Ծննդյանդ օրը չեմ ասելու շնորհավոր․․․Գալիս եմ սրբավայրդ աչքերիցս հոսող հավերժական արցունքներով. Արամայիս Ոսկանյանն այսօր կդառնար 27 տարեկան

Հասարակություն
«Որդուս ծննդյան օրն է․․․ Ծնունդ,որ ապրեցրեց, կյանք,որ արժեցավ խաղաղություն... Կյանքի ու մահվան հավերժական պայքարում կոփված առարկայական հիշողությունները հաղթում են քարացած, ընդարմացած, ժամանակից մազապուրծ փախած զգացմունքներին։ Ծննդյանդ օրը չեմ ասելու շնորհավոր․․․Գալիս եմ քեզ մոտ առանց տորթի ու գունավոր փուչիկների, առանց կոնֆետների ու փափուկ խաղալիքների՝ սրբավայրդ օծելով միայն անհուն կարոտից, առկայծող վրեժից կարմրած՝ աչքերիցս հոսող հավերժական արցունքներով։ Իմ միակ որդի...», - գրել է ապրիլյան պատերազմում զոհված ԱՐԱՄԱՅԻՍ ՈՍԿԱՆՅԱՆԻ մայրը՝ ԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
 
Հիշեցնենք, որ Արամայիս Ոսկանյանը ծնվել է 1996 թվականի հունվարի 26-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։ 2002-2011 թվականներին սովորել է Գավառի թիվ 9 հիմնական դպրոցում։ 2011-2013 թվականներին ուսումը շարունակել է Գավառի ավագ դպրոցում։ 2013 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Ֆինանսների կառավարում» բաժինը։
 
2014 թվականի հուլիսի 14-ին զորակոչվել է բանակ՝ ծառայության անցնելով Մարտունու զորամասերից մեկի նռնականետային դասակում։ Ծառայության ընթացքում դիրքեր բարձրանալիս մշտապես բարձր պատասխանատվությամբ կատարելով իրեն վստահված մարտական առաջադրանքը՝ Արամայիսը հաճախ ասում էր․ «Թուրքերը լավ են զինված, նրանց տեխնիկան հզոր է, բայց մենք հոգով ենք հզոր, նրանք մեզ տեսնելիս մահու չափ վախենում են, մենք մի թիզ հող էլ չունենք թուրքերին տալու»:
 
Արամայիս Ոսկանյանը զոհվել է 2016 թվականի հունվարի 9-ի երեկոյան՝ ժամը 21։30-ին, երբ մարտական հերթապահություն էր իրականացնում եւ արգելված գոտում հակառակորդի կողմից աշխուժություն նկատելով՝ առաջ է գնում՝ դիտարկում կատարելու, ինչի հետեւանքով հակառակորդի կողմից մահացու վիրավորում է ստանում: Արցախի հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի N զորամասի շարքային Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արամայիս Ոսկանյանը պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։ 2016 թվականի սեպտեմբերի 9-ին Գավառի թիվ 5 ավագ դպրոցում բացվել է հերոսի անվան զինվորական պատրաստության դասասենյակ: Դասասենյակի բացման արարողությանը հաջորդեցին Ոսկանյաննների բնակարան տանող ճանապարհի անվանակոչության եւ Արամայիս Ոսկանյանի բնակված տան պատին նրա հուշատախտակի բացման արարողությունները:
 
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...
Երկնային ծնունդդ շնորհավոր, անպարտ հերո՜ս...
 
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=247148&l=am/
Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում