Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի լիազորությունները կկատարի պրոռեկտորը. ԿԳՄՍՆ

Թեմա

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ընթացիկ կառավարման բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2023 թ. հունվարի 30-ի N 121-Ն որոշմամբ` Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կանոնադրության մեջ կատարվել են համապատասխան փոփոխություններ:

Ինչպես տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի տարածած հաղորդագրությունից, ռեկտորի պաշտոնը թափուր մնալու կամ այլ պատճառով ռեկտորի լիազորությունները կատարելու անհնարինության դեպքերում ռեկտորի լիազորություններն ամբողջ ծավալով իրականացնելու վերաբերյալ համալսարանի հիմնադրի կողմից բուհի կանոնադրությամբ նախատեսվել են կարգավորումներ, ըստ որոնց՝

ռեկտորի լիազորությունները կիրականացնի բուհի պրոռեկտորը, իսկ մեկից ավելի պրոռեկտորների դեպքում՝ բուհում առավել երկար ստաժ ունեցողը:

Պրոռեկտորի պաշտոնը թափուր մնալու կամ պրոռեկտորների բացակայության կամ այլ պատճառով լիազորությունները կատարելու անհնարինության դեպքում՝ ռեկտորի պարտականություններն ամբողջ ծավալով իրականացնում է բուհի դեկաններից կամ դեկանի պարտականությունները կատարողներից մեկը, որն ունի բուհի պրոռեկտորի առավել երկար աշխատանքային ստաժ, իսկ բուհի պրոռեկտորի աշխատանքային ստաժի բացակայության դեպքում՝ բուհում առավել երկար աշխատանքային ստաժ ունեցող դեկաններից կամ դեկանի պարտականությունները կատարողներից մեկը:

«Այս քայլն իրականացվել է՝ հաշվի առնելով  իրավական ակտերում համապատասխան կարգավորումների բացակայությունը, ինչպես նաև բուհերի կառավարման արդյունավետությունը և հետագայում փակուղային իրավիճակներում չհայտնվելու հնարավոր ռիսկերը: Նմանօրինակ փոփոխություններ առաջիկայում նախատեսվում են նաև մյուս բոլոր պետական բուհերի կանոնադրություններում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ փոփոխության արդյունքում բուհը կշարունակի բնականոն գործունեությունը՝ իրականացնելով աշխատավարձերի և մնացած այլ վճարումների կատարումը` նախորդ տարվա հաստատված բյուջեի համամասնություններով՝ հաշվի առնելով  «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի կարգավորումները:

Նախաձեռնված քայլերի մասին պաշտոնական գրությամբ իրազեկվել է կանոնադրության ուժով բուհի ղեկավարի պարտականությունները կատարողը՝  առաջարկելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ կնքել ֆինանսական միջոցների տրամադրման համապատասխան պայմանագիր»,- նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Միաժամանակ նշվում է, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում միջոցներ է ձեռնարկում հոգաբարձուների խորհրդի ձևավորման ուղղությամբ: Բուհի հոգաբարձուների խորհրդի ձևավորման ընթացքում պրոֆեսորադասախոսական կազմից թեկնածուների առաջադրման և ընտրության ընթացքում կատարված ընթացակարգային խախտումների առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը ստացել է բողոք, որն ուսումնասիրության փուլում է:

Ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը պայմանավորված է լինելու   դատարանի վարույթում գտնվող գործերի  ընթացքից:

09.12.2022 թտեղի ունեցած «Վ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները վիճարկվում են դատական կարգովԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ԵԴ/66629/02/22 քաղաքացիական գործըկիրառվել է հայցի ապահովման միջոց

 
https://iravunk.com/sim/?p=247655&l=am/
Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում