Սա հերթական ողբերգությունն է՝ Սահմանադրական դատարանի եւ մեզ համար. Մելոյան

Ներքաղաքական

«Իրավունքը» զրուցել է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրական իրավունքի մասնագետ ԳՈՀԱՐ ՄԵԼՈՅԱՆԻ հետ:

— Մի շարք իրավաբաններ ահազանգում են, որ Սեդա Սաֆարյանը, լինելով ՍԴ դատավոր, շարունակում է զբաղվել փաստաբանական գործունեությամբ, ինչն անթույլատրելի է: Ի՞նչ կասեք այս մասին:

— Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքը իմպերատիվ պահանջ ունի կատարողների նկատմամբ, որը հստակ շարադրված է որպես պարտականություն: Նրանով նախատեսվում է, որ դատավոր դառնալուց հետո իրավունք չունեն եւ պարտավոր են այլեւս հանդես չգալ որպես ներկայացուցիչ, չտրամադրել փաստաբանական խորհրդատվություն: Այնտեղ կարեւոր է եւ նշված է, որ այդ թվում՝ նաեւ անհատույց հիմունքներով: Նույնիսկ եթե Սեդա Սաֆարյանը հիմնավորի, որ նա անհատույց հիմունքներով է իրականացնում փաստաբանական գործունեություն, դրա մասին իմպերատիվ ձեւակերպված է ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքով: Բացի այդ, իրավական տեսանկյունից նաեւ փաստաբանական գործունեության մասին զբաղվելու օրենքն է հստակ կասեցման հիմք, որպես նախատեսում, այսինքն՝ փաստաբանը, որը պետական պաշտոն է զբաղեցնում, այլեւս իրավունք չունի զբաղվել փաստաբանական գործունեությամբ, իր լիազորությունները համարվում է կասեցված: Ուստի՝ այստեղ երկուստեք Սեդա Սաֆարյանի կողմից թույլ է տրվել խախտում, որն առնվազն կարգապահական պատասխանատվության հիմք է, սակայն այն պետք է Սահմանադրական դատարանը դիտարկի: Ինձ համար այս ամենը, բնավ, զարմանալի չէ, որովհետեւ դատավոր դառնալուն պես Սեդա Սաֆարյանի կողմից բազմիցս լսել ենք Սահմանադրական դատարանի թեկնածուին ոչ հարիր արտահայտություններ եւ մտքեր: Ականատես ենք եղել շուրջ մեկ տարի տեւող անհեթեթ աներեւակայելի իրավական, բարոյական կողմերը խախտող պրոցեսների՝ Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ: Մենք ականատես ենք եղել Սահմանադրական դատարանի գործող դատավորի, ով, ստանալով աշխատավարձ, օգտվելով սոցիալական տրվող արտոնություններից, շուրջ մեկ տարի չի հաճախել Սահմանադրական դատարան եւ չի կատարել իր պարտականությունները: Ուստի՝ այս շարքում սա հերթական նմանաբնույթ դրսեւորումն է:

— Այնուամենայնիվ, արդեն ունենք այն, ինչ ունենք: Օրենքով սահմանված կարգով, ի՞նչ հետեւանքներ կարող է կրել ՍԴ Դատավորի այսպիսի պահվածքը:

— Սա լիազորությունների դադարեցման հիմք չի հանդիսանում, բայց Սահմանադրական Դատարանի կողմից, իմ գնահատմամբ, տվյալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է, որովհետեւ ուղղակիորեն դատավորի կողմից խախտվել է Սահմանադրական օրենքի հստակ իմպերատիվ պահանջը: Լիազորություններից զրկելու համար պետք է դիտարկել դիցուք դեպքեր: Պետք է համալիր ուսումնասիրություն անցկացվի, եւ  արդեն արդյունքում ՍԴ-ն կկայացնի որոշում: Դրա համար իմ գնահատմամբ՝ առնվազն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն առկա են, եւ պետք է համանուն պրոցես մեկնարկվի:

— Հնարավո՞ր է, որ Սեդա Սաֆարյանը չի իմացել վերը նշած օրենքի մասին, ըստ որի` ՍԴ դատավոր դառնալուն պես պետք է դադարեցնի փաստաբանական գործունեությունը, թե՞ իմացել է եւ ՍԴ Դատավոր լինելով հանդերձ՝ շարունակել է օրենքը խախտել: 

— Այստեղ հայտնի դրույթը կարելի էր մեջբերել, որ նորմը չիմանալը չի ազատում պատասխանատվությունից, ինչպես իրավական մարմինները շատ հաճախ քաղաքացիներին են ասում: Եթե Սեդա Սաֆարյանը, լինելով ՍԴ դատավոր, այս պրիմիտիվ դրույթին անգամ ծանոթ չէ, սա հերթական ողբերգությունն է Սահմանադրական դատարանի եւ մեզ համար: Այնուամենայնիվ, օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից: Տվյալ դատավորին սա պատիվ չի բերում:

ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի