Ցավակցում եմ Հայաստանին` ՄԻՊ պաշտոնի հանդեպ այսպիսի վերաբերմունքի համար. Ալավերդյան

Ներքաղաքական

ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի` առանց մեկնաբանության հրաժարականի մասին «Իրավունքը» զրուցել է ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ:

— ՄԻՊ աշխատակազմը հայտնում է, որ Պաշտպանը հրաժարական է ներկայացրել այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ՝ նշելով, որ «պատշաճ պահի Գրիգորյանը հանրությանը կտեղեկացնի այլ աշխատանքի մասին տեղեկություն, իսկ մինչ այդ ձեռնպահ կմնա այս թեմայով որեւէ մեկնաբանությունից»: Ի՞նչ կասեք այս մասին:

— Նախեւառաջ ես պետք է ասեմ, որ ըստ Սահմանադրության` Հայաստանում ամեն մարդ իրավունք ունի դիմել Մարդու իրավունքների պաշտպանին, դրա համար պետք է այնպես կազմակերպվի, որ այդ պաշտոնը թափուր չմնա: Այսինքն` ՄԻՊ-ը պետք է շարունակի իրականացնել իր գործառույթները եւ պաշտոնը զբաղեցնի մինչեւ չընտրվի նորը: Սա առաջինն է, ինչն այս օրերին շատերին եմ բացատրում: Երկրորդ` ես ցավակցում եմ Հայաստանին` ՄԻՊ պաշտոնի եւ այդ հաստատության հանդեպ այսպիսի վերաբերմունքի համար: Միշտ համարել եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոն չէ, այլ առաքելություն է: Եվ այդ առաքելությունը լքել այլ պաշտոնի անցնելու համար` համարում եմ առաջին հերթին իջեցում` ցանկացած պաշտոն գործադիր իշխանությունում: Եվ երկրորդ`  այդ վերաբերմունքը՝ լինի գործադիրի կողմից, լինի տիկին Գրիգորյանի կողմից, համարում եմ ոչ ընդունելի: Սա հարված էր ՄԻՊ հաստատությանը: Կոչ եմ անում մարդկանց մերժողական վերաբերմունք չունենալ այդ հաստատության հանդեպ եւ բոլորին հիշեցնում եմ, որ ՄԻՊ հաստատությունը կարեւորագույն օղակ է իրավական պետություն դառնալու ճանապարհին:

— Որքանո՞վ եք ընդունելի համարում, որ Ազգային ժողովի ընտրված Մարդու իրավունքների պաշտպանն ազատվում է աշխատանքից` որեւէ լուրջ պատճառաբանություն չներկայացնելով:

— Արդեն ասացի, որ այդ վերաբերմունքը վրդովեցնում է ինձ, ես ուրիշ խոսք չեմ ուզում օգտագործել, նա երիտասարդ անձ է, նա դեռ կյանք ունի ապրելու, ցանկանում եմ միայն հաջողություններ, բայց այդպիսի վերաբերմունքը ՄԻՊ հաստատությանը վրդովեցնող է: Ի դեպ, ես միշտ եմ դա արտահայտել, երբ  մարդու իրավունքների պաշտպանը լքել է իր պաշտոնը, ինչպես դա արել է Արմեն Հարությունյանը ՝ այլ աշխատանքի անցնելու համար: Նա հաղթել է մրցույթում եւ ՄԱԿ-ի կողմից ընդգրկվել է աշխատակազմի մեջ: Լինի դա Կարեն Անդրեասյանի ժամանակ, երբ ինքն ուղղակի հրաժարական է տվել՝ համարելով, որ ճնշումները շատ են: Ես դա ընդունում եմ վրդովմունքով: Կարծում եմ` շատ ավելի մեծ ակնածանքով պետք է վերաբերվել այդ պաշտոնին:

— Փաստորեն, ՄԻՊ-ը վերջին ողբերգական դեպքի` 15 զինվորի այրվելու վերաբերյալ առանց արտահերթ զեկույց ներկայացնելու հեռացավ: Հնարավո՞ր է, որ հենց սա էր պատճառը` հապշտապ հրաժարականի, որպեսզի խուսանավի ներկայացնել իրականությունը:

— Ես երբեք կռահելու մեծ տաղանդ չեմ ունեցել, եւ ցանկացած այդպիսի վարկածները, ցանկացած իրավիճակ միայն ու միայն ՄԻՊ-ի մոբիլիզացման առիթ պետք է ծառայի: Այլ տարբերակ ինքս անձամբ չեմ տեսնում: Էլի եմ ասում՝ ցանկանում եմ հաջողություններ ցանկացած պարագայում, կյանքում, բայց ափոսում եմ, որ երիտասարդ մասնագետն այս փորձությանը չդիմացավ կամ գայթակղվեց: Դա պարզ կդառնա հետագայում:

ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին