Երեկ կառավարության նիստին բոլորիս մարտահրավեր են նետել. խայծը կուլ մի' տվեք․ Սոֆյա Հովսեփյան
ՆերքաղաքականԻնչի՞ն ենք հարմարվում և որքա՞ն ենք հարմարվելու...
«ՀՀ ֊ի մեր հայրենակիցները հարմարվել են Արցախում գտնվող հայրենակիցների կարգավիճակին...
Հասկանում եմ, անզորություն է ...
Շատերն իրենց մեղավոր զգալով, անզորություն զգալով` քայլեր են ձեռնարկում ինչ որ հարց թեթևացնելու, լուծելու, ինչ որ հարցով օգնելու, մի պատառ մի երեխայի համար հնարավոր բոլոր զարտուղի ճանապարհներով հասցնելու, օգտատակար լինելու։
Արցախու՞մ ...
Նույն վիճակն է ...
Բոլորը հարմարվել լուծում են գտնում` ապրելու, սնունդ հայթայթելու, երեխային տաք ու կուշտ պահելու, բայ միևնույն ժամանակ հույս են տածում, որ մի դուռ կբացվի այս անարդար աշխարհում ու իրենց հարցը կլուծվի ...
Ո՞ր հարցը ...
Ո՞վ կլուծի, եթե ոչ հենց մենք ...
Սարսափում եմ էս հարմարված վիճակից ու մարդկանց մեջ անզորության ծիլերը տեսնելուց ...
Վախենալու չէ, թուրքը, ռուսը, օտարը, այլ վախենալու է իրեն պարտված զգացող անզոր մարդը ...
Քայլ է պետք անել և այդտեղ և այստեղ ...
Երեկ կառավարության նիստին բոլորիս մարտահրավեր են նետել ...
Խայծը կուլ մի' տվեք ...»,-գրել է նա։

