«Ժուչոկը»՝ պաշտոնից ազատման պատճառ

Թեմա

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Վերջինիս հայտարարությունից պարզ է դառնում, որ որոշումը պարտադրված է և Ավետիսյանը հեռանում է նեղացած.

«Ինչ եմ արել ոլորտի համար, թող գնահատականը տան մասնագետներն ու հանրությունը, ինչ չեմ հասցրել անել, կարծում եմ՝ ինձանից հետո եկողները կանեն։ Որոշումն իմն է և ավելացնելու բան չունեմ։ Ինչով եմ զբաղվելու, ժամանակը ցույց կտա»,- մասնավորապես գրել է նա:

MediaHub-ը դեռ ամիսներ առաջ էր գրել նման զարգացման հավանականության մասին: Հիշեցնենք, սեպտեմբերին հայտնել էինք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն իր աշխատասենյակում «ժուչոկ» էր գտել, որից հետո ահազանգել է Ոստիկանություն։ Ըստ մեր աղբյուրների՝ «ժուչոկը» տևական ժամանակ եղել է նրա աշխատասենյակում և մինչև դրա բացահայտելն արդեն վերջինիս նկատմամբ վարույթ նախաձեռնելու համար «հարմար տեղեկություններ են պարզվել»։

MediaHub.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այս տեղեկությունը, Գեորգի Ավետիսյանն այն ժամանակ արձագանքել էր․ «Իմ աշխատասենյակից չեն գտել, մնացածը՝ ոստիկանության հետ, խնդրում եմ»։

Ըստ էության՝ չէր հերքել փաստը:

Ճշտող հարցին, թե կառույցում Ավետիսյանի անձի հետ կապված այլ վայրում է հայտնաբերվե՞լ, վերջինս պատասխանել էր՝ ոչ։ 

Հարցով դիմել էինք նաև Ոստիկանությունից, որտեղից ևս  ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել էին մեր ունեցած տեղեկությունը: 

Սակայն ավելի ուշ MediaHub-ին տեղեկություններ հայտնի դարձան, որ իրականում «ժուչոկը» առիթ է դարձել մի շարք խախտումներ բացահայտելուն և հարցաքննվողներ են եղել, գործեր են հարուցվել։ Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը MediaHub-ին փոխանցեց, որ կառույցում նման գործ չկա։ 

Մեր  աղբյուրների փոխանցմամբ, Գեորգի Ավետիսյանը դեռ այն ժամանակ, երբ տեղեկացել է, որ իր դեմ քրեական գործ է նախապատրաստվում, ցանկացել էր հրաժարականի դիմում ներկայացնել, սակայն Նիկոլ Փաշինյանն այն չի ընդունել: Ոչ թե այն պատճառով, որ Ավետիսյանն իր համար արժեքավոր կադր է, այլ որովհետև այլ թեկնածու այդ պաշտոնին այդ ժամանակ չի եղել:

Սակայն, ըստ էության, այս ամիսների ընթացքում թեկնածուի փնտրտուքը չի դադարել և կարող ենք ենթադրել, որ ավարտվել է: Գեորգի Ավետիսյանին էլ ասել են՝ ցտեսություն: Վերջինս իր գրառմամբ լրագրողներին խնդրել է իրենց չանհանգստացնել: Եվ ավելին, քան հայտարարության մեջ գրված է, այս պահին նրանից ստանալ մեզ չհաջողվեց:

https://iravunk.com/sim/?p=247552&l=am/
Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում