Հայաստանի Հարավային դարպասը եվրոպացիները մտադիր են դարձնել իրենց համար «գլոբալ դարպաս»

Ներքաղաքական

Սյունիքին Եվրոպան որոշել է առաջիկա հինգ տարիների համար շուրջ 51 մլն եվրո գումար տալ՝ պաշտոնական մեկնարկելով «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնություն»-ը: Դե որտեղ միլիոնավոր եվրոներ, այնտեղ էլ երջանկացած պաշտոնյաներ: Ծրագրի մեկնարկի մասին ազդարարեց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, իսկ նրան շտապեցին ծափահարել ու մեկ լուսանկարում այլ եվրոպական երկրների դեսպանների հետ անմահանալ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Թվում է, թե նույնիսկ պետք էր հուզվել, որ Եվրոպական միությունը, Եվրոպական ներդրումային բանկը, ԵՄ անդամ երկրներ Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանն ու Շվեդիան, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիան համատեղ նախաձեռնությամբ են հանդես եկել, որպեսզի Սյունիքը կարողանա դիմակայել: Մինչդեռ իրականում վերջիններիս նպատակը բոլորովին այլ է: Պարզվում է, որ եվրոպացիները նպատակն է Սյունիքը Հայաստանի հարավային դարպասը վերածել «գլոբալ դարպասի»:

Ըստ Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության բաժնի ղեկավար ԴԵՅՎԻԴ ՔԱԼԸՆԻ, մեկ միասնական եվրոպական ձայնով հանդես գալով՝ «Թիմ Եվրոպա»-ն գործընկերության եւ միաբանության վերաբերյալ հստակ ուղերձ է ուղարկում՝ աշխատելու միասին եւ կառուցելու ո՛չ ավել, ո՛չ պակաս «ներառական հասարակություններ»: Թե հիմա՞ մեզ որտեղ են ուզում ներառել, եվրոպացի չինովնիկի պաշտոնն արդեն իսկ հուշում է, բայց նա ավելի է անկեղծացել ու նշել. «Թիմ Եվրոպա» նախաձեռնությունները Եվրոպական միության նոր «Գլոբալ դարպաս» նախաձեռնության ու Տնտեսական եւ ներդրումային պլանի հետ միասին ԵՄ երկարաժամկետ արձագանքն են հարափոխ աշխարհաքաղաքական իրողություններին, երբ նոր մարտահրավերների լուծումները պահանջում են ջանքերի մեկտեղում եւ համատեղ գործողություններ»:

Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, այդ ծրագրերի կատարողների շարքերում հավակնում են լինել վերջին օրերին Աննա Հակոբյանի հետ Իրանի Իսլամական հանրապետության մայրաքաղաք Թեհրանում անցկացվող «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին» հայտնված «Գրին Լայն» ընկերության ղեկավարությունից ՍՏԵԼԼԱ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ:

«Ինձ համար պատիվ է սիրելի տիկին Աննայի պատվիրակության անդամը լինել նման կարեւոր այցի շրջանակներում: Մի քանի օրից կվերադառնամ ու ավելի մանրամասն կներկայացնեմ այցի նպատակը, կարեւորությունը եւ առաջիկա համագործակցության հեռանկարները», - իր այցելության մասին ֆեյսբուքյան նման գրառմամբ՝ հաստատել է Ս. Սարուխանյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի