«Եթե Բուբան հրաշքով կենդանանար, կապշեր…»

Մշակութային

Նա­խորդ շա­բաթ տե­ղի ու­նե­ցավ Վրա­ցա­կան ԽՍՀ ժո­ղովր­դա­կան ար­տիստ, ԽՍՀՄ պե­տա­կան մրցա­նա­կի դափ­նե­կիր, Ուկ­րա­ի­նա­յի վաս­տա­կա­վոր ար­տիստ, Վրաս­տա­նի պե­տա­կան մրցա­նա­կի դափ­նե­կիր, Թբի­լի­սի­ի պատ­վա­վոր քա­ղա­քա­ցի, 84-ամյա ՎԱԽ­ԹԱՆԳ ԿԻ­ԿԱ­ԲԻ­ՁԵ­Ի հու­ղար­կա­վո­րու­թյան ա­րա­րո­ղու­թյու­նը:

Վրաց հան­րա­հայտ դե­րա­սան, եր­գիչ, ռե­ժի­սոր, կոմ­պո­զի­տոր Բու­բան, ինչ­պես նրան ան­վա­նում է­ին շա­տե­րը, մտե­րիմ էր բազ­մա­թիվ հայ ան­վա­նի ար­վես­տա­գետ­նե­րի՝ Ա­լեք­սեյ Հե­քի­մյա­նի, Առ­նո Բա­բա­ջա­նյա­նի, Մհեր Մկրտչյա­նի եւ այ­լոց հետ: Հա­յե­րիս հա­մար նրա ա­մե­նա­հիշ­վող եւ սի­րե­լի դե­րե­րից մե­կը ե­ղել է ու կմնա Վա­լի­կո Մի­զին­դա­րի կեր­պա­րը՝ Գե­որ­գի Դա­նե­լի­ա­յի «Մի­մի­նո» ֆիլ­մում, որն էկ­րան է բարձ­րա­ցել 1978 թվա­կա­նին եւ ար­ժա­նա­ցել ԽՍՀՄ պե­տա­կան մրցա­նա­կի:

Ու­շագ­րավ է այն, որ խորհր­դա­յին տա­րի­նե­րին փառք ու պա­տիվ վա­յե­լած վրաց ար­վես­տա­գե­տին վեր­ջին հրա­ժեշ­տը տվե­ցին, ինչ­պես վեր­ջին հա­կա­ռու­սի՝ դա­գաղն էլ ծած­կե­լով ուկ­րա­ի­նա­կան դրո­շով: Սա թե­րեւս մեր աչ­քից հնա­րա­վոր է վրի­պեր, ե­թե ուկ­րա­ի­նա­կան դրո­շի ֆո­նին՝ Կի­կա­բի­ձե­ի դի­ա­կի կող­քին գլխի­կոր նկար­ված չլի­ներ ՀՀ ԿԳՄՍ փոխ­նա­խա­րար Ա­րա Խզմա­լյա­նը (Անգլի­ա­յի թա­գու­հու հո­գե­հանգս­տին ՀՀ նա­խա­գահ Վա­հագն Խա­չա­տու­րյա­նի սել­ֆի­ից հե­տո՝ թա­ղում­նե­րին նկար­վե­լը թե­րեւս դար­ձել է մե­րօ­րյա պաշ­տո­նյա­նե­րի պաշ­տո­նա­կան ա­րա­րո­ղա­կար­գի մաս): Ու­սում­նա­սի­րե­լով Կի­կա­բի­ձե­ի վեր­ջին տա­րի­նե­րի հրա­պա­րա­կա­յին ե­լույթ­նե­րը, հար­ցազ­րույ­ցե­րը, նկա­տե­ցինք, որ պատ­կա­ռե­լի տա­րի­քում նա Ուկ­րա­ի­նա­յի հա­մար մո­լե­ռանդ պայ­քա­րել է մղել, եւ նույ­նիսկ նրա ակ­տի­վու­թյա­նը նա­խան­ձել կա­րե­լի էր՝ հաշ­վի առ­նե­լով մեր ա­վագ սերն­դի ար­վես­տա­գետ­նե­րի քար լռու­թյու­նը 40 եւ ա­վել օր շրջա­փակ­ված Ար­ցա­խի մա­սին:

Սա այն ա­մենն  է, ինչ տես­նում ենք մենք հա­մա­կարգ­չի դի­մաց նստած, մինչ­դեռ ի­րա­կա­նու­թյու­նը բո­լո­րո­վին այլ է: «Իրա­վուն­քին» ու­շագ­րավ ման­րա­մաս­ներ է հայտ­նի դար­ձել Կի­կա­բի­ձե­ի մտե­րիմ­նե­րից, ով­քեր չցան­կա­ցան հրա­պա­րա­կայ­նաց­նել ի­րենց ա­նուն-ազգա­նուն­նե­րը: Ըստ մեզ հա­սած լու­րե­րի, Բու­բան բո­լո­րո­վին էլ Ուկ­րա­ի­նա­յին չի գո­վազ­դել եւ փնո­վել Ռու­սաս­տա­նին, այլ պար­զա­պես դար­ձել է քա­ղա­քա­կան խար­դա­վանք­նե­րի զո­հը, ին­չին ո՛չ ա­վել, ո՛չ պա­կաս ո­րո­շա­կի շա­հե­րից ել­նե­լով՝ դեմ չէ­ին նրա, այս­պես կոչ­ված, «հա­րա­զատ­նե­րը»: Ար­դյուն­քում վրաց ար­վես­տա­գե­տի հու­ղար­կա­վո­րու­թյու­նը, պարզ­վում է՝ վե­րած­վել է պրո­ուկ­րա­ի­նա­կան մի­տին­գի:

Ռե­ժի­սոր Լա­նա Գո­գո­բե­րի­ձեն ա­րա­րո­ղու­թյան ժա­մա­նակ ո­գե­ւոր­ված նշել է, թե Բու­բան հրա­ժար­վել է գնալ Ռու­սաս­տան, իսկ հե­տո եր­գել Կի­ե­ւի մետ­րո­յում: Ուկ­րա­ի­նա­յի մշա­կույ­թի նա­խա­րար Ա­լեք­սանդր Տկա­չեն­կոն էլ կար­դա­ցել է իր նա­խա­գահ Վլա­դի­միր Զե­լենս­կու նա­մա­կը՝ նշե­լով, որ Վախ­թանգ Կի­կա­բի­ձեն իր ներդ­րումն է ու­նե­ցել Ուկ­րա­ի­նա­յի ան­կա­խու­թյան եւ ինք­նիշ­խա­նու­թյան պաշտ­պա­նու­թյան գոր­ծում: Այս «մի­տին­գից» վրդով­ված վրաց մի շարք մտա­վո­րա­կան­ներ, պար­զա­պես, լքել են տա­րած­քը: Մինչ­դեռ սա դեռ ա­մե­նը չէր, վրաց ընդ­դի­մա­դիր հա­կա­ռու­սա­կան ցու­ցա­րար­նե­րը, ո­րոնք խցկվել են թաղ­ման թա­փո­րի մեջ, Ուկ­րա­ի­նա­յի դրոշն էլ գցել են դա­գա­ղի վրա՝ զու­գա­հեռ Վրաս­տա­նի դրո­շին:

Մեր աղ­բյուր­նե­րի փո­խանց­մամբ՝ Կի­կա­բի­ձեն վեր­ջին գո­նե 5 տա­րի­նե­րին այն ու­ժը չու­ներ, որ ո­րե­ւէ քա­ղա­քա­կան դի­տար­կում ա­ներ: 2-3 օ­րը մեկ դի­ա­լե­զի էր գնում ու շատ հյուծ­ված էր: Չի բա­ցառ­վում, որ ցա­վազր­կիչ­նե­րի ազ­դե­ցու­թյան տակ՝ նրան այս կամ այն կերպ «հա­մո­զել են» կրկնել այն, ին­չը նա չի ցան­կա­ցել: Դրա հա­մար էլ հա­մա­ցան­ցը ո­ղող­ված է նրա՝ ի ա­ջակ­ցու­թյուն Ուկ­րա­ի­նա­յի խոս­քե­րով: Բայց նրան շատ լավ ճա­նա­չող­նե­րը պնդում են. «Եթե Բու­բան հրաշ­քով կեն­դա­նա­նար, կապ­շեր, որ ան­գամ իր հու­ղար­կա­վո­րու­թյու­նը դարձ­րին ուկ­րա­ի­նա­կան «պա­րապ վախ­տի խա­ղա­լիք»:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=247249&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ