ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Զար­մա­նա­լի բա­ներ է ա­նում նո­րան­շա­նակ ՍԴ դա­տա­վոր ՍԵ­ԴԱ ՍԱ­ՖԱ­ՐՅԱ­ՆԸ, ում խուն­տա­ն վար­ձատ­րեց մար­տի 1-ի «բա­ցա­հայտ­ման» գոր­ծում իր «անմնա­ցորդ նվիր­ման» հա­մար: Այս­պես, մա­մու­լը օ­րեր ա­ռաջ հայտ­նել էր  Սե­դա Սա­ֆա­րյա­նի, որ­պես ար­դեն ՍԴ նոր դա­տա­վո­րի չա­րա­շա­հում­նե­րի մա­սին, ըստ ո­րի` ար­դեն իսկ լի­նե­լով ՍԴ դա­տա­վո­րի կար­գա­վի­ճա­կում և ստանձ­նած լի­նե­լով ՍԴ դա­տա­վո­րի պաշ­տո­նը՝ Սե­դա Սա­ֆա­րյա­նը որ­պես 3 դի­մող­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ՝ վե­րաքն­նիչ բո­ղոք էր ներ­կա­յաց­րել Վե­րաքն­նիչ քրե­ա­կան դա­տա­րան` իր ան­վամբ ու ստո­րագ­րու­թյամբ, այն դեպ­քում, երբ ՍԴ դա­տա­վո­րը, ըստ «Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի մա­սին» օ­րեն­քի 14-րդ հոդ­վա­ծի 8-րդ կե­տի, պար­տա­վոր է հան­դես չգալ որ­պես ներ­կա­յա­ցու­ցիչ կամ չտրա­մադ­րել խորհր­դատ­վու­թյուն, այդ թվում` ան­հա­տույց հի­մունք­նե­րով, բա­ցա­ռու­թյամբ այն դեպ­քե­րի, երբ նա հան­դես է գա­լիս որ­պես օ­րի­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ կամ ան­հա­տույց ի­րա­վա­բա­նա­կան խորհր­դատ­վու­թյուն է մա­տու­ցում իր մեր­ձա­վոր ազ­գա­կան­նե­րին կամ իր խնա­մա­կա­լու­թյան կամ հո­գա­բար­ձու­թյան ներ­քո գտնվող ան­ձանց: Բայց «յու­ղը վրեն» ՍԴ դա­տա­վոր Սե­դա Սա­ֆա­րյա­նի ար­կած­նե­րը այս­քա­նով չեն ա­վարտ­վում. Yerkir.am-ի տե­ղե­կու­թյուն­նե­րով` ՍԴ դա­տա­վոր Սե­դա Սա­ֆա­րյա­նը իր վա­րորդ է նշա­նա­կել սե­փա­կան ա­մուս­նուն: Դե, ե­թե հան­րա­յին տրանս­պոր­տում վա­րոր­դը նա­և հսկիչ է, ա­պա Սե­դա­յի դեպ­քում ա­մու­սի­նը նա­և վա­րորդ է...

Ձեր նման­ներ լրիվ խայ­տա­ռա­կել ռես­պուբ­լի­կա: Armenian info բլո­գի պնդմամբ. «Ըստ հա­վաս­տի տե­ղե­կու­թյուն­նե­րի՝ Ա­լե­նի «կան­տո­րա­յում» ա­ռա­վո­տից՝ ե­րե­կո հան­րու­թյան գլուխն ար­դու­կող ու ինքն ի­րեն Նի­կո­լի Սո­լո­վյով կար­ծող ՍԱՐԳ­ՍՅԱՆ ԳՆԵ­ԼԸ, որ Նի­կո­լի ձե­ռամբ երկ­րի տե­ղե­կատ­վա­կան դաշ­տը պղտո­րող է աշ­խա­տում՝ շե­ֆի հրա­մա­նով պար­բե­րա­բար քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րում նույն­պես քի­թը խո­թե­լով, գի­շե­րը ժա­մը 3-ին Ֆրան­սի­ա­յի հրա­պա­րա­կում սադ­րան­քի է դի­մել: Հե­տանց­քը կորց­րած Գնե­լը, ըստ ա­կա­նա­տես­նե­րի, փոր­ձել է Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան դրոշ­նե­րը պատ­ռել, ին­չից հե­տո ոս­տի­կան­նե­րը «արտիս­տին» հե­ռաց­րել են հրա­պա­րա­կից: Նի­կո­լի խեղ­կա­տա­կի այս քայ­լը չա­փա­զանց հատ­կան­շա­կան ու խո­սուն դրվագ է. Գնե­լը, չտի­րա­պե­տե­լով սե­փա­կան է­մո­ցի­ա­նե­րին, կա­մա-ակա­մա բա­ցա­հայ­տել է սե­փա­կան են­թա­գի­տակ­ցու­թյան մեջ ար­մա­տա­վոր­ված ար­ժե­հա­մա­կար­գը, ո­րը, փաս­տո­րեն, հա­կա­ար­ժե­հա­մա­կարգ է՝ հա­յու­թյան ու հա­յոց պե­տա­կա­նու­թյան դեմ ուղղ­ված: Գնե­լը փոր­ձել է ա­նել այն, ին­չի մա­սին ե­րա­զում է ա­մեն մի ՔՊ-ական»: Դե ինչ ա­սես, սույն զար­մա­նա­լի դեպ­քը հու­շում է, որ իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո ՔՊ-ական­նե­րին պետք է ար­գել­վի ոչ մի­այն ո­րև­է պաշ­տոն զբա­ղեց­նե­լը, այ­լև ար­գել­վի աշ­խա­տել կրթու­թյան, մշա­կույ­թի և լրատ­վու­թյան ո­լորտ­նե­րում:

Հայտ­նի է, որ Ի­րա­նում հե­ղա­փո­խու­թյան ժա­մա­նակ փա­կել է­ին ԱՄՆ դես­պա­նա­տու­նը: ՀՐԱՆՏ ԲԱԳ­ՐԱ­ՏՅԱՆՆ էլ զար­մա­նա­լի են­թադ­րու­թյուն է հայտ­նում` որ «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան» ռահ­վի­րա­նե­րը նույն­պես մի օր դե­սպ­ա­նա­տուն կփա­կեն. «Մի օր իշ­խա­նու­թյու­նը կհայ­տա­րա­րի, որ Հա­յաս­տա­նը Ռու­սաս­տա­նի դես­պա­նա­տան կա­րի­քը չու­նի... ՀԱՊԿ-ն օգ­նու­թյուն է ա­ռա­ջար­կել, այդ թվում՝ զենք, բայց Փա­շի­նյա­նը հրա­ժար­վել է եւ քա­րո­զում է, որ ՀԱՊԿ-ն Հա­յաս­տա­նին չի օգ­նել: Մոսկ­վան Հա­յաս­տա­նին ա­սում է՝ Ադր­բե­ջա­նի հետ ճա­նա­չեք մի­մյանց սահ­ման­նե­րը: Ռու­սաս­տա­նը չի ստի­պի Բաք­վին, քա­նի որ դա չի հա­մա­պա­տաս­խա­նում նրա շա­հե­րին՝ հա­մա­րե­լով նա­եւ, որ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյունն ար­ժա­նի չէ դրան: Ի՞նչ է նշա­նա­կում ՀԱՊԿ երկր­նե­րի հինգ նա­խա­գահ­նե­րին ա­սել՝ «ասեք, թե որ­տեղ է անց­նում Հա­յաս­տա­նի սահ­մա­նը»: Ե­թե իշ­խա­նու­թյու­նը ճիշտ է, ին­չո՞ւ չեն նա­խա­ձեռ­նում Հա­յաս­տա­նի դուրս­բե­րու­մը ՀԱՊԿ-ից: Ե՛վ Ֆրան­սի­ան, ե՛ւ ԱՄՆ-ն զգու­շաց­րել են Հա­յաս­տա­նին, որ Ե­րե­ւա­նը դուրս չգա կազ­մա­կեր­պու­թյու­նից»:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

https://iravunk.com/sim/?p=247337&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը