«Հրապարակ». Ինչում են մեղադրում Սեյրան Օհանյանին

Մամուլի տեսություն

Արդեն հայտնի է, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու երեք միջնորդություն է ներկայացրել դատախազությունը, որոնցից մեկը համարվում է գաղտնի: Խոսքը հանրության համար ոչ այնքան գաղտնի անպիտան հրթիռների մասին է: Այս գործը տեւական ժամանակ է գտնվում է դատարանում` 7 մեղադրյալների կազմով։ Եւ ուրեմն, ինչումն է գաղտնիությունը, եթե այդ գործի մասին գիտեն շատերը եւ բազմիցս գրվել է այդ մասին։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո ԱԱԾ-ում հարուցվեց գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես անորակ հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ, եւ մեղադրանք առաջադրվեց 7 անձի՝ պն նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին եւ այլոց։

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են բանակի համար 4 միլիոն դոլարի անպիտան հրթիռներ գնելու գործով։ Ըստ ԱԱԾ-ի՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով։ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ։ Արտակ Դավթյանը՝ իշխանությունը չարաշահելու կամ անգործության մեջ։ Ստեփան Գալստյանը նույնպես մեղադրվում է իշխանությունը չարաշահելու մեջ, որոնք ծանր հետեւանքներ են առաջացրել։ Դավիթ Գալստյանը մեղադրվում է խարդախության եւ այլն։ Իսկ հրթիռները գնվել են դեռեւս Սեյրան Օհանյանի Պաշտպանության նախարար աշխատելու ժամանակաշրջանում։ Այսպիսով՝ ինչումն է Օհանյանի մեղքը:

Մենք տեղեկացանք, որ դատախազության` խորհրդարան ուղարկած 20 էջանոց միջնորդության մեջ Օհանյանին վերագրվող մեղքն այն է, որ հրթիռներն իր օրոք ձեռք են բերվել տարբեր գնով՝ առաջին անգամ անհամեմատ էժան, երկրորդ խմբաքանակը՝ թանկ եւ սրանում իրավապահները կոռուպցիայի հոտ են առել։ Օհանյանն այս գործով վկայի կարգավիճակում հարցաքննվել է, ասել է, որ հրթիռները 2011-ին են ներկրվել Հայաստան, սակայն ՊՆ-ն չի գնել դրանք, քանի որ պարզել է, որ անսարք են։ «Մատակարարի կողմից խնդրվել է, որ այդ հրթիռները մնան պահեստներում», որպեսզի հետագայում լիցենզիա ձեռք բերի եւ դրանք վաճառի «երրորդ երկրի»:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին