Աշխարհի վերջին 5 պակաս

Վերլուծություն

 

Նկա­տենք, որ բա­ցի ԵՄ ար­տա­քին գոր­ծե­րի ու անվ­տան­գու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան հար­ցե­րով բարձր ներ­կա­յա­ցու­ցիչ Ժո­զեպ Բո­րե­լից (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=247046&l=am), նա­եւ Եվ­րո­պա­կան խորհր­դի նա­խա­գահ Շառլ Մի­շելն է առն­վազն կաս­կա­ծում ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մում Ա­րեւ­մուտ­քի ան­վե­րա­պահ հաղ­թա­նա­կի քա­րոզ­վող գա­ղա­փա­րին: Հա­մե­նայն­դեպս, նրա ե­րեկ­վա հայ­տա­րա­րու­թյու­նը հենց այդ մա­սին է վկա­յում:

Այս­պես, ըստ Մի­շե­լի. «Հա­ջորդ շա­բաթ­նե­րը՝ եր­կու-երե­քը, ո­րո­շիչ են... Այն, ինչ տե­ղի կու­նե­նա 2023 թվա­կա­նին, եւ շատ բան կախ­ված է գա­լիք շա­բաթ­նե­րից, այն, ին­չը կո­րո­շի մեր ա­պա­գան»: Խոս­քը ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի մա­սին է, որ­տեղ, նման է նրան, որ ի­րոք սկսվում է կուլ­մի­նա­ցի­ոն փուլ:

Խոս­քը, հաս­կա­նա­լի է, այն մա­սին է, թե եր­կար նա­խա­պատ­րաս­տու­մից հե­տո ինչ­քա­նո՞վ են ռուս­նե­րը պատ­րաստ հար­ձակ­վել, եւ ինչ­քա­նով ուկ­րա­ի­նա­ցի­նե­րը՝ պաշտ­պան­վել ա­պա հա­կա­հար­ձակ­վել: Կլի­նի դա ա­ռա­ջի­կա եր­կու-երեք շա­բաթ­նե­րի՞ն, թե ա­վե­լի ուշ, է­ա­կա­նը դա չէ: Շատ ա­վե­լի կա­րե­ւոր է բուն ի­մաս­տը, ո­րը կա Մի­շե­լի խոս­քի հիմ­քում: Այն է՝ հա­ջո­ղու­թյան կհաս­նեն ռուս­նե­րը, կլի­նի մի նոր աշ­խարհ, չեն հաս­նի, կլի­նի մեկ ու­րիշ աշ­խարհ:

Ընդ ո­րում, հե­տաքր­քիր է նա­եւ այն, որ Բո­րե­լի եւ Մի­շե­լի կար­գի ա­ռանց­քա­յին եվ­րա­լի­բե­րաստ­նե­րը, ո­րոնց բա­ռա­պա­շա­րը մինչ այս «անվե­րա­պա­հո­րեն կջար­դենք-կփշրենք» ո­ճի մեջ էր, եւ դրա­նից ա­մեն մի շե­ղու­մը հա­մար­վում էր գրե­թե հան­ցանք, հի­մա ար­դեն այլ տո­նայ­նու­թյան են ան­ցել՝ կաս­կա­ծի: Ընդ ո­րում, հրա­պա­րա­կա­յին հար­թակ­նե­րում, որն էլ ա­վե­լի հե­տաքր­քիր է: Ի­հար­կե, չպետք է բա­ցա­ռել, որ այդ տո­նայ­նու­թյու­նը կա­րող է ծրագր­ված լի­նել: Ա­րեւմ­տյան հա­սա­րա­կու­թյու­ննե­րը ծայ­րա­հեղ դեմ են ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի հե­տա­գա սրա­ցում­նե­րին, դրա նպա­տա­կով Ուկ­րա­ի­նա­յին ծանր հար­ձա­կո­ղա­կան զի­նա­տե­սակ­ներ տա­լուն: Ար­դյուն­քում, գրե­թե ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով մասշ­տա­բա­յին բո­ղո­քի ա­լիք­ներ են ողջ Եվ­րո­պա­յով մեկ՝ հա­րյուր հա­զա­րա­վոր, Ֆրան­սի­ա­յում էլ՝ մի­լի­ո­նա­վոր մարդ­կանց մաս­նակ­ցու­թյամբ, եւ այդ դի­նա­մի­կան մի­այն ա­ճում է: Ար­դյուն­քում, կա­րող է մտա­ծել են՝ նման հայ­տա­րա­րու­թյու­ննե­րով ժո­ղո­վուրդ­նե­րին վա­խեց­նե­լով՝ ա­վե­լի զի­ջող դարձ­նել:

Բայց ե­թե ան­գամ դա է պատ­ճա­ռը, կա­րո­ղա­նան այդ մի­ջո­ցով հաս­նել Ուկ­րա­ի­նա­յին մի քա­նի հա­րյուր տանկ տա­լուն, դա բան կփո­խի՞: Հաշ­վի առ­նե­լով ռու­սա­կան ռե­ակ­ցի­ան, որն ար­դեն խո­սում է համ­բե­րու­թյան սպառ­ման մա­սին: Եվ­րա­լի­բե­րաստ­նե­րը հա­զիվ թե լուրջ ու­շադ­րու­թյուն չդարձ­նեն Մեդ­վե­դե­ւի հայ­տա­րա­րու­թյա­նը, ո­րի տրա­մա­բա­նու­թյունն ան­հեր­քե­լի է՝ «Մի­ջու­կա­յին պե­տու­թյու­նը չի կա­րող պարտ­վել», ա­ռա­վել եւս՝ բո­լոր պա­րա­մետ­րե­րով թիվ 1 մի­ջու­կա­յին պե­տու­թյու­նը: Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ դրան ան­մի­ջա­պես գու­մար­վեց Պետ­դու­մա­յի խոս­նակ Վյա­չես­լավ Վո­լո­դի­նի՝ գրե­թե վերջ­նա­գիր հի­շեց­նող հայ­տա­րա­րու­թյու­նը. «Կի­ե­ւի ռե­ժի­մին հար­ձա­կո­ղա­կան զեն­քի մա­տա­կա­րա­րում­նե­րը կհան­գեց­նեն հա­մաշ­խար­հա­յին ա­ղե­տի...»: Թե ինչ է պետք դրա տակ հաս­կա­նալ, պարզ է, թե­եւ Վո­լո­դի­նն էլ ա­վե­լի ման­րա­մաս­նո­րեն է բա­ցատ­րում: Ո­րոշ դի­վա­նա­գի­տա­կան տո­նայ­նու­թյան պահ­պան­մամբ նման մտքեր լսվում են ընդ­հուպ Կրեմ­լից, թե՝ Ա­րեւմուտ­քը կզղջա Ուկ­րա­ի­նա­յին զենք մա­տա­կա­րա­րե­լու հա­մար: Իսկ Պետ­­դու­մա­յի շար­քա­յին պատ­գա­մա­վոր­նե­րը, ո­րոնք ա­վե­լի ա­զատ են բա­ռե­րն ընտ­րե­լու հար­ցում, ուղ­ղա­կի թի­րախ­ներ են մատ­նան­շում՝ Բրի­տա­նի­ան պետք է ա­ռա­ջի­նը ջնջվի երկ­րի ե­րե­սից: Ու նույնն է նա­եւ քա­րոզ­չա­կան դաշ­տում. «Մեր դեմ 50 եր­կիր կա, նրանց մի­ա­վո­րում է սա­տա­նիզ­մը», ուս­տի­եւ պետք է. «ՀՌՕ-ի ռե­ժի­մից անց­նում  սրբա­զան պա­տե­րազ­մի ռե­ժի­մի»,- օ­րերս ա­սաց Սո­լո­վյո­վը: Եվ այս­պես շա­րու­նակ:

Ընդ ո­րում, քիչ չեն նա­եւ Ա­րեւ­մուտ­քից, այդ թվում՝ ԱՄՆ-ից ե­կող պա­տաս­խան ազ­դակ­նե­րը, որ ի­րա­վի­ճակն ի­րոք շատ լուր­ջ են հա­մա­րում: Օ­րի­նակ կա­րե­լի է բե­րել The Ame­ri­can Con­ser­va­tive-ի միտ­քը՝ շա­րու­նա­կել այս­պես, նշա­նա­կում է «հայտն­վել ան­դուն­դում»:

Մի խոս­քով, ի­րոք գերվճ­ռա­կան փուլ է, նյար­դե­րի պայ­քար, ու ամ­բողջ խնդիրն այն է, որ Մոսկ­վան պար­զա­պես նա­հան­ջե­լու տեղ չու­նի՝ մեկ քայլ հետ քաշ­վելն էլ կա­րող է դառ­նալ պե­տու­թյան ոչն­չա­ցում: Մնում է ա­ռաջ գնալ, եւ ե­թե տա­րաբ­նույթ բո­րել­ներն ու մի­շել­նե­րը սկսել են կա­մաց-կա­մաց դա գի­տակ­ցել, մի­գու­ցե սա չդառ­նա աշ­խար­հի վեր­ջը:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում