15 տղաներ չէին կարող պաշտոնական վարկածով առաջ քաշած հրդեհի արդյունքում չփրկվել, նման քանակի զոհեր կարող էին լինել ծերանոցներում եւ հոգեբուժարաններում

Հանդիպում

Զինվորական կացարանում հրդեհի զոհ դարձած զինվորների հարազատներն արդար քննություն են պահանջում ու տարակուսում՝ ինչո՞ւ դեպքից մոտ մեկ շաբաթ անց դեռ կասկածյալներ ու ձերբակալվածներ չկան։ Ինչո՞ւ երկրի ղեկավարը դեպքից ժամեր անց կանխակալ պատմություն տարածեց՝ ասես միանգամից հերքելով մյուս հնարավոր վարկածները՝ դիվերսիայից մինչև դիտավորյալ սպանություն։ Այս հարցերի պատասխանը փորձել ենք գտնել Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանի հետ, ով նախ նկատեց․

-Նախ, մեր 15 զինվորները  այրվել են ոչ թե զինվորական կացարանում, այլ ինչ-որ տան մեջ, որովհետեւ զինվորական կացարանը պետք է ունենա հետնամուտք, համապատասխան պայմաններ եւ առանց ճաղավանդակների պատուհաններ։ Երբեւէ զինվորական կացարանը ճաղավանդակներով չի եղել։Երկորդ տարօրինակ փաստը այն է, ըստ պաշտոնական վարկածի՝ տղաները այրվել են 4-5 ժամ, ըստ էության հաստատելով, որ տղաները կենդանի այրվել են։ Եթե այրվել են ամբողջությամբ, ապա հարց է առաջանում․ ինչպե՞ս է նրանց ճանաչելիությունը, ինքնությունը հնարավոր եղել պարզել ընդամենը երկու օրվա ընթացքում։ Այսինքն ֆիքսենք, առաջին իսկ ժամերից հնարավոր ամեն բան արել են պաշտոնապես խճճել ամեն բան՝ պատասխանատվությունը հեռացնելով ՊՆ նախարարից եւ ԳՇ պետից։ 

-Ասինքն պաշտոնական վարկածը Ձեզ համար եւս իրատեսական չէ՞։

-Ոչ թե իրատեսական չէ, այլ ես վստահ եմ՝ նրանք դիտավորյալ խճճել են։ Ես համոզված եմ, որ պաշտոնական վարկածը իրականության մեջ տեղ չունի, բացառված է դա։ Նման քանակի զոհեր կարող էին լինել ծերանոցներում եւ հոգեբուժարաններում, 15-20 երիտասարդ տղաներ չէին կարող պաշտոնական վարկածով առաջ քաշած հրդեհի արդյունքում չփրկվել, առնվազն կեսը այրվածքներով պիտի փրկվեին։ Մի դեպքում ասում են պառկած են եղել բոլորը, մյուս դեպքում՝ փրկված զինվորը ասում է, որ բոլորը վազվզում էին փորձելով փրկվել։ ՔԿ-ն հայտարարում է, որ հայտնաբերվել է իննը տարա, բայց իրականում պետք է լիներ տաս բենզինի տարա։ Փաստելով, որ հետեւաբար այդ մեկը այն հինգ լիտրանոց բենզինի տարան է, որը այրվել է սպայի կողմից։ Սա ինչ է, եթե ոչ խճճել իրականությունը, հրապարակելով ծայրահեղ հակասական <<փաստեր>>։

-Լավ, ի՞նչ վարկածների շուրջ քննություն կտանեիք Դուք։

-Առաջին վարկածը՝ դիվերսիայի դեպքը պետք է լիներ, սակրավորական վաշտը առաջնային նշանակություն ունեցող վաշտ է, եւ չի բացառվում, որ ադրբեջանական հետախույզները անցնեին բոլոր դիրքերը չվնասելով, թիրախ ունենալով հենց սակրավորական վաշտը, որը կրկնում եմ շատ կարեւոր նշանակություն ունի։ Երկրորդ վարկածը, որը շատ հավանական եմ համարում՝ այս իշխանությունների ծրագրի մի մասն է, նպատակ ունենալով բանակային այդ կորպուսը վերջնականապես  գլխատելը, որպեսզի Գեղարքունիքոի հատվածից թշնամիները ոտք-ոտք ներխուժեն այլ տարածքներ։ Ըստ էության, ես կարող եմ ենթադրել, որ դիտավորյալ հրդեհ կամ պայթուն է կազմակերվել, որպեսզի բանսկային երկրորդ կորպուսը գլխատեն ամբողջությամբ՝ թշնամու մուտքը Գեղարքունիքի հատվածում ընդլայնելու համար։ Այսքանը։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

https://iravunk.com/sim/?p=247461&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ