«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ծափ տվեք, ա­րա՛: Տխրահռ­չակ ԱՐ­ԳԻՇ­ՏԻ ՔՅԱ­ՐԱ­ՄՅԱ­ՆԻ աշ­խա­տա­վար­ձը հա­տուկ բարձ­րաց­վել է, և այդ ա­մե­նը` հար­կա­տու­նե­րի հաշ­վին: Քա­ղա­քա­գետ Գա­գիկ Համ­բա­րյանն այդ ա­մե­նև­ին ոչ զար­մա­նա­լի ի­րա­դար­ձու­թյան առ­թիվ նշում է. «Բազ­մա­ֆունկ­ցի­ո­նալ Ար­գիշտն այ­սու­հետ ստա­նա­լու է մոտ 5 հա­զար ԱՄՆ դո­լար ամ­սա­կան աշ­խա­տա­վարձ: Նի­կո­լա­կան­ներ, լա՞վ եք: Դուք շա­րու­նա­կեք ու­րա­խա­նալ ձեր 3 հա­զար դրամ բարձ­րաց­ված թո­շա­կով ու էքս­տա­զի մեջ ըն­կեք կա­պի­տու­լյանտ Նի­կո­լի ա­նու­նը լսե­լիս, իսկ նախ­կի­նում 100 հա­զար դրա­մով ա­միսն ապ­րող քայ­լիստ­նե­րը հի­մա թող հա­զա­րա­վոր դո­լար­նե­րի աշ­խա­տա­վարձ ու պար­գև­ավ­ճար ստա­նան ու ծի­ծա­ղեն նի­կո­լա­կան­նե­րի, ժե­խի ու փթի­րի վրա»: Զար­մա­նա­լի է, որ քա­ղա­քա­գե­տը դեռ զար­մա­նում է նի­կո­լա­կան­նե­րի վրա, զի ե­թե ՔՊ-ն նրանց գլխին ըն­կույզ էլ կոտ­րի, է­լի փա­ռա­բա­նե­լու են կա­պի­տու­լյան­տին: Մա­լա­թի­ա­յի` օր­վա հա­ցից զրկված ա­ռևտ­րա­կան­ներն է­լի «նախ­կին­նե­րին» են ա­նի­ծում, և ե­թե դրանց ա­սես, որ Ռո­բերտ Քո­չա­րյանն ու Սերժ Սարգ­սյա­նը Նի­կո­լին տա­րել են նկուղ ու զեն­քը գլխին պա­հած ստի­պել են տո­նա­վա­ճա­ռը փա­կել` կհա­վա­տան... Ախր, ով նի­կո­լա­կան է, ար­դեն ա­նուղ­ղե­լի է, և սոց­ցան­ցե­րում վեր­ջերս ա­նեկ­դոտ է շրջում, որ Աստ­ված ո­րո­շել էր տխմար­նե­րին հա­վա­սա­րա­չափ ցա­նել աշ­խար­հով մեկ, բայց երբ հան­դի­պել էր նի­կո­լա­կա­կան­նե­րին, ոտ­քը սայ­թա­քել էր...

Զար­մա­նա­լի բա­ներ են կա­տար­վում և Ա­մե­րի­կա­յում: ՔԻՄ ՔԱՐ­ԴԱ­ՇՅԱ­ՆԻ հմայ­ված երկր­պա­գու­նե­րի­րից մե­կը Քի­մին հե­տապն­դում է ան­ցյալ տար­վա դեկ­տեմ­բե­րից. 28-ամյա Ջո­մո­նի Վիկ­տոր Զիգ­լե­րը բազ­միցս ե­կել է աստ­ղի տուն և նրան ան­վա­նել իր կի­նը: Մի ան­գամ նա ո­րո­շել է գե­ղե­ցիկ ժեստ ա­նել՝ Քի­մին ու­ղար­կե­լով ա­դա­ման­դե մա­տա­նի և հյու­րա­նո­ցի իր սե­նյա­կի բա­նա­լի­նե­րը: Քար­դա­շյա­նը, սա­կայն, նի­կո­լա­կան­նե­րի պես չէ և դա­տի է տվել հե­տապն­դո­ղին: Գոր­ծի փաս­տաթղ­թե­րում Քի­մը նշում է, որ ի­րեն հե­տապն­դո­ղը հա­րուստ քրե­ա­կան պատ­մու­թյուն ու­նի, նրան բազ­միցս մե­ղադ­րել են սպառ­նա­լու և ա­պօ­րի­նի հրա­զեն կրե­լու մեջ: Գոր­ծով լսում­նե­րը տե­ղի կու­նե­նան հա­ջորդ ա­միս, սա­կայն ա­ռայժմ դա­տա­վորն ար­գե­լել է Զիգ­լե­րին մո­տե­նալ աստ­ղին: Ի դեպ, 2022 թվա­կա­նի վեր­ջին Քար­դա­շյա­նին մո­տե­նա­լու ար­գելք է ստա­ցել մեկ այլ երկր­պա­գու ևս: Նա հայ­տա­րա­րել է, որ կուռ­քի հետ տե­լե­պա­տիկ է խո­սում, բայց հե­ռա­վար շփու­մը ի­րեն չէր բա­վա­կա­նաց­րել: Բայց ա­վաղ, մե­զա­նում Նի­կո­լի հետ տե­լե­պա­տիկ կապ ու­նե­ցող­նե­րով չեն զբաղ­վում ո՛չ դա­տա­րան­նե­րը և ո՛չ էլ հո­գե­բու­ժա­րան­նե­րը, և նրանք բաց են թողն­ված քա­ղա­քա­ցի­նե­րի վրա:

Այն բա­նից հե­տո, որ ՍԱ­ՍՈՒՆ ՄԻ­ՔԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ լրագ­րո­ղու­հու վրա գոռալով հայ­տա­րա­րեց, թե մենք 30 տա­րի բա­նակ չենք ու­նե­ցել, ամ­բողջ հա­մա­ցան­ցը հի­շում է նրան ա­մե­նա­ըն­տիր հի­շոց­նե­րով: Իսկ նրանք, ով­քեր չեն ու­զում ցեն­զու­րա­յից դուրս ար­տա­հայտ­վել, պար­զա­պես հրա­պա­րա­կում են ի­րենց ծա­ռա­յած զո­րա­մա­սի լու­սան­կա­րը և հար­ցադ­րում` ե­թե բա­նակ չկար, բա ե՞ս որ­տեղ եմ ծա­ռա­յել: Իսկ ՀՀ ԶՈՒ գլխա­վոր շտա­բի նախ­կին պետ, նախ­կին գլխա­վոր ռազ­մա­կան տե­սուչ, գե­նե­րալ-գնդա­պետ Մով­սես Հա­կո­բյա­նը զար­մա­ցավ, երբ ի­րեն հարց­րին Սա­սու­նի ա­սա­ծի մա­սին. «Ես ծա­ռա­յել եմ հայ­կա­կան բա­նա­կում: Ին­չո՞ւ եք ինձ Սա­սուն Մի­քա­յե­լյա­նից հար­ցեր տա­լիս: Նա ո՞վ է, իր տես­քին, իր խոս­քին որ հե­տև­ում եք, ինքն ի­րա­վունք ու­նի՞ ո­րև­է գնա­հա­տա­կան տա­լու մե­կին, իր գնա­հա­տա­կանն ինձ հա­մար զրո է: Դե, փո­ղո­ցի մաք­րու­հի­նե­րից էլ հարց­րեք, ի­րենք էլ գնա­հա­տա­կան կտան բա­նա­կի մա­սին, ինքն այդ դա­սին է դաս­վում: Բա­նա­կի մա­սին գնա­հա­տա­կան տա­լու հա­մար ին­քը դաս­վում է փո­ղո­ցի հա­վա­քա­րա­րի՝ մեծ հար­գան­քով փո­ղո­ցի հա­վա­քա­րար­նե­րի հան­դեպ, գու­ցե ի­րենք ի­րենց գոր­ծը լավ են ա­նում… ինքն այդ­տե­ղից կա­րող է խո­սել, ոչ բա­նա­կից»:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան