Ի՞նչ է իրականում կատարվում ՊՆ նախկին շենքի տարածքում

Ներքաղաքական

Արդեն գրեթե մեկ շաբաթ է, ինչ Պռոշյան համայնքի մոտ` Գեւորգ Չաուշի խճուղի 5 հասցեում գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենքի տարածքում ապաստանած պատերազմի մասնակիցների ու զոհվածների ընտանիքները մնացել են առանց էլեկտրաէներգիայի: Այստեղ ապաստան են գտել հարյուրավոր ընտանիքներ, որոնց մանկահասակ երեխաները ցրտին ու մթին հայտնվել են անելանելի իրավիճակում: Ինչո՞ւ եւ ինչպե՞ս են նրանք հայտնվել այս տարածքում, ի՞նչ է կատարվում իրականում, «Իրավունքը» մանրամասներ է պարզել հենց տեղում:

ԻՆՉՊԵ՞Ս ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐՆ ԱՊԱՍՏԱՆ ԳՏԱՆ

Պարզվում է` ՊՆ նախկին շենքում ոմանք բնակություն են հաստատել արդեն մի քանի ամիս, ոմանք էլ` մի քանի տարի: Արդյոք անօրինական են ներխուժել տարածք, մեզ հակադարձեցին` ներկայացնելով ստորագրությամբ եւ զորամասի կնիքով մատյան:

«Մենք` ներքոստորագրյալներս զեկուցում ենք այն մասին, որ 2022 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:15-ին, կապված նախկին ՊՆ-ի տարածքի հանձնման-ընդունման հետ (պահակները ազատվել են դիմումի համաձայն) կատարեցին հանձնում` պահակակետի ու մատյանի: Մատյանը բաղկացած է 100 թերթից` լրացված է 53-րդ էջը: Հանձնեցինք տեղում ապրող Տարոն Հովհաննիսյանին», - ասված է գրության մեջ: Սա թերեւս հիմք է տվել համարելու, որ տարածքը պաշտոնապես հանձնվել է տեղում ապրող բնակչին, ընդունողներն էլ, որպես բարի կամքի դրսեւորում, օթեւան են տվել շենքում կամավորականների, դիրքապահների, զոհվածների ու ազատամարտիկների ընտանիքների: Ըստ տեղացիների` տարածքը աղբի մեջ կորած է եղել, մաքրել են, քիչ թե շատ ապրելու համար հնարավորություն ստեղծել ու գոյատեւում են, որովհետեւ գնալու տեղ չունեն: Եվ շնորհակալ են քաղաքացի Լեռնո Պետոյանին, ով այդքան ընտանիքների ապահովել է տնով, վստահեցնում են` նա իրենց կողքին է, իրենք էլ` իր: Այլ մանրամասներ այս անձի մասին պարզել չհաջողվեց:

Ընտանիքի հինգ անդամներով ՊՆ նախկին շենքում ապաստանած ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ այն պնդումներին, թե այդուհանդերձ, իրենց այնտեղ գտնվելն անօրինական է, շեշտեց. «Այս տարածքը երեք տարի է` անտերության էր մատնված: Եկել ենք, տեր ենք կանգնել, ծառերն ենք ջրել, տարածքն ենք մաքրել, թույլ չենք տվել գողություն անեն: Բա ո՞ւր էին այդ ասողներն այսքան ժամանակ: Մենք ՀՀ քաղաքացի ենք ու իրավունք ունենք մեր երկրում ապրելու, երեխա ունենալու, սահման գնալու»:

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԶՐԿՎԵԼ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻՑ

Ըստ էության, շենքի լույսը կտրելու հիմնական դրդապատճառը եղել է այն, որ այնտեղ ապաստանածները ստիպված լինեն լքել տարածքը: Բայց տարածքի էլեկտրիկ ՄԱՐՏԻՆ ԴԱՎԹՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ երկու հարյուրից ավելի մարդ է արդեն շենքում ապրում, որոնք անգամ եկել էին համաձայնության էլեկտրահաշվիչներ տեղադրելու վերաբերյալ, որպեսզի նորմալ էլեկետրաէներգիա ունենան եւ վճարումներն էլ կատարեն, բայց որեւէ պատկան մարմնից արձագանք չկա:

«Մոտ մեկ շաբաթ առաջ եկել են ու վերեւից կտրել հոսանքը: Սա խնդրի ճիշտ լուծո՞ւմ է: Ինչպե՞ս կարելի է այսքան ընտանիքի թողնել առանց հոսանքի: Թող մեկնումեկը գա եւ ասի` ես եմ այս ամենի տերուտիրականը, այսպես պիտի հարցը լուծվի: 200 ընտանիք խնդրում է լույս` Եղվարդի էլեկտրացանցից», - ասաց Դավթյանը:

«Ինքս հերոսի մայր եմ, կյանքում չեմ շահարկել իմ սուրբ որդու անունը, բայց այսօր դիմում եմ պատկան մարմիններին, ինձ ասում են` քեզ տուն չի հասնում: Ես տուն չունեմ, տան վարձը դարձրել են 160 հազար, վիրահատված եմ, եկել եմ, ինձ այստեղ տուն են տվել, էլ ոչ մի բան չեմ ուզում, ինչի՞ են իմ լույսը կտրում: Ես լույս եմ դրել հողի տակ, որ իրենք ամբողջ կյանքում չեն կարող ունենալ, որովհետեւ իրենք են բոմժը: Ոստիկաններից որի՞ երեխեն այսօր տաք տանը նստած չէ: Երեխա ունեցողը, ով հայր կամ մայր է կոչվում, կյանքում այսպիսի բան չի անի, ինչպես սրանք են վարվում», - հավելեց 44-օրյա պատերազմում զոհված 19-ամյա Խորեն Հաջաթյանի մայրը` ԱՍՅԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ:

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԱՐԱԾՔՆ ԱԶԱՏԵԼ

Դեռեւս այս տարվա ապրիլի 15-ի որոշումով` կառավարությունը Երեւան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքը, որն ամիսներով անտերության է մատնվել, ամրացրել է ՊԵԿ-ին, որպեսզի այն դառնա արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն: Վերջերս էլ ՊԵԿ-ը դիմել է պատկան մարմիններին` բողոքելով, որ ինչ-որ մարդիկ ինքնակամ եկել, տեղավորվել են այդ շենքում: Դե իսկ ոստիկանությունն էլ անցել է գործի: Էլեկտրաէներգիայից զրկված այս մարդիկ անգամ փորձեցին ճանապարհ փակել` իրենց հարցի լուծումը գտնելու համար, սակայն ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով նախ բացեց ճանապարհը, հետո էլ զգուշացրեց, որ, միեւնույնն է, ստիպված են լինելու լքել այս տարածքը, որը համարվում է պետական:

Տեղի բնակիչներից ազատամարտիկ ԲԱԲԿԵՆ ԱՎԱԳՅԱՆՆ ասաց, որ հատուկ մտածված քանդում էին շենքը, իրենք էլ կռված տղերքով որոշել են ընտանիքներով հանդերձ այդ տարածքում բնակություն հաստատել ու պահպանել այն:

«Մեզ թող չխանգարեն, ոտքի տակ չընկնեն: Թող վարչապետը լուծում տա այս հարցին: Հայաստանում լիքը ազատ տեղեր կան, թող ՊԵԿ-ը որտեղ ինչ ուզում է սարքի: Թող սա էլ ազատամարտիկների թաղամաս լինի: Այսինքն` մենք ոչ մի բանի արժանի չէի՞նք: Սահմանում առաջինը մենք ենք, իսկ հիմա պետք չե՞նք ոչ մեկին: Լիքը ազատ հողեր կան, թող տան ՊԵԿ-ին: Իսկ ո՞վ է ասում, որ ՊԵԿ-ին են տվել, բա ես էլ լսել եմ, որ մի մեծահարուստ է առել այս տարածքը, ուզում են հյուրանոց կառուցել», - նշեց Ավագյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի