«Դիրքերում վեճ է եղել, հայհոյանքներ են հնչել»․ ԱԱԾ ՍԶ-ում ծառայող զինվորի ծնողները բացառում են իրենց որդու ինքնասպանության վարկածը

Իրավական

ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող Կարեն Դանիելյանի մահվանից մեկ ամիս անց ծնողներին հայտնի չէ՝ իրենց որդու մահվան հանգամանքերը։ Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը՝ ժամը 04:20-04:40-ի հատվածում։ Պաշտպանության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը Դանիելյաններին որևէ պատճառ չեն ներկայացրել։ Forrights.am-ին ՔԿ-ից 2022 թվականի դեկտեմբերի 16-ին հայտնել էին, որ դեպքի առթիվ քրգործ է հարուցվել ինքնասպանության դրդելու հանգամանքով։ Կարենի վնասվածքը եղել է գլխի շրջանում, նրա դին ծնողներին փոխանցվել է գլուխը փակ։

Կարենի հայրն ու մայրը պաշտոնական վարկածը բացառում են։

«Չեմ պատկերացնում, որ ինքը նման քայլի գնար, իր տեսակով ընկճվող չէր, ընկերներով շրջապատված, կենսուրախ երիտասարդ էր։ Ես վստահ եմ, որ ինքն ինքնավնասման չէր գնա, այդ մարդը չէր»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց մայրը՝ Արմինե Դանիելյանը։

Կարեն Դանիելյանը դժբախտ պատահարից առաջ «տագնապ» հրամանով բարձրացել է դիրքեր՝ իր հետ եղել են դիրքի ավագը և ևս երկու ժամկետային զինծառայող։ Ծնողների փոխանցմամբ՝ դիրքեր են բարձրացել, քանի որ թշնամու կողմից նախաձեռնվող դիվերսիայի վերաբերյալ տեղեկություն են ունեցել։ Հոր՝ Վարդան Դանիելյանի խոսքով՝ դիրքերում զինվորների միջև կոնֆլիկտ է եղել։ Նրան քննության ընթացքի վերաբերյալ որոշ տեղեկություններ է հայտնել քննիչը։

«Երկու զինծառայողների հարցաքննությունից պարզ է դարձել, որ մինչև դեպքը չորսի միջև խոսակցություն, վիճաբանություն է եղել։ Հետո երկու զինծառայողները գնացել են հանգստանալու։ Այդ ընթացքում դիրքեր է եկել մի ենթասպա, նա մարտկոց է փոխել, որից հետո մնացել են Կարենն ու դիրքի ավագը։ Դեպքից երեք օր անց դիրքի ավագը հայտնել է, որ հայհոյանք է եղել իրենց միջև, քնելու հետ կապված խոսակցություն է եղել, երդում են կերել, թե դրանից հետո ինչ է եղել, մեզ չեն ասել։ Ըստ դիրքի ավագի՝ դեպքից 15 րոպե առաջ Կարենը ծխախոտ է վերցրել ու միայնակ դիտակետում է եղել։ Այնուհետև կրակոցի ձայն է լսվել, դիրքի ավագը ասել է․ «Պոնչը իրեն խփեց»»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց Կարենի հայրը՝ նշելով, որ չորս զինծառայողների զենքերն էլ ուղարկվել են փորձաքննության։  Առայժմ որևէ փորձաքննության եզրակացություն հայտնի չէ։

https://iravunk.com/sim/?p=247022&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը