ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Սո­ցի­ա­լա­կան ցան­ցե­րում մեր հայ­րե­նա­կից­նե­րը ծի­ծա­ղում է­ին ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լի այն զար­մա­նա­լի հրա­պա­րակ­ման վրա, իբր Ե­գիպ­տո­սի հին տա­ճար­նե­րից մե­կում գտնվել է ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԻ քար­տեզ: Սա­կայն ի­րա­կա­նում վի­ճա­կը ոչ թե ծի­ծա­ղե­լի է, այլ` բա­վա­կա­նին վտան­գա­վոր: ԳԱ­Ա նա­խա­գա­հու­թյան նիս­տում Ադր­բե­ջա­նի գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­մի­ա­յի նա­խա­գահ Ի­սա Հա­բիբ­բեյ­լին հայ­տա­րա­րել է, որ «...Արևմ­տյան Ադր­բե­ջան (ի նկա­տի ու­նի Հա­յաս­տա­նը) վե­րա­դառ­նա­լու հա­յե­ցա­կարգն ար­տա­ցո­լում է ան­կախ Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյան ռազ­մա­վա­րու­թյու­նը: Այս հա­յե­ցա­կար­գը «խա­ղա­ղու­թյան հա­յե­ցա­կարգ» է, իսկ Ադր­բե­ջա­նի պնդում­նե­րը բա­ցա­ռա­պես «մշա­կու­թա­յին» են: Այս հա­յե­ցա­կար­գը կլի­նի, այս­պես կոչ­ված, «Մեծ վե­րա­դար­ձի» երկ­րորդ ծրա­գի­րը: Այ­սինքն` Ադր­բե­ջա­նի գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­մի­ան նոր հանձ­նա­րա­րու­թյուն է ստա­ցել «կա­տա­րե­լա­գոր­ծել» Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի պատ­մու­թյու­նը կեղ­ծե­լու գոր­ծըն­թա­ցը՝ հա­յե­րի դեմ նոր ցե­ղաս­պա­նու­թյունն ար­դա­րաց­նե­լու և տա­րածք­նե­րի բռնագ­րավ­ման հիմ­նա­վոր­ման նպա­տա­կով: Եվ քա­նի դեռ իշ­խա­նու­թյան են մե­րօ­րյա մե­լիքֆ­րան­գյուլ­նե­րը, դրա դեմն առ­նող­ներ չեն լի­նի, զի ե­թե գո­ղը տնից է, ե­զին եր­դի­կից էլ կհա­նեն:

Իսկ տխրահռ­չակ Է­ՐԱ­ՏՈՆ հրա­պա­րա­կել է մի զար­մա­նա­լի և շատ չա­րա­գու­շակ տեքստ. «Այժմ, երբ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյա­նը կա­պող կյան­քի ճա­նա­պար­հը փակ­ված է Ադր­բե­ջա­նի կող­մից, երբ իմ 120 հա­զար հայ­րե­նա­կից­ներ, գտնվե­լով լի­ա­կա­տար շրջա­փակ­ման մեջ, ե­րա­զում են բաղ­ձա­լի խա­ղա­ղու­թյան մա­սին, կրկին ու­զում եմ մի­աս­նա­կա­նու­թյան կո­չով դի­մել Ձեզ: Սի­րե­լի՛ տիկ­նայք, ե­կեք հա­նուն խա­ղա­ղու­թյան վեհ նպա­տա­կի մեկ­տե­ղենք մեր ջան­քե­րը, ո­րոնք վստա­հա­բար կլռեց­նեն բո­լոր ար­կերն ու թնդա­նոթ­նե­րը, փամ­փուշտ­ներն ու զեն­քե­րը: Խա­ղա­ղու­թյու­նը վե­րա­ցա­կան գա­ղա­փար չէ, և հնա­րա­վոր է այն­տեղ, որ­տեղ դրան հա­վա­տում են»: Իսկ մենք ար­դեն դա­ռը փոր­ձից գի­տենք` հենց որ այդ գար­շե­լի տի­կի­նը խո­սում է խա­ղա­ղու­թյու­նից, դրան ան­պայ­ման հե­տև­ում են ա­րյու­նը, ա­վե­րը, հայ­րե­նազր­կու­մը: Սա այն դեպքն է, երբ «...և փրկե­այ զմեզ ի չա­րէ»  աղոթ­քը մա­զա­չափ իսկ օգ­նել չի կա­րող, երբ մի­ակ ի­րա­կան փրկու­թյու­նը սրան «առա­ջին» տիկ­նոջ կար­գա­վի­ճա­կից զրկելն է` ոտ­քի ել­նե­լով և կա­պի­տու­լյան­տա­կան ամ­բողջ խուն­տա­յին շքեղ աշ­խա­տա­սե­նյակ­նե­րից բան­տախ­ցեր ու­ղեկ­ցե­լով: Այ­լա­պես դեռ շատ ու շատ բնա­կա­վայ­րեր կդառ­նան «դժբախտ և դժգույն»:

Պատ­կե­րաց­նու՞մ եք` 2022 թ. բյու­ջեն պաշտ­պա­նու­թյան գծով ու­նի 190 մլրդ դրա­մի թե­րա­կա­տա­րում. պաշտ­պա­նու­թյան ո­լոր­տի հա­մար հատ­կաց­ված 360 մլրդ դրա­մից ծախս­վել է ըն­դա­մե­նը 170 մլրդ դրա­մը: Այ­սինքն՝ սպա­ռա­զի­նու­թյուն գնե­լու, նոր­մալ, անվ­տանգ զո­րա­մա­սեր, զի­նա­նոց­ներ, դիր­քեր, կա­ցա­րան­ներ սար­քե­լու հա­մար կա ա­մեն ինչ կա, մի­այն չկա հրա­ման` դրանք կա­ռու­ցե­լու... Ինչ է սա, ե­թե ոչ պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյուն, ինչ է նշա­նա­կում ռազ­մա­կան բյու­ջե­ի կե­սից ա­վե­լին «տնտե­սել»: Այն­պես որ, 15 զին­ծա­ռա­յող­նե­րի այր­վե­լը ՍՈՒ­ՐԵՆ ՊԱ­ՊԻ­ԿՅԱ­ՆԻ և գե­րա­գույն գլխա­վոր կա­պի­տու­լյան­տի մեղ­քե­րի փոքր մասն է մի­այն, իսկ ամ­բող­ջա­կան մեղ­քը կոչ­վում է պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյուն: Հրա­ժա­րա­կա՞ն` չէ մի չէ, սրանք վա­ղուց պի­տի կա­լա­նա­վոր­ված լի­նե­ին... Ու այդ թե­րա­կա­տար­ման ֆո­նին տե­ղե­կա­նում ենք, որ. «Գո­րի­սի տա­րա­ծաշր­ջա­նի ողջ եր­կայն­քով «ՈՄԱ Գո­րիս»-ը կրա­կա­յին կե­տեր ու խրա­մատ­ներ է կա­ռու­ցե­լու: Այդ թվում՝ Ներ­քին Խնձո­րես­կում... Մենք մեր տունն ենք ամ­րոց սար­քում ու պաշտ­պա­նում: Անձ­նա­պես խնդրում եմ բո­լո­րիդ անց­նել հղու­մով ու նվի­րա­բե­րել, որ տեխ­նի­կան ա­մեն օր կա­րո­ղա­նա աշ­խա­տել»: Զար­մա­նա­լի և զար­հու­րե­լի է` փո­ղը կա, տեխ­նի­կան կա, ա­մեն ինչ կա, սա­կայն սահ­մա­նա­յին ամ­րու­թյուն­նե­րը հան­գա­նա­կած փո­ղով ստիպ­ված մի ՀԿ է կա­ռու­ցում... Եվ դա այն պա­րա­գա­յում, որ օ­րեր անց մեր ԶՈւ-ն դառ­նում է 31 տա­րե­կան:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

https://iravunk.com/sim/?p=247045&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը