ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆՏ­ՆԵ­ՐԻ «ԴՆԹ Ա­ՆԱ­ԼԻԶ»

Վերլուծություն

Եվ այս­պես, գե­րա­գույն գլխա­վոր կա­պի­տու­լյան­տը թի­րա­խա­վո­րել է հա­յե­րիս գե­նե­րը: Վեր­ջերս առն­վազն եր­կու ան­գամ նա մե­ղա­վոր է հռչա­կում «ԴՆԹ մա­կար­դա­կը»: Սա­կայն ա­մե­նև­ին էլ վեր­ջերս չէ, որ նա հայ­կա­կան ա­մե­նայն ին­չը ըն­կա­լում է որ­պես գե­նե­տի­կո­րեն ի­րեն խորթ բան: «Երկրի հա­կա­ռակ կող­մը» պղծագր­քում նա Գառ­նի­ի տա­ճարն ան­վա­նում է «հռո­մե­ա­կան հա­վա­բուն», իսկ Քա­րա­հուն­ջը` «ռա­գատ­կի քա­րե­րի կույտ»: Այդ­պես կա­րող է ար­տա­հայտ­վել մի­այն թշնա­մին:

Վեր­ջին ան­գամ «ԴՆԹ մա­կար­դա­կի» մա­սին այդ ճի­վաղն ար­տա­հայտ­վել է Ա­զատ գյու­ղի զին­կա­ցա­րա­նի` 15 կյանք խլած հրդե­հի առն­չու­թյամբ: Ընդ­հան­րա­պես, ա­մեն ինչ շատ կաս­կա­ծե­լի է: Հրդե­հի տե­սա­նյու­թը ցու­ցադ­րած «5-րդ ա­լի­քի» դեմ հիս­թե­րիկ ար­շավ, տխրահռ­չակ Ան­դոն Քո­չա­րյա­նի կող­մից պաշ­տո­նա­կան վար­կա­ծը կաս­կա­ծի տակ դնող­նե­րին «բո­րե­նի» ո­րա­կե­լը, վեր­ջում էլ` սոց­ցան­ցե­րում նի­կո­լա­ֆեյ­քե­րի և նի­կո­լա­զոմ­բի­նե­րի կող­մից գրված մեկ­նա­բա­նու­թյուն­ներ, թե իբր ընդ­դի­մու­թյունն է հրկի­զել զին­կա­ցա­րա­նը... Մինչ­դեռ ողջ մնա­ցած զին­ծա­ռա­յող Գա­րուշ Սարգ­սյա­նի հար­ցազ­րույ­ցը քան­դում է պաշ­տո­նա­կան վար­կա­ծը, ի­մա­նում ենք, որ դու­ռը կողպ­ված էր: Ու ե­րև­ակ­վում է այս խուն­տա­յի տա­կան­քու­թյան ան­հա­տակ ան­դուն­դի խո­րու­թյու­նը: Ընդ­հան­րա­պես հայտ­նի է, որ մարդ ինչ­քան ցած­րա­խավ է և տգետ, այն­քան ա­վե­լի ինք­նավս­տահ է, ամ­բար­տա­վան և ագ­րե­սիվ: Սրանք պար­զա­պես ժե­խատ­գի­տու­թյան խտա­նյութ են:

Անդ­րա­դառ­նա­լով 2-րդ բա­նա­կա­յին կոր­պու­սի հրա­մա­նա­տա­րա­կան կազ­մին պաշ­տո­նից հե­ռաց­նե­լու ո­րոշ­մա­նը՝ պատ­գա­մա­վոր Տիգ­րան Աբ­րա­հա­մյա­նը նշեց, որ դեռ պարզ չէ նրանց մե­ղա­վո­րու­թյու­նը, բայց իշ­խա­նու­թյու­նը պա­տաս­խա­նատ­վու­թյունն իր վրա­յից գցե­լու հա­մար ստո­րաց­նե­լով հե­ռաց­նում է հրա­մա­նա­տար­նե­րին. «Փա­շի­նյա­նը գլխա­տեց բա­նա­կա­յին կոր­պու­սը, իր հա­մար կա­րև­որ չէ՝ այդ մար­դը քա­նի տա­րի է ծա­ռա­յել, ի­րեն պետք են մար­դիկ, ո­րոնց գլուխ­նե­րը պետք է թռցվի ու մա­տուց­վի հա­սա­րա­կու­թյա­նը: Այս ա­մե­նը նա ա­նում է իր կա­շին փրկե­լու հա­մար»: Դե ե­թե սե­փա­կան կա­շին փրկե­լու հա­մար սրանք հայ­րե­նիք են հանձ­նում, 15 զին­վո­րը կամ բա­նա­կա­յին կոր­պուսն ի՞նչ է, որ չզո­հա­բե­րեն: Ի­րա­վա­պաշտ­պան, «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ Ար­սեն Բա­բա­յանն էլ փաս­տում է «Երկիր ՀԺ»-ի ի­րո­ղու­թյու­նը. «Հրդեհ­ված զո­րա­մա­սի պաշ­տո­նա­կան վար­կա­ծին լայն հան­րու­թյան կող­մից չվստա­հելն ու­նի մի­այն մեկ պատ­ճառ: Իշ­խա­նու­թյունն ինքն է ա­մեն ինչ ա­րել, որ մար­դիկ չհա­վա­տան: Նախ «մի­ակ» վար­կա­ծի հան­րայ­նա­ցու­մը կա­ռա­վա­րու­թյան նիս­տում, հե­տո զին­վո­րա­կան դա­տա­խա­զու­թյան ներ­կա­յա­ցուց­չի պնդու­մը, որ կան մի քա­նի վար­կած­ներ, հե­տո Ա­ԻՆ-ի ներ­կա­յա­ցուց­չի պնդու­մը, թե բո­լո­րի դի­ակ­նե­րը ե­ղել են մահ­ճա­կալ­նե­րին, ո­րը հերք­վում է հենց դեպ­քի վայ­րում փրկված զին­վո­րի կող­մից: Սա ու­նի մեկ պատ­ճառ. պե­տու­թյան կա­ռա­վա­րու­մը օ­րա­թեր­թի խմբագ­րու­թյան ղե­կա­վար­ման մա­կար­դա­կից չի բարձ­րա­ցել»:

Սա­կայն վե­րա­դառ­նանք կա­պի­տու­լյանտ­նե­րի «ԴՆԹ ա­նա­լի­զին»: Ե­թե վեր­հի­շենք դեռ մին­չև 2018-ի պե­տա­կա­նա­քանդ ա­ղե­տը սո­ցի­ա­լա­կան հար­թակ­նե­րում քննարկ­վող ո­րոշ դիս­կուրս­նե­րին, ա­պա պետք է մատ­նան­շենք դեռ այն ժա­մա­նակ ձև­ա­վոր­ված զզվե­լի թրենդ­նե­րից մե­կը` «հա­յու գե­նը» ծաղ­րե­լը: Պարզ է, որ դրան կա­րող է­ին մաս­նակ­ցել մի­այն մեզ գե­նե­տի­կո­րեն խորթ տար­րե­րը, ո­րոնք էլ հե­տո հա­մալ­րե­ցին թրքա­հարճ ՔՊ-ի շար­քե­րը: Իսկ Նի­կո­լի «Երկրի հա­կա­ռակ կող­մը» պղծա­գիր­քը թե­րևս քաս­թինգ էր, ո­րով էլ ընտր­վեց ա­ռա­վե­լա­գույնս հա­կա­հայ, ա­ռա­վե­լա­գույնս հա­յի ա­մեն ին­չի հան­դեպ թշնա­մա­բար տրա­մադր­ված ա­պա­գա խա­մա­ճի­կա­յին ա­ռաջ­նոր­դը: Մնա­ցյա­լը տեխ­նո­լո­գի­ա­յի հարց էր, թե ինչ­պես իշ­խա­նու­թյան բե­րել ներ­քին թշնա­մի­նե­րին:

Հի­շենք նա­և սրանց հե­տև­ո­ղա­կան պայ­քա­րը բա­նա­կի ինս­տի­տու­տի դեմ, «Ազգ-բա­նակ» գա­ղա­փա­րա­խո­սու­թյան դեմ, մար­տու­նա­կու­թյան հե­տև­ո­ղա­կան թու­լա­ցու­մը, հե­րոս­նե­րի վար­կա­բե­կումն ու հա­լա­ծան­քը, գե­րի հանձն­վե­լու հե­րո­սա­ցու­մը: Եվ զազ­րե­լի վե­րա­բեր­մուն­քը պա­տե­րազ­մի մաս­նա­կից­նե­րի, զոհ­ված­նե­րի հա­րա­զատ­նե­րի նկատ­մամբ: Վեր­ջին դրվագ­նե­րից մեկն էլ` Պռո­շյան հա­մայն­քի ՊՆ նախ­կին շեն­քից ա­զա­տա­մար­տի մաս­նա­կից­նե­րի ըն­տա­նիք­նե­րի ցու­ցադ­րա­կան և ծե­ծու­ջար­դով վտա­րու­մը: Կարճ ա­սած, հայ­րե­նա­սի­րու­թյու­նը դարձ­րել են պատ­ժե­լի վար­քա­գիծ, դա­վա­ճա­նու­թյու­նը` խրա­խու­սե­լի: Այս ա­մե­նի «ԴՆԹ ա­նա­լի­զը» ցու­ցադ­րում է մեկ բան` ան­խառն թրքու­թյուն:

Ար­դյուն­քը, Ար­մեն Ա­շո­տյա­նի կարճ բա­նա­ձև­ու­մով. «Մեզ հա­մե­մա­տում են Սի­րի­ա­յի հե՞տ, ա­սում են. Սի­րի­ա ենք դառ­նա­լո՞ւ: Ի­րա­կա­նում ան­գամ Սի­րի­ա­յին փառք ենք տա­լու, քան­զի Սի­րի­ան պայ­քա­րի ու զո­հե­րի գնով պաշտ­պա­նեց իր պե­տու­թյու­նը: Սի­րի­ա­յի հետ հի­մա ան­գամ Էր­դո­ղա­նի նմանն է ու­զում աշ­խա­տել: Իսկ մեզ շատ ա­վե­լի ծանր ու ան­փա­ռու­նակ ճա­կա­տա­գիր է սպաս­վում. մենք տա­րածք­նե­րը կորց­րել ենք, զո­հե­րը տվել ենք եւ այ­լևս գոր­ծոն չենք»: Եվ ներ­քին թուր­քի ջան­քե­րով ա­մեն ինչ ար­վում է, որ­պես­զի գոր­ծոն չլի­նենք, լի­նենք թա­տե­րա­բեմ և հու­սալք­ված զոհ: Ինչ­պես նկա­տում է ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյա­նը. «Ռու­սաս­տա­նը, ԱՄՆ-ը, Ֆրան­սի­ան, ԵՄ-ն, Ե­ԱՀԿ-ը, ՄԱԿ-ը, այլ երկր­ներ ու կա­ռույց­ներ, ա­վե­լի քան մեկ ա­միս կոչ են ա­նում Բաք­վին`ապաշր­ջա­փա­կել Ար­ցա­խը և դա­դա­րեց­նել հու­մա­նի­տար ա­ղե­տը: Սա­կայն Ա­լի­և­ը կար­ծես դեռ «տա­րեր­քի» մեջ է ու կտրվել է ի­րա­կա­նու­թյու­նից: Ե­րև­ի կար­ծում է, թե բո­լո­րը Նի­կոլ են և կա­րող է քմա­հաճ վե­րա­բեր­վել բո­լո­րի կո­չե­րին: Իսկ ի­րա­կա­նում, ե­թե չլի­ներ Նի­կո­լի և Ա­լի­և­ի` 2022թ հոկ­տեմ­բե­րի 6-ի Պրա­հա­յում ար­ված հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյու­նը, Բա­քուն ոչ մի հիմք չէր ու­նե­նա փա­կե­լու Լա­չի­նի մի­ջանց­քը: Ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը կբա­ցե­ին այն փա­կե­լու ա­ռա­ջին իսկ օ­րը: Պրա­հա­յում Նի­կոլն Ա­լի­և­ի ձեռ­քին մի մեծ գոր­ծիք է դրել, դրա­նով իսկ կաշ­կան­դե­լով ՌԴ խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը: Եվ ցա­վա­լին այն է, որ Նի­կո­լը դա ա­րել է մի­տում­նա­վոր: Ա­լի­և­ը ե­թե մի­ջանց­քը փա­կե­լու հիմ­քեր ու­նե­նար, այն հաս­տատ կփա­կեր մին­չև Պրա­հա­յի հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյու­նը: Պրա­հա­յից ու Սո­չի­ից հե­տո նա Նի­կո­լից մեծ նվեր է ստա­ցել»:

Հի­մա ցան­կա­ցած օ­բյեկ­տիվ մարդ պո­զի­տիվ է գնա­հա­տում Ար­ցա­խի պետ­նա­խա­րար Ռու­բեն Վար­դա­նյա­նի BBC-ին տված հար­ցազ­րույ­ցը: Մինչ­դեռ նա հար­ցազ­րույ­ցում ա­սել է այն, ինչ պետք է ա­սի պե­տա­կան այ­րը: Պար­զա­պես ինչ տե­ղի է ու­նե­ցել 2018-ի ա­ղե­տից ի վեր, մեզ պե­տա­կան այ­րե­րի կա­րոտ է թո­ղել, ար­դեն հասց­րել ենք մո­ռա­նել, թե ինչ­պի­սին պի­տի լի­նի պե­տա­կան այ­րի կեց­ված­քը: 2018-ին «Սեր­ժին մեր­ժե­ցին», որ­պես­զի էլ չու­նե­նանք պե­տա­կան այ­րեր, և վե­րա­դառ­նանք օս­մա­նյան լծի պե­տա­կա­նա­զուրկ հո­գե­վի­ճա­կին: Այդ պատ­ճա­ռով է, որ սե­փա­կան ո­ճիր­նե­րը այս գե­նապղծ­ված­նե­րը շա­րու­նա­կում են ա­պար­դյուն խցկել «նախ­կին­նե­րի» գրպա­նը: Օ­րի­նակ` ար­դեն փոր­ձում են 2016-ի ապ­րի­լյան պա­տե­րազ­մը հռչա­կել պար­տու­թյուն:

Տո գլխնե­րիդ ձյուն գա, ե­թե պար­տու­թյուն էր, ա­պա ինչ­պե՞ս է Սերժ Սարգ­սյա­նը Վի­են­նա­յում, Սանկտ Պե­տեր­բուր­գում թե­լադ­րել պայ­ման­ներ: Սա­կայն ցած­րա­խավ տգետ­նե­րին դժվար չէ կերց­նել պի­կա­պա-բան­կո­մա­տա­յին ԱԺԲ-ի նաֆ­թա­լի­նոտ մի­ֆը «800 հեկ­տար» ծա­խե­լու մա­սին, և չտես­նել տալ սրանց ծա­խած 10 հա­զար քա­ռա­կու­սի կի­լո­մետ­րը: Ար­ժա­նա­պատ­վու­թյո՞ւն... չէ՛, ժե­խը նման բան չի լսել: Գե­նե­տիկ մա­կար­դա­կով բա­ցա­կա­յում է: Հսկա­յա­կան ստա­մոքս­ներ են` ա­ռանց ու­ղե­ղի և հո­գու: Ան­գամ ա­ռանց ինք­նա­պահ­պան­ման բնազ­դի:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում