Այսպես չի մնալու, Սուրմալուի պայթյունն էլ է բացահայտվելու. Նահապետյան

Ներքաղաքական

Ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ գնահատմամբ` ինչպես Սուրմալուի պայթյունի, այնպես էլ Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքում 15 զինվորի այրվելու դեպքի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը  հերթական հիմարություններն է ասել:

— Այն ժամանակ ասում էր` ի՞նչ պայթյուն, պայթյուն չի եղել, քանի որ ծուխ է դուրս եկել, ու մարդիկ փախչում էին: Բայց տարիներ առաջ սեպտեմբերի 11-ին, երբ Միացյալ Նահանգներում երկու երկնաքերների ահաբեկչությունը տեղի ունեցավ, էլի ծուխ էր երեւում, եւ մարդիկ փախչում էին պայթյունից: 15 զինվորի այրվելու վերաբերյալ իշխանությունը փորձեց շատ արագ կարծիք ձեւավորել` անընդհատ կրկնելով հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի ստերը: Էլ չասեմ, որ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անուղղակիորեն հանձնարարական տվեց քննչական մարմիններին` ուղղորդելով, թե ինչպես է եղել դեպքը: Այնպես էր պատմում, կարծես, ինքը կողքից կանգնած նայել է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը: Բայց սա այսպես չի մնալու, Սուրմալուի պայթյունն էլ է բացահայտվելու: Թող իրենց չթվա, թե կարողանալու են ծածկադմփոց անեն: Ի դեպ, խոսել եմ զորանոցի հրդեհի վերաբերյալ լուրջ մասնագետների հետ, որոնք նույնիսկ պնդում են, որ պայթյուն է տեղի ունեցել եւ անգամ մատնանշում, թե որտեղ այն կարող էր տեղադրված լինել: 14 զինվորի մահն արձանագրվել է միաժամանակյա, անգամ անկողիններից չեն տեղաշարժվել: Իսկ այն, որ իբր մեքենա է եկել, որ պատերը ջարդի, օգնի եւ այլն, հեքիաթ են: Ակնհայտ է` զորանոց կոչվածի ներսում շատ հզոր պայթյուն է եղել` վակուումային պայթյուն, միայն դրա հետևանքով են փլուզվում շենքի պատերը: Իշխանությունն իր գոյության 4.5 տարիներին կրկին ստում է հրապարակայնորեն: Այդ տարածքը զորանոց չէր, տարածք էր, որտեղ ապրում են զինվորները, անվտանգության նվազագույն պայմաններ չկային, ճաղավանդակներ չպետք է լինեին: Նախկինում, երբ կառուցվում էր ցանկացած զորանոց, նախ ստուգում էին` արդյոք բավարարում է բազում պարամետրերի եւ հետո նոր ընդունվում էր: Ինժեներասակրավորային զորանոցում կարող էին լինել նաեւ ականներ, այսինքն` պետք է հատուկ պայմաններ ապահովված լինեին, ուստի` հարց է առաջանում` մինչեւ 2-րդ կորպուսին անցնելը, ո՞վ է ընդունել զորանոցը: Չեմ բացառում, որ այդ եւ ոչ միայն այդ զորանոցի համար 2021 թվականին կլորիկ գումար է դուրս գրվել եւ փոշիացվել: Սա  կոչվում է կոռուպցիա: Իտալական մոդուլային նոր զորանոցի կառուցման մասին սուտը տարածեցին, թե իբր նոր զորանոց է կառուցվելու` ժողովրդին մանիպուլացնելու, մոլորեցնելու համար: Դրանք փողերը լափելու համար լավ հիմնավորումներ են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի