«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Հրապարակ». Ապարատը գտել է դեպի Փաշինյանի սիրտը տանող ճանապարհը

Մամուլի տեսություն

Ինչպես հայտնի է նոր տարին մեկնարկից սկսած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցեր է կատարում տարբեր գերատեսչություններ եւ քննարկում այդ գերատեսչության աշխատանքները: Կառավարության մամուլի ծառայությունն էլ հաղորդագրություններ եւ տեսանյութեր է տարածում, որ վարչապետի մասնակցությամբ քննարկել են տվյալ գերատեսչության 2022 թ. գործունեության հաշվետվությունը։ Փաշինյանի գերատեսչական այցերը բուռն քննարկումների առիթ են դարձել կառավարման համակարգում։ Պատմում են, որ չնայած իր յուրաքանչյուր այցից առաջ մի ամբողջ դեսանտ են իջեցնում տվյալ գերատեսչություն, որ վախի, սարսափի եւ հանդիսավորության մթնոլորտ ստեղծեն, քանի որ Փաշինյանը կարծում է, թե ուժն ու իշխանությունը վախի մեջ է եւ ինքն էլ այդ հանդիպումներին ներկայանում է լուրջ ու պահանջկոտ կեցվածքով, սակայն դրանք Իլ-Պետրովի գրչին արժանի քննարկումներ են դառնում: Քննարկման սկզբում պահանջում են, որ ոլորտի պատասխանատուները` վարչությունների պետեր, փոխնախարարներ, նախարար, հաշվետվություն ներկայացնեն, եւ անգամ ժամանակ է սահմանվում, որ երկար-բարակ չխոսեն:

Բայց երբ մարդիկ զեկուցելն ավարտում են, սկսում է վարչապետը հարցեր տալ եւ ներկաները հազիվ են փռթկոցն ու զարմանքը զսպում, որովհետեւ պարզվում է, որ նա սարսափելի ոչ կոմպետենտ է տվյալ ոլորտից, անտեղյակ է եւ լսածն էլ լավ չի ընկալել։ Նա հիմնականում լրագրողական հարցեր է տալիս, կառչում խոսողների բառերից ու անկարեւոր բաներից, կոպտում է պատասխանատուներին: Բայց ներկաները «ջոկել են», որ երբ գովում ու քծնում են նրան, այլեւս կոպիտ խոսքեր, դժգոհություն չի արտահայտում, գոհ հեռանում է եւ այդ քննարկումն էլ տհաճ հետեւանքների չի հանգեցնում` սեւ ցուցակ ընկնելու, աշխատանքից հեռացվելու ձեւով: Ոմանք ավելի մեծ խորամանկություն են դրսեւորում` փնովում են նախկիններին, կամ շեշտում իր` մեծ հեղափոխականի դերը համակարգի կայացման գործում, կամ` հիշեցնում են թավշյա, ոչ բռնի հեղափոխության մասին եւ ամեն ինչ բարեհաջող է ավարտվում:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին