«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար

Քրեական

Մեծ Բրիտանիայի Նորիջ քաղաքի 43-ամյա բնակչուհի Հելեն Հյուլեթն ավելի քան մեկուկես տարի հետապնդել է նախկին սիրեկանին եւ մարդասպան վարձել նրան սպանելու համար։ Այս մասին հայտնում է Eastern Daily Press-ը։

Կինը ծանոթացել է գործընկերոջ հետ, երբ աշխատում էր սառեցված մթերքների արտադրության գործարանում։ Չնայած տղամարդն ամուսնացած էր, սակայն նրանց միջև սիրավեպ էր սկսվել։ Հարաբերություններն ընդհատվել են մեքենայում սեքսից հետո. տղամարդը անհանգստանում էր, որ դավաճանում է կնոջը եւ դադարել է շփվել Հյուլեթի հետ։

Մերժված կինը չէր կարողանում հաշտվել սիրեկանի հեռանալու հետ։ Նա անընդհատ գրում էր նրա մասին սոցիալական ցանցերում և սպառնալիքներով բազմաթիվ հաղորդագրություններ ու էլեկտրոնային նամակներ ուղարկում նրան։ Չդիմանալով հարձակումներին՝ տղամարդը հեռացել է աշխատանքից եւ աշխատանքի անցել այլ ֆաբրիկայում, սակայն կինը հետեւել է նրան։ Որպեսզի աշխատավայրում չհանդիպեն կնոջը, նա ստիպված էր փոխել իր ժամանակացույցը և արգելափակել նրա սոցիալական ցանցի հաշիվները:

Ի պատասխան՝ Հյուլեթը որոշել է սևացնել նախկին սիրեկանի հեղինակությունը։ Նա բողոքել է վերադասներին, որ տղամարդը աշխատավայրում ոտնձգություններ է անում և վախեցնում կանանց։ Նա նաև նրան մեղադրել է հոմոֆոբիայի մեջ։ Երբ դա չօգնեց, կինը մտածեց սպանության մասին։

Վարձու մարդասպանների որոնման համար գաղտնի կայքում տեղադրված հայտարարության օգնությամբ նրան հաջողվել է գտնել մարդասպանին։ Նրա ծառայությունների դիմաց վճարելու համար Հյուլեթը ծախսել է իր բոլոր խնայողությունները եւ նրան փոխանցել 20,5 հազար ֆունտ ստերլինգ: Նա նաև պոտենցիալ մարդասպանին է փոխանցել նախկին սիրեկանի անունը, հասցեները և լուսանկարը և խնդրել, որ մահը պատահականության նման լինի:

Կնոջ գործողությունները գրավել են իրավապահ մարմինների ուշադրությունը, եւ նրան ձերբակալել են։ Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ քիլերին գումար փոխանցելուց հետո նա համացանցում տեղեկություններ էր փնտրում մահվան ելքով դժբախտ պատահարների մասին։ Հյուլեթն իրեն մեղավոր չի ճանաչել և հայտարարել է, որ մտադիր չէր սպանել նախկին սիրեկանին։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան