Էրդողանը դեռ հաղթելու լուրջ շանսեր ունի

Վերլուծություն

Ա­մեն դեպ­քում այն, որ Թուր­քի­ա­յում մեկ­նար­կած նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րը Էր­դո­ղա­նի հիմ­նա­կան ու­շադ­րու­թյու­նը տե­ղա­փո­խում են երկ­րի ներս (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=247130&l=am)՝ ան­ցան­կա­լի դարձ­նե­լով ար­տա­քին հար­թակ­նե­րում կտրուկ քայ­լե­րը, սպա­սե­լի է:

Բանն այն է, որ Էր­դո­ղա­նին, ինչ­պես քա­նիցս նշե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, սպաս­վում են ծանր ընտ­րու­թյուն­ներ: Մի կող­մից, մի քա­նի տա­րի շա­րու­նակ ԱՄՆ-ից ե­կող տնտե­սա­կան ճնշում­նե­րը եւ դրան­ցով պայ­մա­նա­վոր­ված՝ Թուր­քի­ա­յի ներ­քին վի­ճակն է է­ա­պես նվա­զեց­րել Էր­դո­ղա­նի վար­կա­նի­շը: Մյուս կող­մից, նույն ա­մե­րի­կա­ցի­նե­րը  օգ­նում են թուր­քա­կան ընդ­դի­մու­թյա­նը, փոր­ձե­լով վեր­ջա­պես ա­զատ­վել ա­մե­րի­կյան քա­ղա­քա­կա­նու­թյան ոտ­քե­րի տակ քա­նիցս «սա­պոն դրած» եւ բա­ցար­ձակ ինք­նու­րույ­նու­թյան ձգտող Էր­դո­ղա­նից: Ըստ այդմ, թուր­քա­կան ընդ­դի­մու­թյու­նը եւս, հաս­կա­նա­լով, որ սա լուրջ շանս է, ա­ռա­վե­լա­գույնս հա­մախմբ­վա­ծու­թյան նշան­ներ է ցու­ցադ­րում: Ա­ռա­վել եւս, երբ ու­նե­ին վար­կա­նի­շա­յին, ան­գամ Էր­դո­ղա­նին գե­րա­զան­ցող թեկ­նա­ծու­ներ, ա­սել է թե՝ խա­ղի մեջ ի­մաստ տես­նում է: Վեր­ջա­պես, թուր­քա­կան ընտ­րա­զանգ­վա­ծի «անտար­բեր­նե­րի» մի հսկա հատ­վա­ծը, թե­եւ քա­ղա­քա­կան ա­ռու­մով ա­ռանձ­նա­կի շա­հագրգռ­վա­ծու­թյուն չու­նի, բայց ար­դեն հասց­րել է մի լավ հոգ­նել Էր­դո­ղա­նից՝ նրա գեր­մա­րա­թո­նյան կա­ռա­վար­ման պատ­ճա­ռով:

Ար­դյուն­քում, հուն­վա­րի կեսե­րի դրու­թյամբ Էր­դո­ղա­նի վար­կա­նի­շը գնա­հատ­վում է 40-41 տո­կո­սի կար­գի, ո­րը նրա նվա­զա­գույն ցու­ցա­նիշ­նե­րից է: Բանն այն է, որ 2018թ. ընտ­րու­թյուն­նե­րում, սո­ցի­ո­լո­գի­ա­կան 55-56 տո­կոս վար­կա­նի­շի պա­րա­գա­յում Էր­դո­ղա­նին հա­ջող­վեց հաղ­թել հա­զիվ 52 տո­կո­սով, ընդ ո­րում, ա­մե­նա­տար­բեր ռե­սուրս­նե­րի կիրառ­ման պա­րա­գա­յում: Եվ ա­հա փոր­ձա­գետ­ներն այդ հա­մե­մա­տու­թյամբ կար­ծում են, որ ե­թե ա­ռա­ջի­կա 3-3.5 ա­միս­նե­րին կտրուկ քայ­լեր չար­վեն, ա­պա էս գլխից կա­րե­լի է Էր­դո­ղա­նին հա­մա­րել պարտ­ված: Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ «Ժո­ղովր­դա­հան­րա­պե­տա­կան ​​կու­սակ­ցու­թյու­նը» ներ­կա­յաց­նող առն­վազն եր­կու թեկ­նա­ծու (դեռ պարզ չէ, թե ում կներ­կա­յաց­նեն)՝ Ան­կա­րա­յի քա­ղա­քա­պետ Ման­սուր Յա­վա­սին ե­ւ Ստամ­բու­լի քա­ղա­քա­պետ Էք­րեմ Ի­մա­մօղ­լուն հաղ­թե­լու բո­լոր շանսերն այս պա­հի դրու­թյամբ ու­նեն:

Ընդ ո­րում, պետք է նա­եւ հաշ­վի առ­նել, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րի ճնշում­նե­րը շա­րու­նակ­վում են եւ կա­րող են ան­գամ բազ­մա­պատկ­վել: Բանն այն է, որ Էր­դո­ղա­նը վերջ­նա­կա­նա­պես է տա­պա­լում Շվե­դի­ա­յի՝ ՆԱ­ՏՕ-ին ան­դա­մակ­ցու­թյան գոր­ծըն­թա­ցը, ո­րին Վա­շինգ­տո­նում հա­զիվ թե ան­տար­բեր նա­յեն: Գու­մա­րած հայտ­նի մնա­ցած բա­խու­մա­յին ուղ­ղու­թյուն­նե­րը, եւ դա տա­նում է այն մտքին, որ ԱՄՆ-ն ա­մեն բան կա­նի՝ ա­ռանց Էր­դո­ղա­նի Թուր­քի­ա ու­նե­նա­լու եւ այն իր վե­րահս­կո­ղու­թյան տակ վե­րա­դարձ­նե­լու հա­մար:

Եվ ա­հա, ինչ­պես եւ քա­նիցս են­թադ­րե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, հենց նման ի­րա­վի­ճակն է, որ Էր­դո­ղա­նին պար­տադ­րում է՝ օգ­նու­թյուն ակն­կա­լել Մոսկ­վա­յից եւ Թեհ­րա­նից: Ընդ ո­րում, եր­կուսն էլ ու­նեն լուրջ հնա­րա­վո­րու­թյու­ններ՝ ազ­դե­լու Էր­դո­ղա­նի վար­կա­նի­շի ա­վե­լաց­ման վրա: Նախ, տնտե­սա­կան այն գոր­ծարք­նե­րը, ո­րը Մոսկ­վան սկսել է Էր­դո­ղա­նի հետ (հա­ցա­հա­տի­կի ծրա­գիր, ռուբ­լի­ով է­ներ­գա­կիր­նե­րի վա­ճառք եւ այլն), ար­դեն իսկ ո­րո­շա­կի է­ֆեկ­տի­վությ­ուն ցու­ցա­բե­րում են: Այ­սինքն, ե­թե այս պա­հին Էր­դո­ղա­նի վար­կա­նի­շը 40.8 տո­կոս է, ա­պա դեկ­տեմ­բե­րին այն նկա­տե­լի­ո­րեն ա­վե­լի ցածր էր՝ 38.6, եւ այդ ա­ճը բա­ցա­ռա­պես ռու­սա­կան այդ ծրագ­րե­րի ար­դյուն­քում Թուր­քի­ա­յում տնտե­սա­կան ան­կում­նե­րի մեղ­մումն է: Գու­մա­րած, ե­թե Թեհ­րա­նը շա­րու­նա­կի վեր­ջին շա­բաթ­նե­րին նկատ­վող բա­րիդ­րա­ցի­ա­կան դի­նա­մի­կան, ո­րը ցու­ցա­բե­րում է Ան­կա­րա­յի ուղ­ղու­թյամբ, այդ թվում՝ նա­խա­գա­հա­կան մա­կար­դա­կով այց կա­տա­րի Թուր­քի­ա, դա եւս ռե­ալ է­ֆեկտ կա­րող է ու­նե­նալ: Թե­կու­զեւ Թուր­քի­ա­յի փոք­րա­թիվ, բայց ո­րո­շա­կի զանգ­ված կազ­մող շի­ա­ա­կա­ննե­րին Էր­դո­ղա­նի օգ­տին կողմ­նո­րո­շե­լու ի­մաս­տով:

Այս­պի­սով, ռե­ալ շան­սեր Էր­դո­ղա­նը դեռ ու­նի: Ի­հար­կե, կա նա­եւ այն հար­ցը, թե հաղ­թե­լու դեպ­քում նույն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մո­տե­ցում­նե­րը նա որ­քա­նո՞վ կպա­հի: Բայց մյուս կող­մից էլ ցան­կա­ցած այլ ուժ, որն իշ­խա­նու­թյան գա Թուր­քի­ա­յում, գոր­ծե­լու է ա­մե­րի­կյան դաշ­տում, եւ դա ար­դեն իսկ Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի հա­մար Էր­դո­ղա­նին ա­ջակ­ցու­թյան հար­ցում այ­լընտ­րան­քի տեղ չի թող­նում:

Ի դեպ, կհաղթի՞ Էրդողանը, թե` ոչ, Հայաստանի համար մեծ նշանակություն չունի: Թուրքիայիում ով էլ իշխի, մեկ է` «Թուրքը մնում է թուրք): Չնայած, Էրդողանը գոնե ամերիկյան հրահանգներով չի մտնում ռուսների դեմ պատերազմի մեջ, որը կնշանակի Հայաստանի վերջնական ոչնչացումը: Իսկ եթե նրան փոխարինելու գան ամերիկամետ տարրերը, ի՞նչ կանի Թուրքիան, դա արդեն մեծ հարց է:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում