետիկա ունեն, նրանք Հայրենիքի զգացում չունեն եւ ազգին զրկում են պասիոնարությունից՝ իրակացնելով Իլհամ Ալիեւի խոսքը, ով ասաց, հայերին բանակ պետք չէ, ես կպաշտպանեմ հայերին: Եթե չսթափվենք ու ինքներս մեզ չպաշտպանենք, ապա պարզ է չէ՞, թե ինչպե՞ս է պաշտպանելու մեզ Իլհամը:

Եվ վերջում հիշենք Շահան Նաթալիի խոսքը. «Թուրք-հայ բարեկամություն մը կարելի՞ է: Այսօր` ոչ: Եւ ով որ հակառակը կը պնդէ՝ կամ թուրքը չի ճանչնար կամ ինքզինքը: Աւելի ճիշդ՝ ո՛չ թուրքը կը ճանչնայ, ո՛չ ինքզինքը: Դժբախտաբար, սակայն, պակաս չեն հայեր, որոնք թուրքը բարեկամօրէն խաբելու յաւակնոտ քաղաքագիտութիւնով՝ ե՛ւ կը մտածեն, ե՛ւ կը գործեն այդ ուղղութիւնով: …Հավատալ, թե թուրքին հետ բարեկամութիւնով կարելի է փրկուիլ, յավակնիլ թուրք-հայ բարեկամական քաղաքագիտութիւնով խաբել թուրքը, անորակելի մէկ նոր ոճիր է, որ պիտի քաւենք ազգին մահով»:

ՍՈՆԱ ԱՂԵԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում