Երրորդ աշխարհամարտի կենտրոն կդառնա՞ մեր տարածաշրջանը

Վերլուծություն

Այս­պի­սով, Ի­րա­նի շուրջ ստեղծ­ված ներ­կա ի­րա­վի­ճա­կի թե­ման (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=247669&l=am), ի վեր­ջո, հաս­նում է նրան, թե հնա­րա­վո՞ր է ի­րա­նա-իսրա­յե­լյան հա­կա­մար­տու­թյան հիմ­քով հրահ­րել Եր­րորդ աշ­խար­հա­մարտ: Թե՞ անգ­լո­սաք­սո­նա­կան վեր­նա­խա­վը մտա­ծում է ըն­դա­մե­նը նման պատ­րանք ստեղ­ծե­լով՝ Ի­րա­նին խա­ղից դուրս հա­նե­լու մա­սին:

Օ­րի­նակ՝ քա­ղա­քա­գետ-ամե­րի­կա­գետ Դմիտ­րի Եվս­տա­ֆի­եւն այս վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին մո­տե­նում է հենց այդ՝ Ի­րա­նին խա­ղից դուրս հա­նե­լու փոր­ձի տե­սան­կյու­նից՝ հաս­նե­լով նման եզ­րա­կա­ցու­թյան. «Մենք ա­ռաջ մի­այն խո­սում է­ինք հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մից, ու աշ­խար­հը լրիվ լի­ար­ժեք քայլ ա­րեց դե­պի այն:

Անգ­լո­սա­քսե՞րը: Ա­յո, նրանք ա­ռաջ­նագ­ծում են, բայց ոչ մի­այն նրանք: Ի­հար­կե, ե­թե ես լի­ա­կա­տար դա­վադ­րու­թյան տե­սա­բան լի­նե­ի, կկա­պե­ի Իս­րա­յե­լին` Ի­րա­նին պա­տաս­խան հար­վա­ծի դրդե­լու սադ­րան­քը (եւ հե­տա­գա­յում ա­մեն ին­չը) Կիմ Չեն Ը­նի քրոջ հայ­տա­րա­րու­թյան հետ, որ ԿԺԴՀ-ն եւ Ռու­սաս­տա­նը նույն խրա­մա­տում են: Երբ չորս պե­տու­թյուն­ներ՝ Ռու­սաս­տա­նը, Բե­լա­ռու­սը, Հյու­սի­սա­յին Կո­րե­ան եւ Ի­րա­նը, գտնվում են նույն խրա­մա­տում, ի­րա­վի­ճա­կը սկսում է բո­լո­րո­վին այլ ձեւ ստա­նալ, քան 2022 թվա­կա­նի փետր­վա­րին եւ ա­ռա­վել եւս՝ 2021 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րին էր:

Ուս­տի­եւ, Ի­րա­նին նոր կո­ա­լի­ցի­ա­յից դուրս մղե­լը շատ գրա­վիչ է: Սա հա­կա­ա­մե­րի­կյան աշ­խար­հի թույլ օ­ղակն է, ո­րը ահ­ռե­լի ջան­քեր է գոր­ծադ­րել թույլ չլի­նե­լու հա­մար: Իսկ Ի­րա­նի վրա հար­ձակ­վե­լու ա­մե­րի­կա­ցի­նե­րի հա­մա­ձայ­նու­թյու­նը (որե­ւէ մե­կը կաս­կա­ծո՞ւմ է դրան) խոս­տո­վա­նու­թյուն է, որ Ի­րանն այն­քան թույլ չէ, որ կոր­ծան­վի մի­այն ներ­սից: Իսկ ժա­մա­ցույ­ցը թրթռում է...

Բայց ես դա­վադ­րու­թյան տե­սա­բան չեմ: Պար­զա­պես կա­սեմ, որ գրե­թե մի­ա­ժա­մա­նակ մի քա­նի ու­ժեր՝ Ռու­սաս­տա­նը, Ի­րա­նը, ԱՄՆ-ը, Իս­րա­յե­լը, Թուր­քի­ան, Հնդկաս­տա­նը, քայ­լեր կա­տա­րե­ցին ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ՝ ել­նե­լով ա­ռա­ջին հեր­թին ներ­քա­ղա­քա­կան նկա­տա­ռում­նե­րից: Այն­քան ան­գամ է պա­տա­հել: Օ­րի­նակ, 1910-ական­նե­րի կե­սե­րին: Ա­յո, սա «վե­րահսկ­վող քա­ո­սի» փորձ է: Ոչ, սա դեռ «երկրորդ ճա­կատ» չէ Ռու­սաս­տա­նի դեմ: Բայց դա ար­դեն շատ մոտ է դրան:

Բայց ար­դյոք ա­մե­րի­կա­ցի­նե­րը կկա­րո­ղա­նա՞ն կա­ռա­վա­րել ի­րենց ստեղ­ծած մեծ քա­ո­սը, երբ այն այր­վի «այրիչ­նե­րի» վրա, հարց է:

Հենց նրանք են՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րը, ով­քեր նույ­նիսկ ա­ռայժմ ձեռն­պահ են մնում ի­րենց մեջ բրի­տա­նա­ցի­նե­րին ա­վե­լաց­նե­լուց, մո­տա­լուտ մեծ քա­ո­սի հայ­րերն են: Ստի եւ քա­ո­սի հայ­րեր: Հի­մա դա ակն­հայտ է, կար­ծում եմ, ար­դեն բո­լո­րի հա­մար...»:

Կարճ ա­սած, ինչ­քան էլ որ այս ա­մենն ուղղ­ված է Ի­րա­նին խա­ղից հա­նե­լուն, սա­կայն աշ­խարհն այն վի­ճա­կում է, որ այս ա­մե­նը կա­րող է տա­նել մեծ պայ­թյու­նի: Ա­մեն դեպ­քում, նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ Թեհ­րանն այս ի­րա­վի­ճա­կում ցույց տվեց, որ խա­ղից դուրս գալ մտքով ան­գամ չի անց­կաց­նում, ա­վե­լին, գնում է Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի էլ ա­վե­լի խո­րաց­ման: Օ­րի­նակ, այս հար­ված­նե­րից հե­տո Ի­րա­նը եւ Ռու­սաս­տա­նը փո­խըմբռն­ման հու­շա­գիր ստո­րագ­րե­ցին՝ մի­աց­նե­լու ի­րենց բան­կա­յին հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րի հա­մա­կար­գե­րը (SWIFT-ի տար­բե­րա­կով), ո­րի մի­ջո­ցով կհեշ­տաց­վեն ֆի­նան­սա­կան եւ բան­կա­յին փո­խա­նա­կում­նե­րը: Եվ դա երկ­կողմ հա­րա­բե­րու­թյու­նն­երում շատ լուրջ քայլ է:

Մյուս կող­մից, Ի­րա­նի պայ­թյուն­նե­րի ֆո­նին հե­տաքր­քիր հայ­տա­րա­րու­թյուն­ներ լսվե­ցին Էր­դո­ղա­նից: Նախ, որ. «Իմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը պա­րոն Պու­տի­նի հետ հիմն­ված են ազն­վու­թյան վրա», այ­սինքն՝ չի պատ­րաստ­վում Ա­րեւ­մուտ­քի օ­րի­նա­կով խա­բել նրան: Եվ երկ­րոր­դը, որ «Իրա­նը մի­ա­նում է սի­րի­ա-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցին»: Սի­րի­ա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի թե­ման այս պա­հին Էր­դո­ղա­նի հա­մար մեծ կա­րե­ւո­րու­թյուն ու­նի, նա դրա­նով նա­խընտ­րա­կան հար­ցեր է լու­ծում: Եվ ե­թե Ի­րանն այդ հար­ցում օգ­նում է Էր­դո­ղա­նին, ա­պա դա պարզ ակ­նարկ է, որ Թուր­քի­ա­յի նա­խա­գահն ի­րեն ներ­կա հա­կա­ի­րա­նա­կան խա­ղից դուրս է դնում:

Շատ հե­տաքր­քիր է, որ Էր­դո­ղանն այս մա­սին խո­սում է հենց այն պա­հին, երբ Ադր­բե­ջա­նի ու Ի­րա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը մո­տե­նում են «պլին­տու­սի մա­կար­դա­կի»: Այս դեպ­քում մեկ այլ հարց է ծա­գում` իսկ ի­րա­կա­նում ո՞ւմ «փոքր եղ­բայրն» է Ադր­բե­ջա­նը, Թուր­քի­ա­յի՞, թե` Իս­րա­յե­լի: Ընդ ո­րում, ադր­բե­ջա­նա­կան դես­պա­նա­տան մի­ջա­դե­պի հետ կապ­ված, Ան­կա­րա­յի ռե­ակ­ցի­ան եւս զուսպ էր. թուր­քե­րը մի­այն խնդրե­ցին, որ անց­կաց­վի օ­բյեկ­տիվ քննու­թյուն, եւ ի­րենց տե­ղյակ պա­հեն ման­րա­մաս­նե­րի մասին: Եվ այս ի­րա­վի­ճա­կում ար­դեն մտա­հոգ­վե­լու ա­ռիթ ու­նի Ա­լի­ե­ւը. ա­ռանց Էր­դո­ղա­նի ան­վե­րա­պահ օգ­նու­թյան կա­րո՞ղ է դի­մա­նալ այս մեծ խա­ղում, որ­տեղ ստիպ­ված է բախ­վել Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի հետ:

Այս ֆո­նին, ու­շագ­րավ է նա­եւ Ի­րա­քի ԱԳ նա­խա­րար Ֆո­ւադ Հո­սեյ­նի տե­ղե­կատ­վու­թյու­նը, որ Սա­ու­դյան Ա­րա­բի­ա­յի թա­գա­ժա­ռան­գը դի­մել է Ի­րա­քի իշ­խա­նու­թյուն­նե­րին` Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան եւ Սա­ու­դյան Ա­րա­բի­ա­յի ԱԳ նա­խա­րար­նե­րի հան­դի­պում կազ­մա­կեր­պե­լու խնդրան­քով: Այ­սինքն, սու­նի իս­լա­մա­կան աշ­խար­հը եւս պարզ հաս­կա­նում է, որ ըն­թա­ցիկ գոր­ծըն­թաց­նե­րը կա­րող են տա­նել ողջ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի պայ­թյու­նի, եւ փոր­ձում են Ի­րա­նի հետ մի­ա­սին հա­մա­գոր­ծակց­ված՝ չե­զո­քաց­նել այդ ռիս­կե­րը:

Իսկ ա­հա այս ի­րա­վի­ճա­կում Իս­րա­յե­լը են­թարկ­վում է ողջ իս­լա­մա­կան աշ­խար­հի հետ հա­կա­մար­տու­թյան ռիս­կի, եւ մեծ հարց է, թե կցան­կա­նա՞ շա­րու­նա­կել ա­ռաջ գնալ այդ ճա­նա­պար­հով: Ճիշտ է, ու­նի մի­ջու­կա­յին զենք: Բայց կա՞ ե­րաշ­խիք, որ Ի­րա­նը չու­նի: Կամ մի­ջու­կա­յին հար­վա­ծի դեպ­քում ի՞նչ կմնա տա­րա­ծաշր­ջա­նից: Իսկ ա­ռանց դրա ի զո­րո՞ւ է կռվել Ի­րա­նի դեմ, ե­թե մյուս տա­րա­ծաշր­ջա­նա­յին ու­ժե­րը գո­նե չե­զո­քու­թյուն պա­հեն:

Ու այս ի­րա­վի­ճա­կում հաս­կա­նա­լի է դառ­նում, որ ԱՄՆ-ն Պեն­տա­գո­նի ղե­կա­վա­րի փո­խա­րեն պետ­քար­տու­ղա­րին ու­ղար­կեց Իս­րա­յել. դի­վա­նա­գի­տու­թյու­նը մի­ակ հնա­րա­վոր տար­բե­րակն է:

Այ­սինքն՝ ի՞նչ, Mi-6-ի օ­պե­րա­ցի­ան մեծ հե­ռան­կար­ներ չու­նի՞: Նման է դրան: Մնում է սպա­սենք Ա­լի­ե­ւի քայ­լին:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում