Մեր բանակը որբ երեխու պես մոլորված՝ իր ծնողին է ման գալիս. Մխիթար Աղասյան

Տեսանյութեր

Երաժշտական եւ պարային կատարումներ, շախմատի ու ձյուդոյի չեմպիոնների մրցանակների հանձնման արարողություն, սպորտային մրցումներ եւ ռազմահայրենասիրական բեմադրություններ… Հենց այսպիսի հագեցած ծրագրով «Հայոց ազգային գվարդիայի» նախաձեռնությամբ՝ Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում հունվարի 28-ին տեղի ունեցավ լայնամասշտաբ միջոցառումներ՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 31 ամյակին: Այս մասին «Իրավունքը» զրուցել է «Հայոց ազգային գվարդիայի» հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ ՄԽԻԹԱՐ ԱՂԱՍՅԱՆԻ հետ, ով անցել է արցախյան բոլոր պատերազմների թոհուբոհով:

- «Հայոց ազգային գվարդիայի» եւ անձամբ Ձեր ջանքերով՝ այս տարի Հայոց բանակի օրը մի շարք միջոցառումներով նշանավորվեց Չարենցավանում, որի առանցքում նաեւ Հադրութի երկրորդ գումարտակի զոհված զինվորների ծնողների ու ողջ մնացած տղաների օրը հիշարժան դարձնելն էր: Ի՞նչ կասեք այս մասին:

- Չենք առանձնացնում Հադրութի երկրորդ գումարտակին, բայց բոլոր ռազմական գործիչները, սպայական անձնակազմը, պաշտպանության նախարությունը տեղյակ են, թե Հադրութի զորամասը, մանավանդ երկրորդ գումարտակն, ինչ կարեւոր նշանակության գործողություն է կատարել Վարանդայի շրջանում Կարախանբելիի ուղղությամբ: Շատերը գիտեն, թե ինչքան լուրջ տեխնիկա է կիրառվել մեր դեմ, ինչ տղերքն ինչ մեծ դիմադրություն են ցույց տվել թշնամուն, ինչքան  զոհեր են տվել թշնամիները, ինչ առաջխաղացումներ են եղել եւ ինչպես է շատ բարձր մակարդկով շրջանաձեւ պաշտպանություն է իրականացվել 34 օր: Եթե Հադրութի 2-րդ գումարտակի նման պաշտպանություն կազմակերպվեր թեկուզ մի քանի պաշտպանական դիրքերում, վերջնարդյունքը կարող էր բոլորովին այլ կերպ լինել: Ես շնորհակալ եմ 2-րդ գումարտակի հրամանտարությանը, ժամկետային զինծառայողներին, սպայական անձնակազմին, որոնք, իրոք, փայլուն գործողություն են արել: Ի դեպ, գումարտակն ունեցել է 57 զոհ եւ վիրավորներ:

- Չարենցավանում Հայոց բանակի օրվան նվիրված արարողությունները մեկնարկեց տեղի պանթեոնից, որտեղ «Հայոց ազգային գվարդիայի» կողմից հետմահու պարգեւատրվեցին եւս երկու զինվոր: Կմանրամասնե՞ք:

- Ավանեսյան Մանվելին  եւ Խաչատրյան էրիկին պարգեւատրեցինք «Հավերժ մարտիկ» հուշամեդալով: Պարգեւի այս տեսակը հաստատվել է «Հայոց ազգային գվարդիայի» խորհրդի կողմից, որին արժանանում են այն զոհված զինվորները, որոնք սպայական անձնակազմի կողմից եւ զինվորների մեջ աչքի են իրենց անձնվիրաբար ծառայությամբ: Արդեն ավանդույթ է դարձել, որ այս պարգեւը հանձնում ենք հենց տղաների շիրիմների մոտ՝ իրենց ծնողներին:

- Փաստորեն, ինչպես նախորդ տարի, այս տարի եւս պետական մակարդակով որեւէ  միջոցառում տեղի չունեցավ Հայոց բանակի կազմավորման տոնի առթիվ: Եվ ամենամեծ միջոցառումը իրականացվեց Չարենցավանում:

- Ինչ-որ տեղ չի էլ կարելի նեղանալ, որ պետական մակարդակով չի նշվում: Իրենք ինչի՞ համար նշեն: Օրինակ, ես 30 տարի բանակում տեսել եմ զինվորի ոգեւորությունը, պարը, ծիծաղը, հաղթելը, նաեւ վիրավորվելը, զոհվելը, ինքս անձամբ այս տոնը նշելու իրավունքն ունեմ: Իսկ այն մարդը, որը չի հաղթել, չի տեսել հաղթանակի բերկրանքը, չի պատկերացնում, թե ինչպես են խոշորացույցով թուրքերի ման գալիս, չունի նաեւ իրավունք բանակի տոն նշելու: Իրենք միայն ասում են՝ «վա՜յ չկրակեք», «հանձնվեք», «պետք չի կռվել», բայց նույն 44 օրյա պատերազմի ժամանակ Դավիթ Խաչատրյանի, Մխիթար Գալեյանի պես տղաներ ենք ունեցել, որոնք 20-30-ի դեմ են կռվել ու իրենք չեն պարտվել: Այնպես որ, մենք իրավունք ունենք նշելու մեր բանակի օրը, իսկ իրենցը միայն «հպարտ քաղաքացու օրն» է, որի հետեւանքները տեսնում ենք այսօր:

- Արդեն երկրորդ տարին է, որ Չարենցավանում այսպիսի մեծ մասշտաբով նշում եք Հայոց բանակի օրը: Սա դառնալո՞ւ է ամենամյա միջոցառում:

- Տրամաչափը չեմ կարող ասել, բայց որ նշվելու է Հայոց բանակի օրը յուրաքանչյուր տարի մեր մարտական ընկերների, հարազատների, ազատամարտիկների կողմից,  միանշանակ է:  Չգիտեմ՝ ինչ մասշտաբով կանենք հաջորդ տարի, որովհետեւ եթե չկա պետական մակարդակով աջակցություն եւ մոտեցում, չի կարող նման մասշտաբի միջոցառումներ լինեն ամեն տարի: Երկու անգամ կարող ես նշել, բայց չի կարող այն լինել միշտ: Սա հակարգային աշխատանք է, որի ուղղությամբ պետք է պետական հոգածություն լինի, պետությունը պետք է կանգնի ամեն մի հայրենասեր անհատի ու կազմակերպչի կողքին:

- Պարոն Աղասյան, ի՞նչ մտորումներ ունեք այսօրվա բանակի մասին եւ առաջնահերթ ի՞նչ է անհրաժեշտ հիմա մեր զինված ուժերին:

- Մեր բանակը որբ երեխու պես մոլորված իր ծնողին է ման գալիս: Մինչեւ բանակն իր ծնողին չգտնի, հազարումի փորձանքների միջով է անցնելու: Բայց, երբ իր ծնողին գտնի, համոզված եմ՝ բոլոր մեր ազատամարտիկները, վետերանները, ռազմական գործիչները մասնակիցը կդառնան, որ բանակը շուտ ոտքի կանգնի: Բանակը պետք է հանձնել իր ծնողնին՝ այն անձնավորությանը, այն նժդեհներին, մոնթեներին, վազգենսարգսյաններին, որոնք մինչեւ օրս պահել են բանակը եւ կարող են այսօր էլ ճիշտ գնահատել ու վերլուծել իրավիճակը:

- Այդուհանդերձ, կարծում եք՝ բանակը հնարավո՞ր է լինելու շատ արագ ոտքի կանգնեցնել:

- Իհարկե, ինչի՞ մասին է խոսքը: Մի՞թե մեր գենը պետք է վերանա: Մենք ուժ կգտնենք մեր մեջ, մի քանի ժամում կարելի է վերականգնել ամենակարեւորը՝ մտածելակերպը, որ արջից կարելի է վախենալ, բայց ոչ արջի կղանքից: Ադրբեջանն այդ արջի կղանքն է, ոչ ավելին:

Նյութը եւ լուսանկարները՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում