Գարեգին Միսկարյանը կասկածի տակ է դրել ՌԴ քաղաքացի հայերի ազգային պատկանելիությունը

Ներքաղաքական

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը լքած եւ «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն դարձած ԳԱՐԵԳԻՆ ՄԻՍԿԱՐՅԱՆԸ ո՛չ ավել, ո՛չ պակաս սոցցանցում հայտարարել է. «Քանի որ էսօր (ու վերջին 200 տարին) Հայաստանի համար մեկ թշնամին Ռուսաստանն է, կարիք կա արձանագրելու, որ Ռուսաստանի հայերը նախ ՌԴ քաղաքացի են, հետո նոր՝ հայ, եթե առհասարակ հայ են»:

Ըստ էության, Գ. Միսկարյանը կասկածի տակ է դրել ՌԴ քաղաքացի հայերի ազգային պատկանելիությունը, այսինքն՝ այն, ինչ մեղսագրվում էր հենց դատարանի դահլիճում մահացած լուսահոգի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին, թե իբր կասկածի տակ է դրել Շիրակի մարզի բնակիչների ազգային պատկանելիությունը: Մինչդեռ եթե Ա. Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել  Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով (անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի համար), ապա Գ. Միսկարյանի դեպքում՝ որեւէ քրեական գործ հարուցելու մասին ձեն-ձուն չկա:

«Եթե իրավական, այլ ոչ թե ոստիկանական պետություն ունենայինք, ապա այս գրառման հիման վրա կհարուցվեր քրեական վարույթ ՀՀ քր.օր. 329 հոդվածով՝ Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող հայերի նկատմամբ թշնամանք հարուցելու փաստի առթիվ: Բայց քանի որ չունենք իրավական պետություն, 329 հոդվածը կիրառվում է բացառապես բարձրաստիճան քպ-ականներին պաշտպանելու համար», - անդրադառնալով Գ. Միսկարյանի գրառմանը՝ ընդգծում է Արմեն Գրիգորյանի պաշտպան, այժմ դատարանում նրա իրավահաջորդի ներկայացուցիչ ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ:

Ի դեպ, այս ամենն ուշագրավ է ոչ միայն իրավական տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանի օրոք ունենք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար՝ ի դեմս Զարեհ Սինանյանի, ում քթի տակ մի ամբողջ սփյուռքյան մեծ համայնքի անվանարկում ու պիտակավորում են, բայց նա լուռ հետեւողի դերում է միայն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում