«Յանդեքս» նստելը դառնում է վտանգավոր, ընկերության վարորդը կարող է լինել օրինակ հարբեցող կամ գող, իսկ ընկերությունը նրանց համար պատասխանատվություն չի կրում

Թեմա

Հայաստանում տաքսի ծառայությունների վարքագծի վերաբերյալ դժգոհությունները ավելանում են ու ավելանում: Մեր օրերում գրեթե չկա տաքսի ծառայություն, որը բարեխիղճ գործունեություն ծավալի: Նրանք շարունակում են սպառողներին մոլորեցնել. նախ գովազդում են մեկ սակագին, բայց օգտվելուց հետո պահանջում են այլ` ավելի բարձր գին վճարել:

Իսկ հիմա անբարեխիղճ տաքսի ծառայությունների մասին. օրինակ` «Յանդեքս»-ը, որի մուտքը հայկական շուկա բոլորս էլ լավ հիշում ենք: Ռուսական այս ընկերությունը դեռեւս 2016 թվականին մեծ խոստումներով հայկական շուկա մուտք գործեց, բայց մի քանի ամիս չանցած սկսեց սպառողներին մոլորեցնելու գործը: Կհիշեք, որ միայն տեղական շուկայում հայտնվելու առաջին ամիսներին այս ընկերությունը մատչելի գներով քաղաքացիներին ծառայություն մատուցեց, ապա հաճախորդները իրենց ամենօրյա երթուղին ավարտելուց հետո սկսեցին նկատել սակագների տատանումներ: Այսպես, տեղական շուկա մուտք գործելիս այս տաքսի ծառայությունն առաջին երկու կիլոմետրերի համար պահանջում էր 100 դրամ, ապա յուրաքանչյուր հաջորդ կիլոմետրի համար եւս 100 դրամ: Սակայն որոշ ժամանակ անց արդեն հենց առաջին կիլոմետրից էր հաշվարկվում 100 դրամ կիլոմետրի դիմաց: Հասկանալի է` նման տարբերակով տաքսի վարելը մեքենաների սեփականատերերի համար այնքան էլ ձեռնտու չէ, մանավանդ, երբ քաղաքացիներն էլ հաճույքի համար 1-2 կլիոմետր անցնելուց հետո վճարում էին երթուղայինի ուղեւորատոմսին համարժեք գումարն ու իջնում: Բայց ընկերությունը գնաց այս քայլին ճանաչում ստանալու եւ հաճախորդների բանակ հավաքելու համար, ըստ էության, անբարեխիղճ գովազդի միջոցով: Ու հիմա էլ նման գործելաոճը շարունակվում է: 

Բայց սա դեռ ամենը չէ, պարզվում  է «Յանդեքս»-ը պատասխանատվություն չի կրում իր վարորդների եւ որեւէ գործողության համար: Ըստ էության «Յանդեքս» նստելը արդեն դառնում է վտանգավոր, քանի որ չի բացառվում, որ ընկերության վարորդը կարող է լինել օրինակ հարբեցող(-նման դեպքեր արդեն իսկ արձանագրվել են, երբ ոչ սթափ վիճակում վարորդին պատվեր է տվել-Ի.Ա.), շարքային գրպանահատ կամ պարզապես : Ինչպես, օրինակ խմբագրություն դիմած քաղաքացու դեպքում, երբ կույր քաղաքացին պատվիրում է  «Յանդեքսի» մեքենա, որի ուղեվորավարձը կազմում է 1100դրամ, իջնելիս տվյալ քաղաքացին վճրում է 10 հազար դրամ, սպասելով մանրի վերադարձին` իջնում է մեքենայից: Իսկ վարորդը օգտվելով քաղաքացու վիճակից քշում է` առանց մանրը վերադարձնելու: 

«Իրավունքը» զանգահարեց  «Յանդեքս» ընկերություն, որտեղից հարցը լսելուն պես ասացին, որ կպարզեն եւ լրացուցիչ կկապվեն, բայց որեւէ մեկը մինչ աշխատանքային օրվա ավարտը մեզ հետ այդպես էլ չկապվեց: Իսկ, քաղաքացուն նույն ընկերությունից պատասխանել են, որ ընկերությունը որեւէ պատասխանատվություն չի կրում, եւ որ քաղաքացին ընդամենը կարող է դիմել իրավապահներին:

Հետեւությունները թողնում ենք ընթերցողին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=247214&l=am/
Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում