Գայանեի նախաձեռնությունը նաեւ օգնություն կլինի շատ կառույցների, ինչու չէ հենց պետությանը, որպեսզի խուսափենք ցավալի ու ողբերգական դեպքերից.նա կարող է ձեռքը պուլսին պահել

Թեմա

Մեր գործընկեր, «Քեզ համար զինվոր» , նախագծի հեղինակ եւ իրականացնող Գայանե Զարգարյանը օրերս տեսաուղերձի միջոցով անդրադառնալով Ազատ գյուղի կացարանում ողջ-ողջ այրված 15 անմահների սահմռկեցուցիչ իրականությանը եւ նման դեպքերի հետայսու կանխելու, բանակում առկա խնդիրները վեր հանելու միտված կոչով էր հանդես եկել, որում մասնավորապես ասված էր․

-Ուզում եմ կոչով, խնդրանքով դիմել ՀՀ ցանկացած մտահոգ քաղաքացու, խնդրանքով դիմում եմ բոլոր ժամանակների որդեկորույս ծնողներին, փաստաբանական համայնքին, փորձագիտական տարբեր շրջանակներին, իրավապաշտպան կառույցներին, բոլոր նրանց, ովքեր մտահոգ են հայրենիքի պաշտպանների՝ մեր զինվորների կեցության եւ ատհասարակ զորամասերում տիրող իրավիճակի հետ կապված ստեղծելու այլընտրանքային խումբ, միասնական ճակատ, որպեսզի կարողանանք հասնելու արդյունքի, որպեսզի ՊՆ մեզ թույլ տա այցելելու դիրքեր, զորամասեր եւ տեղում հասկանալու, թե իրականում ինչ պայմաններում են սահմանին իրենց ծառայությունը իրականացնում մեր հայ զինվորները։ Սա պետք է լինի զսպաշապիկ ՊՆ-ի եւ բոլոր պատկան կառույցների համար, որպեսզի սրանք հասկանան ու գիտակցեն հայ զինվորի իրական արժեքն ու դերը։ Կխնդրեմ, որ այս պայքարին միանան նաեւ այն ծնողները, որոնց երեխաները հենց հիմա սահմանին կանգնած են , ովքեր արթուն հսկում են մեր քունը, մենք այլեւս այլ ճանապարհ չունենք։ Այս կոչին, կարճ ժամանակ անց արձագանքել են ամենատարբեր ոլորտներ ներկայացնող անձիք՝ հոգեւորականներից մինչեւ հերոսի ծնողներ, իրավապաշտպաներից մինչեւ փաստաբաններ։

Ապրիլյան քառօրյա պատերազմի անմահ հերոս ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ մայրիկը` Գայանե Անտոնյանը նույնպես, աջակցում եւ միանում է նախաձեռնությանը, քանի որ ըստ Տիկին Անտոնյանի, կարեւոր է նախաձեռնության ապաքաղաքական լինելը, եւ հավասարկշռված գործունեություն իրականացնելը.

-Ես աջակցում եմ Գայանեի նախաձեռնությանը, քանի որ ըստ իս ցանկացած որդեկորույս ծնողի, նամանավանդ հերոսի ծնողի, պետք է մտահոգի զինվորի խնդիրը։ Մենք պետք է հասկանանք, որ բոլորիս անվտանգությունը ապահովվում է սահմանին կանգնած զինվորը, եւ պարտական ենք ինչպես նրանց, այնպես էլ նահատակված մեր հերոս տղաներին։ Մենք բոլորս ազգովի պետք է հասկանանք, որ պարտական ենք մեր խաղաղությունը ապահովվող հայ զինվորին։ Առավել եւս ողջունելի, որ նախաձեռնությունը որեւէ քաղաքական նպատակ չի հետապնդում, այդ իսկ պատճառով պետք է կանգնել Գայանեի նախաձեռնության կողքին եւ յուրաքանչյուրս մեր ձեւով պետք է կարողանանք օգտակար լինել սահմանում կանգնած հայ զինվորին։ Ի վերջո պետք է հասկանանք, որ չկա ուրիշի երեխա, սահմանում կանգնած տղաները մեր բոլորի երեխաներն են։ Գայանեի նախաձեռնությունը կարծում եմ նաեւ օգնություն կլինի շատ կառույցների, ինչու չէ հենց պետությանը, որպեսզի խուսափենք ցավալի ու ողբերգական դեպքերից, ինչին ականատես եղանք վերջին օրերին։

Հերոսածին մայրը ընդգծում է.

-Գայանեն մշտապես մտահոգ է բանակի եւ զինվորի հոգսով, նրանց հոգսով ապրել է տարիներ շարունակ, նա պրոֆեսիոնալ եւ բանիմաց լրագրող է, եւ ես վստահ եմ, որ նա կհաջողի։ Մենք պետք է առանց երկմտելու կանգնենք Գայանեի կողքին, որովհետեւ նախ, որ դա ապաքաղաքական նախաձեռնություն է, երկրորդ, որ նախաձեռնության կոչով հանդես է եկել ոլորտի խնդիրները տարիներ շարունակ լուսաբանող պրոֆեսիոնալ լրագրող եւ մտահոգ քաղաքացի, ով ապացուցել է իր ընթերցողներին, որ անշահախնդիր կերպով մինչեւ վերջ գնացել է ցանկացած խնդրի ետեւից: Գայանեն ձեռքը պուլսին պահած մարդ է, կարծում եմ նա շատ օբյեկտիվ եւ դինամիկ կաշխատի այդ ոլորտում։

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

https://iravunk.com/sim/?p=247199&l=am/
Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում