ՈՉՆՉԱՑՈՒՄ` ՀԱՆՈՒՆ ՔՊ-Ի ՓՐԿՈՒԹՅԱ՞Ն

Վերլուծություն

Բո­լո­րը, ով­քեր հի­շո­ղու­թյու­նից իս­պառ զուրկ չեն, չեն մո­ռա­ցել, թե 2018-ին Նի­կոլն ինչ­պես էր հայ­տա­րա­րել. «Կա՛մ ես կլի­նեմ վար­չա­պետ, կա՛մ Հա­յաս­տա­նը վար­չա­պետ չի ու­նե­նա»: Սա­կայն նման է, որ հի­մա նա որ­դեգ­րել է «Կա՛մ ես կմնամ իշ­խա­նու­թյան, կա՛մ Հա­յաս­տան չի լի­նի» սկզբուն­քը: Ընդ ո­րում, «թուրք» բա­ռից չվի­րա­վոր­վող այդ ճի­վա­ղին լրիվ բա­վա­րա­րում է օ­կու­պա­ցի­ոն վար­չա­կար­գի գլխա­վոր մե­նե­ջե­րի կար­գա­վի­ճա­կը:

ՏԵ­ՂԵ­ԿԱՏ­ՎԱ­ԿԱՆ ՊԱ­ՏԵ­ՐԱԶՄ ԸՆԴ­ԴԵՄ ՀՀ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՑՈՒ

Թվում է, թե խուն­տա­յի վի­ճա­կը կա­յուն է` ընդ­դի­մու­թյու­նը չի կա­րո­ղա­նում սրանց վռնդել, հան­րու­թյան մե­ծա­մաս­նու­թյու­նը թմբի­րի մեջ է, կա «երկաթ­բե­տո­նե» ընտ­րա­ժեխ, ո­րը պաշ­տում է կա­պի­տու­լյան­տին` ան­գամ ա­մեն ին­չից զրկված լի­նե­լու դեպ­քում, բայց... Բայց և՛ Նի­կո­լից, և՛ ՔՊ-ից ա­հա­վոր վա­խի հոտ է գա­լիս: Ա­ռանց հսկա­յա­կան թիկ­նա­զո­րի և դի­պու­կա­հար­նե­րի ոչ մի տեղ չի գնում, նույ­նիսկ ստեղծ­վում է հա­տուկ շտա­պօգ­նու­թյան ծա­ռա­յու­թյուն չի­նով­նիկ­նե­րի հա­մար, ո­րը են­թարկ­վում է ոչ թե Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյա­նը, այլ ՊՊԾ-ին` մի­աս­նա­կան է թիկ­նա­զո­րի հետ: Խուն­տա­յի կարկա­ռուն դեմ­քերն էլ սկսել են հրա­ժա­րա­կան տալ` ձգտե­լով «դա­սա­վոր­վել» դես­պան ո­րև­է ա­պա­հով երկ­րում, և տպա­վո­րու­թյուն է, որ ձգտում են «իքս» ժա­մը դի­մա­վո­րել օ­տար ա­փե­րում` դի­վա­նա­գի­տա­կան ան­ձեռնմ­խե­լի­ու­թյամբ օժտ­ված:

Այդ ի՞նչ «իքս» ժա­մի են սպա­սում սրանք: Ինչ-որ բա՞ն գի­տեն, ո­րը հայտ­նի չէ հա­սա­րակ քա­ղա­քա­ցի­նե­րին: Աշ­խար­հի հզոր­նե­րի՞ն են զայ­րաց­րել ի­րենց չկա­տա­րած խոս­տում­նե­րով... Սա­կայն փաս­տը մնում է փաստ, որ սրանք ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի դեմ մղում են իս­կա­կան տե­ղե­կատ­վա­կան-հո­գե­բա­նա­կան պա­տե­րազմ: Ո­րի գոր­ծի­քա­կազ­մը գնա­լով ընդ­լայն­վում է: Ինչ­պես 15 զին­ծա­ռա­յող­նե­րի ողջ-ողջ այր­վե­լու գոր­ծի հան­գա­մանք­նե­րի առն­չու­թյամբ նկա­տել է ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյա­նը. «Սեն­սա­ցի­ա-մա­նի­պու­լյա­ցի­ա-դեգ­րա­դա­ցի­ա բա­նա­ձև­ով բա­նակն էլ դարձ­րին «Հայ­կա­կան ժա­մա­նակ» թեր­թի մա­կար­դա­կի օ­բյեկտ: Նի­կո­լի կող­մից հրա­պա­րակ նետ­ված` հիմ­նա­կա­նում կեղծ սեն­սի­ա­ցի­ա­նե­րով ու մա­նի­պու­լյա­ցի­ա­նե­րով դեգ­րա­դաց­ված բա­նակն օր օրի վե­րած­վում է Նի­կո­լի չա­րի­քի իշ­խա­նու­թյու­նը պա­հե­լու ման­րադ­րա­մի»: Ա. Զա­քա­րյա­նը հար­ցադ­րում է` որ­տե՞ղ և ի՞նչ կար­գա­վի­ճա­կում են հի­մա գտնվում Սուր­մա­լո­ւի տո­նա­վա­ճա­ռի պայ­թյու­նի և զո­հե­րի պատ­ճառ դար­ձած ան­ձինք: Մե­ռա՞վ գոր­ծի սեն­սա­ցի­ան: Ի՞նչ վի­ճա­կում են Նի­կո­լից բա­ցի, բա­նա­կում հայտ­նա­բեր­ված այլ դա­վա­ճա­նու­թյան դեպ­քե­րի գոր­ծե­րը և դրանց ըն­թաց­քը: Ի դեպ, «այլ դա­վա­ճա­նու­թյան» թարմ դեպք` Ա­ԱԾ-ի բա­ցա­հայ­տու­մը, թե ինչ­պես ոմն սպա թշնա­մուն ծա­խում էր տե­ղե­կատ­վու­թյուն, այդ թվում` Հնդկաս­տա­նի ար­տադ­րու­թյան սպա­ռա­զի­նու­թյան մա­սին: Վեր­ջերս շատ է խոս­վում հնդկա­կան զեն­քի մա­սին, ին­քը Նի­կո­լը ոչ օգ­տա­կար է հռչա­կել դրա մա­սին բարձ­րա­ձայ­նե­լը, բայց... Ա­ԱԾ-ն հա­տուկ ցցում է հենց հնդկա­կան սպա­ռա­զի­նու­թյու­նը: Բազ­մա­շերտ մա­նի­պու­լյա­ցի­ա` նա­և Հնդկաս­տա­նի՞ն խրտնաց­նե­լու պա­հե­րով:

Ար­տակ Զա­քա­րյա­նը նա­և կան­խա­տե­սում է մո­տա­լուտ ռեպ­րե­սի­ա­նե­րը. «Սեն­սա­ցի­ա-մա­նի­պու­լյա­ցի­ա-դեգ­րա­դա­ցի­ա: Սեն­սա­ցի­ան հո­րի­նում են նի­կո­լա­կան խուն­տա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը: Մա­նի­պու­լյա­ցի­ան ի­րա­կա­նաց­նում են «Հայ­կա­կան ժա­մա­նակ»-ի վե­րած­ված պե­տա­կան, հան­րա­յին և իշ­խա­նա-սո­րո­սա­կան բո­լոր ԶԼՄ-նե­րը: Դե իսկ դեգ­րա­դաց­վե­լը` պե­տա­կան հա­մա­կար­գի և ամ­բողջ հան­րու­թյան գործն է: Բո­լոր նրանք, ով­քեր հաս­կա­նում են ա­մեն բան, պայ­քա­րում են սրանց դեմ և չեն ցան­կա­նում դեգ­րա­դաց­վել` վա­ղը հայ­տա­րար­վե­լու են օ­րեն­քից դուրս և լա­վա­գույն դեպ­քում` վտար­վե­լու են երկ­րից»: Լա­վա­գույն դեպ­քում վտար­վե­լու են... Այ­սինքն սպա­սենք նա­և ա­ռանց դա­տի մա­հա­պա­տիժ­նե­րի՞: Սրան­ցից հե­ռու չէ և սպա­սե­լի: Կար­ծում ենք` տրա­մա­բա­նա­կան է և Զա­քա­րյա­նի եզ­րա­կա­ցու­թյու­նը. «Նի­կո­լին օդ ու ջրի պես պետք է դեգ­րա­դաց­ված և պա­րա­լի­զաց­ված հա­սա­րա­կու­թյուն ու բա­նակ: Այ­լա­պես` նա և իր իշ­խա­նու­թյու­նը եր­կար կյանք ու­նե­նալ չի կա­րող»:

ՇՈՒՆ ՈՒ ԳԵ­ԼԱ­ՓԻ ԲԱ­ԺԻՆ

Եվ ա­հա GAL­LUP In­ter­na­ti­o­nal As­so­ci­a­ti­on»-ի Հա­յաս­տա­նում լի­ի­րավ ան­դամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօ­րեն Ա­րամ Նա­վա­սար­դյա­նը լրագ­րող­նե­րի հետ ամ­փո­փել է հեր­թա­կան հե­տա­զո­տու­թյու­նը: Ու­շագ­րավ են և սեն­սա­ցի­ոն Ար­ցա­խի բնակ­չու­թյան կար­գա­վի­ճա­կի մա­սին հարց­ման պա­տաս­խան­նե­րը. ՀՀ բնակ­չու­թյան 97,4 տո­կո­սը հա­մոզ­ված է՝ Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը չի կա­րող ու­նե­նալ Ադր­բե­ջա­նի կազ­մում ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյան կար­գա­վի­ճակ:

Այ­սինքն 97,4 տո­կո­սը մեր­ժում են կա­պի­տու­լյանտ­նե­րի «խա­ղա­ղու­թյան օ­րա­կարգ» կո­չե­ցյա­լը և Ար­ցա­խի հանձ­նումն Ադր­բե­ջա­նին: Ի դեպ, այս ցու­ցա­նի­շը նա­և լրջա­գույն կաս­կա­ծի տակ է դնում 2021-ի ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը և ՔՊ-ի կա­պի­տու­լյան­տիզ­մի օգ­տին 688 հա­զար քվե­ար­կող­նե­րի առ­կա­յու­թյու­նը: Ակն­հայտ է, որ կա­պի­տու­լյա­ցի­ա­յից հե­տո ակն­հայտ պե­տա­կան դա­վա­ճան­նե­րին քվե տվող­նե­րը չէ­ին կա­րող «ուղղվել» կամ փոշ­մա­նել ան­ցած մե­կու­կես տար­վա ըն­թաց­քում, դա տե­սա­կի` չհայ, «ԴՆԹ մա­կար­դա­կի» տե­սա­կի հարց է, հե­տև­ա­բար տրա­մա­բա­նա­կան է են­թադ­րել, որ 2021-ին տե­ղի է ու­նե­ցել ՀՀ պատ­մու­թյան ա­մե­նա­մասշ­տա­բա­յին ընտ­րա­կեղ­ծա­րա­րու­թյու­նը, և ՔՊ-ն ընտ­րակեղ­ծի­քի հան­ցա­գոր­ծու­թյան մի­ջո­ցով կրկին վե­րա­զավ­թել է իշ­խա­նու­թյու­նը:

Սա­կայն ա­մե­նա­ու­շագ­րա­վը խուն­տա­յի վար­կա­նի­շի պատ­մա­կան մի­նի­մու­մը` ըն­դա­մե­նը 9,5 տո­կոս: Այ­սինքն, պատ­կե­րա­վոր ա­սած, սրանք լրիվ շուն ու Գե­լա­փի բա­ժին են դար­ձել: Եվ սրանց թե­րևս փրկել է մի­այն քա­ղա­քա­ցի­նե­րի դժգո­հու­թյունն ընդ­դի­մու­թյու­նից, ո­րը մինչ օրս չի կա­րո­ղա­ցել վռնդել այս ոճ­րախմ­բին:

Ըստ ա­մե­նայ­նի, հան­րու­թյունն ընդ­դի­մու­թյու­նից պա­հան­ջում է ներ­քին տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի հաղ­թա­հա­րում և հա­մա­կարգ­ված հան­դես գա­լու վճռա­կա­նու­թյուն: Ի դեպ, պատ­գա­մա­վոր, ռազ­մա­կան փոր­ձա­գետ Տիգ­րան Աբ­րա­հա­մյանն էլ, ով ու­շա­դիր հետ­ևում է Ար­ցա­խի զար­կե­րա­կին, նշում է, որ ար­ցախ­ցի­նե­րը նեղ­վում են ոչ այն­քան շրջա­փակ­ման բե­րած զրկանք­նե­րից, որ­քան Ար­ցա­խի նե­րիշ­խա­նա­կան ինտ­րիգ­նե­րից: Նույ­նը թե­րևս տրա­մա­բա­նա­կան է և Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան պա­րա­գա­յում, պար­զա­պես վի­ճա­կը սի­մետ­րիկ է` այն, ինչ ար­ցախ­ցիք պա­հան­ջում են այն­տե­ղի իշ­խա­նու­թյու­նից, ՀՀ-ում քա­ղա­քա­ցի­նե­րը պա­հան­ջում են այս­տե­ղի ընդ­դի­մու­թյու­նից:

Ա­մե­նա­խիստ քննա­դա­տու­թյա­նը ընդ­դի­մու­թյան թե­րա­ցում­նե­րը են­թար­կում է ռազ­մա­կան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյա­նը. «Եթե նույ­նիսկ հաս­կա­ցել ենք, թե ինչ հա­մա­կար­գե­րով և ինչ սխե­մա­նե­րով են մարդ­կանց հա­նել փո­ղոց 2018-ին, ա­պա ա­ռա­վել ևս Ա­ՆԻ­ՄԱՍՏ ու ՎՆԱ­ՍԱ­ԿԱՐ է մարդ­կանց ա­նընդ­հատ ե­րե­սով տա­լը, թե. «Ոնց Նի­կո­լին բե­րել եք, էդ­պես էլ հա­նեք»: Մի շատ պարզ պատ­ճա­ռով. ո­րև­է հա­կա­նի­կո­լա­կան ուժ այ­սօր չու­նի և չի էլ փոր­ձում ստեղ­ծել այն­պի­սի հա­մա­կարգ, ո­րը կա­րող է ա­զա­տագ­րել Հա­յաս­տա­նը Նի­կո­լի ռե­ժի­մից: Ա­նի­մաստ է մարդ­կանց մե­ղադ­րելն ան­տար­բե­րու­թյան մեջ, ե­թե չու­նես այն են­թա­կա­ռուց­վածք­նե­րը, այն ա­սե­լի­քը, ա­պա­գա­յի այն գա­ղա­փա­րը, ո­րոնք պետք է այդ մարդ­կանց մո­բի­լի­զաց­նեն, ոտ­քի հա­նեն»:

Հա­նուն ար­դա­րու­թյան նկա­տենք, որ ՀՀԿ-ն հե­տև­ո­ղա­կա­նո­րեն փոր­ձում է ստեղ­ծել ա­զա­տագ­րա­կան հա­մա­կարգ, ձև­ա­վո­րում է ցան­ցա­յին կա­ռույց­ներ, զբաղ­վում է ե­րի­տա­սարդ կադ­րե­րի պատ­րաս­տու­մով և քաղ­տեխ­նո­լո­գի­ա­կան կրթու­թյամբ: Այդ պատ­ճա­ռով խուն­տան ա­տում է հատ­կա­պես Սերժ Սարգ­սյա­նի թի­մին: Սա­կայն մի­այն ՀՀԿ-ի ռե­սուր­սը բա­վա­կան չէ: Ցան­ցայն բնույթ պատ­մա­կա­նո­րեն ու­նի և ՀՅԴ-ն, ին­չին խուն­տան պա­տաս­խա­նում է սփյուռ­քի դաշ­նակ­ցա­կան­նե­րի մուտ­քի ար­գելք­նե­րով և հի­րա­վի բոլ­շև­ի­կյան հա­կա­դաշ­նակ­ցա­կան մո­լուց­քով: Իսկ ինչ վե­րա­բե­րում է, օ­րի­նակ, ԱԺԲ-ին, ա­պա այդ ուժն ընդ­դի­մա­դիր է ոչ թե Նի­կո­լի ոճ­րախմ­բին, այլ Հա­յաս­տա­նում ռու­սա­կան ռազ­մա­քա­ղա­քա­կան ներ­կա­յու­թյա­նը, ու այդ ա­ռու­մով պի­տա­նի չէ ըն­դա­նուր հա­կա­նի­կո­լա­կան ճա­կա­տի մաս կազ­մե­լուն:

Իսկ մնա­ցյալն ու­նեն և՛ նե­րուժ, և՛ ռե­սուրս, ուս­տի խուն­տա­յի վախն ան­հիմն չէ, և պա­տա­կան չէ, որ ՔՊ-ում ծնվել է Ե­րև­ա­նի ա­վա­գա­նու ընտ­րու­թյուն­ներն ար­տա­հերթ` մա­յի­սին անց­կաց­նե­լու գա­ղա­փա­րը: Զի ա­ռա­վե­լա­գույնս սրանք վա­խե­նում են հենց ընդ­դի­մա­դիր Ե­րև­ա­նից:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում