ԴԱՍԱԼԻՔՆԵՐԻՆ ՊԵՏՔ ՉԷ Ո՛Չ ԲԱՆԱԿ, Ո՛Չ ԲԱՆԱԿԻ ՏՈՆ

Վերլուծություն

Թրքա­հարճ կա­պի­տու­լյանտ­նե­րի ոճ­րա­գործ խուն­տան ար­դեն «հոս­քա­յին տեխ­նո­լո­գի­ա» է դարձ­րել կա­րև­որ ազ­գա­յին պե­տա­կան տո­նե­րի պղծու­մը: Սեպ­տեմ­բե­րի 21-ին Ե­ռաբ­լու­րում պղծա­գոր­ծու­թյուն ա­նե­լը դուր­ները ե­կել էր և դա կրկնե­ցին հուն­վա­րի 28-ին: Զոհ­ված հե­րոս Մխի­թար Գա­լե­յա­նի հայ­րը՝ Գա­րիկ Գա­լե­յա­նը փաս­տում է. «Եռաբ­լու­րում ինչ­քան շի­րիմ կար, այդ­քան ոս­տի­կան է­ին բե­րել հուն­վա­րի 28-ին, ամ­բող­ջո­վին պատ է­ին կազ­մել, ե­թե սեպ­տեմ­բե­րի 21-ին դի­պու­կա­հար­նե­րը 3-ն է­ին, հուն­վա­րի 28-ին 6-ն է­ին դար­ձել»:

ԲԱ­ՆԱ­ԿԻ ՏՈ­ՆԸ ՆՇԵ­ՑԻՆ ՄԻ­ԱՅՆ ՆԻ­ԿՈ­ԼԻՆ ՄԵՐ­ԺՈՂ­ՆԵ­ՐԸ

Կա­պի­տու­լյան­տին պաշ­տել շա­րու­նա­կող ժե­խա­զանգ­վա­ծի մոտ մտայ­նու­թյուն է ձև­ա­վոր­վել, որ Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն­նե­րի անվ­տան­գու­թյու­նով պետք է զբաղ­վեն ռուս­նե­րը, «նախ­կին­նե­րը» մեկ էլ հայ­րե­նա­սի­րա­կան ՀԿ-նե­րը, իսկ իշ­խա­նու­թյուն կո­չե­ցյա­լը պետք է ա­պա­հո­վի մի­այն հաց և տե­սա­րան­ներ: Տե­սա­րան­նե­րի պա­կաս չկա, դրանք գնա­լով ա­վե­լի գռե­հիկ են դառ­նում, իսկ հա­ցի պա­կա­սի մե­ղա­վոր կարգ­վում են «նախ­կին­նե­րը»: Պայ­մա­նա­կա­նո­րեն դեռ «պե­տա­կան» հա­մար­վող ո­լորտ­ներն էլ ան­տե­սե­ցին Բա­նա­կի տո­նը: Ա­ռաջ հուն­վա­րի 28-ին ստա­նում է­ինք բա­զում SMS-ներ և է­լեկտ­րո­նա­յին այլ մի­ջոց­նե­րով շնոր­հա­վո­րա­կան այլ հա­ղոր­դագ­րու­թյուն­ներ, սա­կայն այս ան­գամ... Ծխա­խոտ օգ­տա­գոր­ծելն, ան­շուշտ, վնաս է, սա­կայն տո­ղե­րիս հե­ղի­նա­կը շնոր­հա­վո­րա­կան SMS ստա­ցավ մի­այն IQos Հա­յաս­տան ըն­կե­րու­թյու­նից, ո­րը Ֆի­լիպ Մո­րիս կոր­պո­րա­ցի­ա­յի տե­ղա­կան մաս­նա­ճյուղն է` ե­րև­ի թե, այդ հին կոր­պո­րա­ցի­ա­յում դեռ չեն պատ­կե­րաց­նում, որ իշ­խա­նու­թյուն կո­չե­ցյա­լը կա­րող է հան­րու­թյանն այդ աս­տի­ճա­նի վա­րա­կած լի­նել դա­սալ­քու­թյամբ և պա­ցի­ֆիզ­մով:

Իսկ պե­տա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի փո­խա­րեն ընդ­դի­մու­թյու­նը բա­ցը լրաց­րեց Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում անց­կաց­ված հան­րա­հա­վա­քով, Ե­ռաբ­լուր կա­տա­րած այ­ցե­րով, այդ կա­րև­որ տո­նի կա­պակ­ցու­թյամբ էլ ու­ղերձ­ներ հղե­ցին պաշ­տո­նա­թող նա­խա­գահ­ներ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը և Սերժ Սարգ­սյա­նը: ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հի ու­ղեր­ձում մաս­նա­վո­րա­պես աս­ված է. «Բա­նա­կի օ­րը, հատ­կա­պես, շատ կա­րև­որ է, որ ազ­գո­վի ար­ձա­նագ­րենք և ըն­դու­նենք մի քա­նի պարզ ճշմար­տու­թյուն­ներ, ո­րոնք կա­րև­որ են մեր հե­տա­գա հա­ջո­ղու­թյան հա­մար.

Ցան­կա­ցած ազգ և պե­տու­թյուն դա­տա­պարտ­ված է չգո­յու­թյան, քա­նի դեռ չի գի­տակ­ցել, որ իր լի­նե­լու­թյան ա­ռա­ջին գրա­վա­կա­նը բա­նակն է. չկա բա­նակ՝ չկա և չի լի­նե­լու պե­տու­թյուն:

Ցան­կա­ցած բա­նակ դա­տա­պարտ­ված է չգո­յու­թյան, ե­թե այն ղե­կա­վա­րում է պար­տու­թյու­նը հաղ­թա­նակ հա­մա­րող բա­րո­յա­զուրկ վախ­կո­տը:

Օ­տար, թե­կուզ բա­րե­կամ, պե­տու­թյան բա­նա­կը եր­բեք չի պաշտ­պա­նի ո­րև­է ազ­գի ու պե­տու­թյան սահ­ման­ներն այն­պես, ինչ­պես իր հայ­րե­նի հո­ղը, պե­տու­թյունն ու ծնո­ղին պաշտ­պա­նող զին­վո­րը»:

Ու­ղեր­ձում մատ­նանշ­վում է նա­և այն նա­խա­պայ­մա­նը, ո­րով հնա­րա­վոր է վե­րա­դարձ­նել պե­տու­թյան կա­րև­ո­րա­գույն ե­րաշ­խա­վո­րի` բա­նա­կի հզո­րու­թյու­նը. «Ուզում ենք հաղ­թող բա­նակ՝ չպի­տի ու­նե­նանք եր­կիրն ու բա­նա­կը ան­տե­րու­թյան մատ­նած թու­լա­մորթ, բա­րո­յա­զուրկ ղե­կա­վար:

Բա­նակն ան­պար­տե­լի է, երբ այն ա­ռաջ­նոր­դում են ո­գով ա­րի, պա­տիվ և ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյուն ու­նե­ցող­նե­րը:

...Բա­նա­կի վրա այ­սօր քար նե­տող­նե­րին ու թե­րա­հա­վատ­նե­րին ա­սում եմ ո­րե­րորդ ան­գամ՝ դուք չգի­տեք ի­րա­կան հայ­կա­կան բա­նա­կը: Թշնա­մուն ծնկի բե­րած մեր եր­բեմ­նի հզոր բա­նա­կը միֆ հա­մա­րող­նե­րը մի­տում­նա­վոր ա­նար­գում են հա­զա­րա­վոր քա­ջոր­դի­նե­րի հի­շա­տա­կը և գի­տակ­ցա­բար հու­սա­հա­տու­թյան մղում մեր ժո­ղովր­դին»:

Մի­տում­նա­վոր ա­նար­գող­նե­րին էլ հենց հուն­վա­րի 28-ին ա­մենազզ­վե­լի ձև­ով հեր­թա­կան ան­գամ ձայ­նակ­ցեց Երկ­րա­պա­հը ոչն­չաց­րած և ծաղ­րան­կա­րի վե­րա­ծած Սա­սուն Մի­քա­յե­լյա­նը` հայ­տա­րա­րե­լով, թե 30 տա­րի բա­նակ չենք ու­նե­ցել: Այդ պրո­ֆե­սի­ո­նալ ու­րա­ցողն այս ան­գամ գե­րա­զան­ցեց ան­գամ 2018-ի իր զազ­րե­լի ու­րա­ցու­մը, երբ «հե­ղա­փո­խու­թյու­նը» հռչա­կեց ա­ռա­վել կա­րև­որ, քան Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տը: Իսկ հի­մա ե­րև­ի թե, Սա­սու­նի տե­րե­րը ո­րո­շել են, որ ՀՀ քա­ղա­քա­ցի­ներն այն աս­տի­ճա­նի են կորց­րել ի­րենց հի­շո­ղու­թյու­նը, որ մո­ռա­ցել են, թե ժա­մա­նա­կին որ բա­նա­կում են ծա­ռա­յել, մո­ռա­ցել են ըն­դա­մե­նը 20, 10, 5 տա­րի ա­ռաջ ու­նե­ցած փառ­քը:

ՏԱ­ԿԱՆ­ՔԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՏԵԽ­ՆՈ­ԼՈ­ԳԻ­Ա

Vijvacq

Ե­րիցս Վազ­գեն Սարգ­սյա­նին և բո­լոր Գե­րա­գույն գլխա­վոր հրա­մա­նա­տար­նե­րին ու­րա­ցած և Նի­կո­լին մի­ա­ցած Սա­սու­նի պղծա­խո­սու­թյա­նը պա­տաս­խա­նող­նե­րի պա­կաս չի ե­ղել, ուս­տի նշենք, որ այդ պղծա­խո­սու­թյու­նը պե­տու­թյու­նը քայ­քա­յե­լու, ա­պա­մոն­տա­ժե­լու տեխ­նո­լո­գի­ա­նե­րից ըն­դա­մե­նը մեկն է: Ինչ­պես նկա­տել է ռազ­մա­կան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյա­նը. «Հայ հա­սա­րա­կու­թյան պա­ռակ­տու­մը Նի­կո­լի հա­մա­կար­գի հա­մար ա­մե­նօ­րյա աշ­խա­տանք է: Օ­րը 24 ժամ, շա­բա­թա­կան 7 օր օ­կու­պա­ցի­ոն վար­չա­կար­գը աշ­խա­տում է մեզ հնա­րա­վո­րինս մանր խմբե­րի տրո­հե­լու, իսկ հե­տո այդ խմբերն էլ հնա­րա­վո­րինս բև­ե­ռաց­նե­լու հա­մար, որ­պես­զի անհ­նա­րին լի­նի եր­կու խմբի ի­րար հետ պայ­մա­նա­վոր­վե­լը, ընդ­հա­նուր գա­ղա­փա­րի, նպա­տա­կի շուրջ մի­ա­վոր­վե­լը: Ա­նընդ­հատ կոնֆ­լիկտ­ներ են հրահ­րում, ա­տե­լու­թյան ու անվս­տա­հու­թյան թույ­նը սրսկում: Նպա­տա­կը պարզ է. փոքր, ի­րար չվստա­հող, ի­րար ա­տող խմբե­րի բա­ժան­ված հա­սա­րա­կու­թյա­նը շատ ա­վե­լի հեշտ ու նա­և ա­վե­լի է­ժան է կա­ռա­վա­րե­լը:

Բայց վե­րոգ­րյա­լից գի­տե՞ք, թե ինչ է հե­տև­ում: Վե­րոգ­րյա­լից հե­տև­ում է այն, որ հա­կա­ռակ գոր­ծըն­թա­ցը՝ ազ­գա­յին մի­աս­նու­թյան վե­րա­կանգ­նու­մը, նույն­պես պետք է լի­նի 24/7 աշ­խա­տանք: Եւ դա այ­սօր ազ­գա­յին դաշ­տի ա­մե­նա­կա­րև­որ աշ­խա­տանքն է»:

Փոր­ձա­գե­տի ա­սա­ծը վե­րա­բե­րում է քա­րոզ­չու­թյան և քա­ղա­քա­կան տեխ­նո­լո­գի­ա­նե­րի դաշ­տին: Սա­կայն պե­տա­կա­նա­քան­դու­թյան կա­րև­որ բաղ­կա­ցու­ցի­չը ա­մե­նա­ան­պի­տան, բար­դույ­թա­վոր­ված և չհայ կադ­րե­րին բարձր պաշ­տոն­նե­րի նշա­նա­կելն է: Հա­կա­հի­գի­ե­նիկ ար­տա­քի­նով և ոչ պա­կաս հա­կա­հի­գի­ե­նիկ կեն­սագ­րու­թյամբ Վա­հան Կոս­տա­նյա­նին փո­խարտ­գործ­նա­խա­րար նշա­նա­կե­լը դրա վեր­ջին օ­րի­նակ­նե­րից մեկն է: «Եվ սա պետք է բա­նակ­ցի Բլին­քե­նի և Լավ­րո­վի հե՞տ»` տա­րած­ված հար­ցադր­մանն ի պա­տաս­խան նշենք, որ սրան նշա­նա­կել են, որ­պես­զի ոչ մի­այն Բլին­քե­նի և Լավ­րո­վի, այ­լև ամ­բողջ աշ­խար­հի կող­մից Հա­յաս­տանն ան­լուրջ ըն­կալ­վի: Որ­պես­զի մեզ դի­տար­կեն ոչ թե որ­պես պե­տու­թյուն, այլ սոսկ տա­րածք, ուր բախ­վում են խո­շոր խա­ղա­ցող­նե­րի շա­հե­րը: Եվ դա` փաս­տա­ցի ըն­թա­ցող Եր­րորդ աշ­խար­հա­մար­տի պայ­ման­նե­րում:

Իսկ հի­մա` փոք­րիկ անդ­րա­դարձ մեր հա­կա­հե­րո­սին: Դեռ «նախ­կին­նե­րի» օ­րոք նա աչ­քի ըն­կավ հիս­թե­րիկ ընդվ­զու­մով ընդ­դեմ Վի­գեն Սարգ­սյա­նի բա­նա­կա­յին ռե­ֆոր­մի, ա­ռաջ­նոր­դում էր դա­սա­լի­քի հո­գե­բա­նու­թյուն ու­նե­ցող ջա­հել­նե­րին «Չենք ու­զում ծա­ռա­յել, ու­զում ենք գի­տու­թյամբ զբաղ­վել» կար­գա­խո­սով: Ան­ցավ 6 տա­րի, բայց այդ­պես էլ նրա «գի­տա­կան նվա­ճում­նե­րի» մա­սին ո­չինչ հայտ­նի չէ: Սա­կայն հայտ­նի է ցի­նիկ հա­կա­հա­յու­թյամբ: Ա­րա­րատ Միր­զո­յա­նի օգ­նա­կան աշ­խա­տած ժա­մա­նակ Վա­հան Կոս­տա­նյա­նը, մեկ­նա­բա­նե­լով 2019 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 1-ին ԱՄՆ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի ան­դամ Ֆրենկ Փա­լո­ու­նի այ­ցը Ար­ցախ, լու­սան­կար էր տե­ղադ­րել Շու­շի­ի Սուրբ Ա­մե­նափր­կիչ Ղա­զան­չե­ցոց մայր տա­ճա­րի բա­կից, ո­րը վեր­նագ­րել էր՝ «Բե­րել ենք հո­ղե­րը հանձ­նե­լուց ա­ռաջ ցույց տանք վեր­ջին ան­գամ»: Այն ժա­մա­նակ փոր­ձեց «տա­կից դուրս գալ»` իբր կա­տա­կել է, սա­կայն բո­լորն են հի­շում, թե ինչ­պես Նի­կո­լը հանձ­նեց Շու­շին: Դե իսկ դա­սա­լիք է­ու­թյու­նը նա դրսև­ո­րեց տա­րի­ներ շա­րու­նակ: 2018 թվա­կա­նի հու­լի­սի 19-ին ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ Վա­հան Կոս­տա­նյա­նին ըն­ձեռ­վեց 3 տա­րով ա­կա­դե­մի­ա­կան տար­կետ­ման ի­րա­վուն­քից օգտ­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն՝ աս­պի­րան­տու­րա­յում ու­սա­նե­լու հա­մար, ո­րից հե­տո նա նշա­նակ­վեց ԱԺ նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նի օգ­նա­կան, և հե­տո՝ ԱԺ նա­խա­գա­հի խորհր­դա­կան: Վա­հան Կոս­տա­նյա­նը հայտ­նել էր, որ Ազ­գա­յին ժո­ղո­վում նույն­պես գի­տու­թյամբ կզբաղ­վի և ե­թե սահ­ման­ված ժամ­կե­տում չպաշտ­պա­նի թեկ­նա­ծո­ւա­կան ա­տե­նա­խո­սու­թյու­նը, ան­պայ­ման բա­նակ կգնա: 2021 թվա­կա­նի ապ­րի­լի 16-ին, տար­կետ­ման ժամ­կե­տը լրա­նա­լուց 3 ա­միս ա­ռաջ, Վա­հան Կոս­տա­նյանն ա­զատ­վում է պար­տա­դիր զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյու­նից, սա­կայն ար­դեն հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով՝ 54 հոդ­վա­ծի «բ» կե­տով, ո­րից հե­տո մա­յի­սին իր դի­մու­մի հա­մա­ձայն նա ա­զատ­վել է ԵՊՀ Ա­րև­ե­լա­գի­տու­թյան ֆա­կուլ­տե­տի աս­պի­րան­տու­րա­յից:

Վա­հան Կոս­տա­նյանն ա­մե­նև­ին էլ մի­ակ այդ­պի­սի կադ­րը չէ: ՔՊ «կադ­րա­յին բան­կը» այդ­պի­սին է գրե­թե ամ­բող­ջու­թյամբ: Պար­զա­պես մեր երկ­րի իշ­խա­նու­թյու­նը զավ­թած թրքա­հարճ խուն­տան հա­տուկ տա­ղանդ ու­նի ընտ­րե­լու ա­ռա­վե­լա­գույնս ար­գա­հա­տե­լի, ա­ռա­վե­լա­գույն հա­կա­հայ և ա­ռա­վե­լա­գույնս ոչ կոմ­պե­տենտ կադ­րե­րի: Օ­րի­նակ, ի՞նչ կա­ներ մեր ըն­թեր­ցո­ղը, ե­թե ինչ-որ հրաշ­քով դառ­նար թշնա­մի Թուր­քի­ա­յի կամ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար: Ճիշտ է` կնշա­նա­կեր այն­պի­սի կադ­րե­րի, ինչ­պի­սին նշա­նա­կում է Նի­կո­լը: Եվ ա­ռաջ­նա­հերթ կձգտեր քան­դել թշնա­մու բա­նա­կը:

Վա­ղուց ժա­մա­նակն է ըմբռ­նել` սրանք թշնա­մի են և վե՛րջ:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում