Կլուբնիկով, տրուսիկ-մայկա գաղափարները իրագործելով բանակը լիարժեք կազմաքանդվեց. Արդարադատության գեներալ-մայոր
Հանդիպում
«2018թ-ից սկսած ես հասկացա, որ սրանք եկել են բանակը կազմաքանդելու հստակ ծրագրով, տարածաշրջանում ամենամարտունակ բանակը նախ գլխատվեց, ապա կազմաքանդվեց հենց այս իշխանությունների օրոք: Հետեւաբար, ես չէի կարող կանխատեսել, որ մենք կարող էինք այսօր նման բանակ ունենալ: Կլուբնիկով, տրուսիկ-մայկա գաղափարները իրագործելով բանակը լիարժեք կազմաքանդվեց, որովհետեւ իրենց նպատակը ՀՀ-ն ապառազմականացնելն է»- Հայոց բանակի 31-ամյակին ընդառաջ անդրադառնալով այսօրվա բանակին, ասաց Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը:
https://iravunk.com/sim/?p=247213&l=am/