«Փաստ». Ցայտուն ցուցանիշ՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակը պատկերացնելու համար

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՊԵԿ-ի հրապարակած ցուցանիշներից պարզ է դառնում, որ 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 490 միլիարդ 115 միլիոն դրամ: Ինչպես և 2021 թվականին, Հայաստանի ամենամեծ հարկատուն շարունակում է մնալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը տարեկան վճարել է մոտ 144 միլիարդ դրամ հարկ:

Սա փաստացի բոլոր 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետբյուջե մուտք եղած գումարի մոտ 9,5 տոկոսն է: Ուշագրավ է, որ 2021 թվականի համեմատ 2022 թվականին ԶՊՄԿ-ի վճարած հարկերը ավելացել են 2,3 անգամ կամ մոտ 81 մլրդ դրամով: Երկրորդ մեծ հարկատուն «Գազպրոմ Արմենիան» է՝ վճարած 52,2 միլիարդ դրամ հարկերով։ Այս կազմակերպության վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են մոտ 5 մլրդ դրամով կամ շուրջ 11 տոկոսով: Երրորդ տեղում ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Գրանդ տոբակոն» է՝ 45 միլիարդ դրամի չափով վճարած հարկերով։ Չորրորդ հորիզոնականում «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունն է, 5–րդում՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, վեցերորդ խոշոր հարկատուն «Ֆիլիպ Մորրիս Արմենիան» է, «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն յոթերորդն է, «Ջեյ թի այ Արմենիան»՝ ութերորդը, «Սի փի էս էներջի գրուպը»՝ իններորդը: Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «ՄՏՍ Հայաստանը»:

Բավականին խոսուն է այն փաստը, որ առաջին 3 հորիզոնականում գտնվող ընկերությունները ապահովել են բոլոր 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետբյուջե վճարված գումարի շուրջ 17 տոկոսը, իսկ առաջին տասնյակում գտնվողները միասին՝ ամբողջի քառորդ մասը: Ըստ տնտեսագետների, սա բավականին ցայտուն ցուցանիշ է՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակը պատկերացնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին