Ինքը գնաց, կարոտը թողեց մեզ. երգիչ Էրոն հետմահու արժանացավ «Հավերժի մարտիկ» շքանշանի

Տեսանյութեր

Բանակի կազմավորման 31-ամյակի առթիվ «Հայոց ազգային գվարդիայի» «Հավերժի մարտիկ» շքանշանով հետմահու պարգեւատրվեցին 44-օրյա պատերազմի մասնակիցներ Էրիկ Խաչատրյանն ու Մանվել Ավանեսյանը: Նրանց պարգեւները հանձնվեցին ծնողներին՝ Չարենցավանի քաղաքային պանթեոնում գլուխ խոնարհելով հերոսների շիրիմների առաջ: Այնուհետեւ Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ լայնամասշտաբ միջոցառում՝  նվիրված նախեւառաջ Հադրութի 2-րդ գումարտակի հերոսների հիշատակին: Ի դեպ, նռնականետորդ Էրիկ Խաչատրյանը եւս Հադրութի 2-րդ գումարտակից էր, ով կիսատ թողնելով բուհական կրթությունն՝ անցել էր ծառայության, բայց անմահացավ պատերազմի թեժ մարտերի երրորդ օրը՝ դիպուկահարի գնդակից… «Իրավունքի» հետ զրույցում Էրիկի մայրիկը՝ ՎԻՈԼԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆՑԸ, ասաց, որ որդուն մարտական ընկերները «Երգիչ Էրո» էին ասում՝ լավ երգում էր, անսպառ հումոր ուներ եւ հայրենասիրական ամուր ոգի:

«ՉԵՄ ԿԱՐՈՂ ՀԵՔԻԱԹ ՊԱՏՄԵԼ, ԹԵ ԲԱՆԱԿՆ Է ՊԱՀՈՒՄ ԶԻՆՎՈՐԻՆ»

— Տիկին Վիոլետա, Էրիկը հերթական պարգեւին արժանացավ հետմահու: Ի՞նչ զգացողություններ ունեք:

— Չէի ասի, որ հպարտ եմ… Ցանկացած պատվոգիր, շքանշան, կոչում շատ ցավոտ եմ տանում, որովհետեւ կուզեի, որ ինքը լիներ իմ կողքին: Նա այնքան հայրենասիրությամբ տոգորված տղա էր, որ այդ ամենն իր մեջ արդեն կար: Չեմ կարող ուղղակի նկարագրել, պարզապես, կարելի է թերթել իր տարիների նկարները, որտեղ հիմնականում զինվորական համազգեստով է բոլոր միջոցառումներին: Ավելին ասեմ՝ դպրոցում մասնակցում էր միայն զինվորական միջոցառումներին, մյուսներից հրաժարվում էր: Հայրենասիրական միջոցառումներին՝ անկախությանը, Մայիսյան եռատոնին, Մոնթեին, Վազգենին, Կարոտին, Բեկորին (Աշոտ Ղուլյան) նվիրված տեսադասերին էրիկը միշտ առաջնագծում էր, առաջին շարքերում էր: Նա անգամ ուներ իր ընտրած հերոսին՝ Կարոտին (Մկրտչյան): Ես երբեմն մտածում եմ՝ ինչո՞ւ հենց Կարոտը… Այսօր կարոտը դարձավ մեր կյանքի ուղեկիցը. ինքը գնաց, կարոտը թողեց մեզ… Գիտեք, Հայոց բանակի կազմավորման տոնին կրկնակի եմ հուզվում, որովհետեւ այն իր ամենասիրելի տոներից էր:

— Կորցնելով ամենաթանկը 44-օրյա պատերազմում՝ այսօր ի՞նչ ակնկալիք ու սպասում ունեք 31-ամյա Հայոց բանակից: 

— Ես այսօր չեմ կարող ամպագոռգոռ խոսքեր ասել, որն ասել եմ հինգ տարի առաջ: Այն ժամանակ մեծ հպարտությամբ եմ նայել, երբ Եռագույնը ծածանվել է, եւ Հանրապետության հրապարակում զորախումբը  շքերթով անցել է: Շատ հզոր ապրումներ եմ ունեցել, ամուր եմ ինձ զգացել, անվտանգ, կարող եմ վստահությամբ ասել, որ տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ենք ունեցել: Մենք եւ մեր տղաները տեսել ենք այս ամենն ու ոգեւորվել դրանով: Իսկ այսօր չեմ կարող ասել՝ շնորհավոր տոնդ, Հայոց բանակ: Ես կարող եմ ասել, որ այն հզոր բանակի տոնն եմ շնորհավորում, ովքեր երկնքում են այսօր եւ այն տղաներին՝ ովքեր սահմանին կանգնած են ու իրենք են պահում բանակից մնացած փշրանքները: Չեմ կարող հեքիաթ պատմել, թե բանակն է պահում զինվորին, զինվորն է պահում բանակին, եւ այսօր այդ սերը միակողմանի է:

«ՍԱ ԱՅՆ ՑԱՎՆ Է, ՈՐԸ ԴՐՈՇՄՎԵՑ ԻՄ ՄԵՋ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՍ»

— Ի՞նչ էր էրիկը պատմում պատերազմից, երբ վերջին օրերին կարողացել եք խոսել նրա հետ:

— Հենց սեպտեմբերի 27-ին ենք խոսել ու դրանից հետո էլ չենք խոսել էրիկի հետ: Շատ հանգիստ էր, վստահ, հուսադրող խոսքեր էր ասում, թե ամեն ինչ նորմալ է: Չգիտեմ՝ այդ ռումբերի պայթյունների տարափի տակ որտե՞ղ էր հարմար ժամ կամ տեղ գտնում, որ մեզ հետ խոսեր եւ տպավորություն ստեղծեր, թե ինչ-որ մի սենյակից է մեզ հետ զրուցում: Ոչինչ չի ասել պատերազմի մասին, ոչինչ չենք իմացել, խոսել է այնպես, ինչպես սովորական օրերին էինք խոսում: 

— Ինչպե՞ս իմացաք դեպքի մասին…

— Սա իմ ամենացավոտ թեման է… Ես չեմ ուզում դրա մասին խոսել, ուզում եմ միայն նրա կենդանության մասին խոսել: Սա այն ցավն է, որը դրոշմվեց իմ մեջ ամբողջ կյանքս, ես անընդհատ դրա մեջ եմ, անընդհատ դրա հետ եմ: Ուզում եմ խոսել միայն այն մասին, որ նա կա, մի՛շտ կա:

«ԱՍԱՑ՝ ԵՍ ԱՅՍ ԿՅԱՆՔԻ ՀԵՏ ԿՌԻՎ ԵՄ ՏԱԼԻՍ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԱԽՊԵՐՍ ՉԿԱ…»

— Երկու տարի անց կա՞ մի բան, որը Ձեզ այսօր կարող է մխիթարել…

— Էրիկի քույրիկը, էրիկի պապան, որ իմ կողքին են: Երեւի ընտանիքիս ամրությունը, մեկս մեկի ցավն ու հոգսը տանելը՝ նույնիսկ լռությամբ: Էրիկն էլ էր ուժեղ, ինչպես իր հայրը: Ամուսինս խաղաղապահ է եղել, զինվորականի հայրենասիրության թեման անընդհատ  շոշափվել է մեր տանը: Նորություն չէ մեզ համար լսել հայրենասիրության մասին բառեր, մենք դրանցով ապրել ենք, շնչել ենք, տեսել ենք այդ ամենը: Մի դեպք եմ ուզում հիշել. երբ հայրը խաղաղապահ առաքելությունն իրականացնելուց հետո եկել էր Իրաքից, զենք էր բերել հետը: Էրիկը տակավին 4-5 տարեկան էր այդ ժամանակ եւ պահարանի վերեւից զենքը «թռցրել էր» ու ընկերների հետ փախել տանից: Իհարկե, մեզ հաջողվեց շուտ բռնել: Չարաճճի էր ու սիրում էր զենք, զինվորական համազգեստ եւ հայրենասիրական երգեր: 7 տարի հաճախել է երգի եւ այդ ուղղությամբ էլ պետք է շարունակեր: Ի դեպ, զորախումբը ճաշարան գնում էր՝ երգելով իր առաջնորդությամբ:

— Էլինան` Էրիկի քույրը, եղբոր երկնային տոնը շնորհավորեց «Կյանք ու կռիվ» երաժշտության ներքո բեմադրած իր մենապարով: Փաստորեն, Էրիկից ոչ պակաս ուժեղ է նաեւ քույրի՞կը: 

— Էլինան հաճախում է պարի եւ պարարվեստի գծով է շարունակելու: Այդ պարն ինքն էր բեմադրել եւ «Կյանք ու կռիվ» ինքն էր հենց ընտրել վերնագիր: Հարցրի՝ ինչո՞ւ հենց «Կյանք ու կռիվ», ասաց՝ ես այս կյանքի հետ կռիվ եմ տալիս, որովհետեւ ախպերս չկա… Պարի բեմադրության ժամանակ էրիկիս խաչն էր քրոջ մոտ, ես այն ուղարկել էի պատերազմից երկու շաբաթ առաջ: Խաչը հասավ քրոջը, բայց ինքը՝ չէ… Պարի վերջում Էլինան խաչը մոտեցրեց սրտին, որը խորհրդանշում է՝ եղբայրս իմ սրտում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում