ՔՊ-ի կրոնական հորիզոնները կրկնում են պատմությունը

Ներքաղաքական

Վեր­ջին շրջա­նում խիստ ակ­տի­վու­թյուն է գրան­ցում Հայ Ա­վե­տա­րան­չա­կան ըն­կե­րակ­ցու­թյու­նը (AMAA): Կա­րե­լի էր այս ակ­տի­վու­թյանն ան­հանգս­տու­թյամբ  չմո­տե­նալ, ե­թե չլի­նեին մի շարք հան­գա­մանք­ներ, ո­րոնց վեր­լու­ծու­թյու­նը խիստ մտա­հո­գիչ է, ո­րով­հե­տեւ այ­սօր իշ­խա­նու­թյան ղե­կին են նստած ան­ձեր, ո­րոնց քա­ղա­քա­կա­նու­թյու­նը ձուլ­վում է օ­տար պե­տու­թյուն­նե­րի, մաս­նա­վո­րա­պես` թշնա­մի պե­տու­թյուն­նե­րի շա­հե­րի հետ, եւ ազ­գա­յին պե­տա­կան շահն ան­տես­վում է: Չկա մի օր, որ չու­նե­նանք ա­հա­զանգ ինք­նու­թյան կորս­տի ու ար­մա­տա­կան պե­տու­թյան քա­յ­քայ­ման մա­սին: Եվ այս­պես` վեր­ջին մի քա­նի տա­րի­նե­րին, երբ իշ­խա­նու­թյան է հայտն­վել ՔՊ կու­սակ­ցու­թյու­նը, տա­րօ­րի­նակ կե­պով զար­գա­նում ու շե­նա­նում է Հայ Ա­վե­տա­րան­չա­կան ըն­կե­րակ­ցու­թյու­նը (AMAA):

Ա­մեն օր տես­նում ենք, թե ինչ բարձր մա­կա­րդա­կով ըն­դու­նե­լու­թյան ու գո­վա­սան­քի են ար­ժա­նա­նում սույն ըն­կերակ­ցու­թյան տնօ­րեն­նե­րը: Վեր­ջին ձեռք­բե­րում­նե­րից էր 2022թ. հու­լի­սին նրանց նոր գլխա­մա­սա­յին գրա­սե­նյա­կի մաս­նա­շեն­քի բա­ցու­մը, ո­րը գտնվում է Բաղ­րա­մյան պո­ղո­տա­յում: Այդ մաս­նա­շեն­քը ե­ղել է նախ­կին ԱՄՆ դես­պա­նա­տու­նը, սա­կայն այ­սօր այն ծա­ռա­յում է Հայ Ա­վե­տա­րան­չա­կան ըն­կե­րակ­ցու­թյա­նը: Իսկ շեն­քի բաց­մանն իր մաս­նակ­ցու­թյունն է բե­րել  նա­եւ Սփյուռ­քի հար­ցե­րի գլխա­վոր հանձ­նա­կա­տար Զա­րեհ Սի­նա­նյա­նը՝ մարդ, ով Սփյուռ­քի հետ կա­պե­րը պատ­կե­րաց­նում է նման կա­ռույց­նե­րին ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րե­լով: Օ­րի­նակ, այս կա­ռույ­ցի ղե­կա­վար­նե­րի հետ պար­բե­րա­բար հան­դի­պում է Նի­կոլ Փա­շի­նյա­նը, նա­խա­գահ Վա­հագն Խա­չա­տու­րյա­նը, նախ­կին փոխ­վար­չա­պե­տը, ՀՀ տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման եւ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րար Գնել Սան­ո­սյա­նը, իսկ ե­րեկ ար­դեն ի­մա­ցանք, որ «Իմ քայ­լը» հիմ­նադ­րա­մի գոր­ծա­դիր տնօ­րեն Մխի­թար Հայ­րա­պե­տյա­նը նրանց հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հու­շա­գիր է ստո­րագ­րել «Իմ քայ­լի» ա­նու­նից: Սա հե­տե­ւանքն է նրան, որ Փա­շի­նյա­նը Ա­ԱԾ-ի ռազ­մա­վա­րա­կան նա­խագ­ծում Ա­վե­տա­րա­նա­կան ե­կե­ղե­ցին ներ­կա­յաց­րեց իբ­րեւ հա­մա­հա­վա­սար Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցուն` ազ­դակ­ներ, ո­րոնք կրկնում են հա­յոց պատ­մու­թյան մութ է­ջե­րը: Ինչ­պես գրում է դոկ­տոր Վա­հան Թու­թի­կյա­նը. «1846 թվա­կան. հու­լի­սի մե­կին Թուր­քի­ա­յի Ստամբուլ քա­ղա­քում 40 հա­յեր  հիմ­նե­ցին, այս­պես կոչ­ված, Հայ ա­վե­տա­րա­նա­կան ե­կե­ղե­ցի՝ այդ օ­րը եւս մտցնե­լով հայ ժո­ղովր­դին դժբախ­տու­թյուն բե­րող տա­րեթ­վե­րի մեջ: Չորս տա­րի անց՝ 1850 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 27-ին, հայ ա­վե­տա­րա­նա­կան­նե­րը պաշ­տո­նա­կան ճա­նա­չում ստա­ցան օս­մա­նյան սուլ­թան Աբ­դուլ Մե­ջի­թի կո­ղմից, ո­րով վեր­ջինս կա­րո­ղա­ցավ հա­յու­թյան մի ստվար զանգ­ված բա­ժա­նել Մայր ե­կե­ղե­ցուց եւ օ­տա­րաց­նել հա­յու­թյու­նից: Իսկ բո­ղո­քա­կան ա­ռաջ­նորդ­ներ հա­յե­րը, փաս­տո­րեն, կա­մա թե ա­կա­մա նպաս­տե­ցին դրան: Հայ բո­ղո­քա­կան­նե­րին օ­ժան­դա­կում է­ին նա­եւ ա­մե­րի­կա­ցի բո­ղո­քա­կան մի­սի­ո­ներ­նե­րը եւ Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցում թաքն­ված «բա­րե­նո­րոգ­չա­կան­նե­րը»: Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին կտրա­կա­նա­պես մեր­ժեց, այս­պես կոչ­ված, բա­րե­նո­րոգ­չա­կան (բա­րե­կար­գո­ղա­կան, մո­դեռ­նիս­տա­կան) շար­ժու­մը, ո­րով­հե­տեւ, ինչ­պես Սի­մե­ոն Ե­րե­ւան­ցի կա­թո­ղի­կոսն էր ա­սում. «Ոչ է հաւտն մեր հնա­ցե­ալ զի նոր­գես­ցի եւ ոչ է թե­րի՝ զի լրաս­ցի» («Մեր Հա­վա­տը հնա­ցած չէ, որ նո­րոգ­վի եւ ոչ էլ թե­րի, որ լրաց­վի»):

Դե­ռեւս 1996 թվա­կա­նին Թու­թի­կյա­նի կող­մից ար­ձա­նագր­ված պատ­մա­կան այս է­տա­պը ճիշտ նույ­նու­թյամբ կրկնվում է այ­սօր, սա­կայն մի տար­բե­րու­թյամբ, որ Ա­վե­տա­րա­նա­կան ըն­կե­րակ­ցու­թյուն­ներն այ­սօր հո­վա­նա­վոր­վում են Ա­րեւ­մուտ­քին սի­րա­հար­ված իշ­խա­նու­թյան կող­մից՝ փոր­ձե­լով հա­կակ­շիռ ձե­ւա­վո­րել Հայ եկե­ղե­ցու եւ ինչ-որ ըն­կերա­կցու­թյան մի­ջեւ: Նման քա­ղա­քա­կա­նու­թյու­նը վար­վում է ան­ձամբ Փա­շի­նյա­նի կող­մից` «վրեժ» լու­ծե­լու իր մո­լուց­քով, ո­րով­հե­տեւ ին­քը՝ Փա­շի­նյա­նը, փոր­ձում է հան­րու­թյա­նը ցույց տալ, որ ե­թե ո­րե­ւէ մեկն ի­րենց նվա­գի տակ չի պա­րում, ու­րեմն են­թարկ­վե­լու է կոր­ծան­ման: Ցան­կա­ցած տե­սա­կի ա­ղանդ, կրո­նա­կան կա­ռույց, բա­րե­գոր­ծա­կան եւ մար­դա­սի­րա­կան կեղծ նա­խա­ձեռ­նու­թյուն­ներ կա­րող են լայն ու­շադ­րու­թյան ար­ժա­նա­նալ իշ­խա­նու­թյան կող­մից, որ­պես­զի ի­րենց ամ­բի­ցիան­ե­րը կամ «մուրճ»-ը  ճո­ճեն ի­րենց ճա­նա­պար­հով չքայ­լող­նե­րի դեմ:

Ին­չե­ւէ, որ­պես կա­նոն, նման առ­ճա­կա­տում­նե­րը բա­ցա­սա­կան հե­տե­ւանք են ու­նե­նում ոչ իշ­խա­նու­թյան կամ ե­կե­ղե­ցու վրա, այլ հենց պե­տա­կա­նու­թյան դեմ են աշ­խա­տում: Ե­թե հայ ե­կե­ղե­ցին այ­սօր խնա­մում է ծե­րե­րին, ու­նի դպրոց­ներ, որ­բա­նոց­ներ, ճե­մա­րան­ներ, սո­ցի­ա­լա­կան ա­ջակ­ցու­թյան տա­րաբ­նույթ ծա­ռա­յու­թյուն­ներ, սա­կայն սրանք բո­լորն ան­տես­վում են իշ­խա­նու­թյան կող­մից եւ ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով դուրս դրվում լու­սանց­քից, ու­րեմն` հաս­կա­նալ է պետք, թե ինչ շա­հե­րի շրջա­նա­կում է դա կա­տար­վում: Ա­մեն դեպ­քում, այս­տեղ շա­հեր հե­տապն­դո­ղը հայ ժո­ղո­վուր­դը չէ, այլ իշ­խա­նու­թյունն է` իր թաքն­ված վա­խե­րով ու նեղ շա­հե­րով:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի