Քննարկվել է հայ կանանց համար գենդերազգայուն միջավայրի ապահովման հարցում մարտահրավերների իրականացումը

Ախ կանայք

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության գրասենյակի տնտեսական հարցերի պատասխանատու Թերեզա Ալբանոյի ու նույն ստորաբաժանման խորհրդատու Ստեֆանո Վոլպիցելիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գենդերային քաղաքականությանը, կանանց տնտեսական զորեղացմանն ու վերջիններիս կայուն զբաղվածության ապահովմանը, ինչպես նաև հավասար հնարավորությունների ոլորտում նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։     

Անդրադառնալով ոլորտային առաջնահերթություններին՝ Տաթևիկ Ստեփանյանը նշել է, որ ԱՍՀՆ՝ որպես գենդերային քաղաքականությունը մշակող հիմնական գերատեսչություն, կարևորում է կնոջ դերի բարձրացմանն ուղղված շարունակական միջոցառումների և կանանց տնտեսական հզորացմանն ուղղված ծրագրերի դերը։ Այս համատեքստում, նախարարի տեղակալն ընդգծել է «Պլատֆորմ #5» և Կանանց աքսելերատոր ծրագրերի կարևորությունը, որոնք նպատակ ունեն ակտիվացնել վերջիններիս տնտեսական հմտություններն ու կարողությունները և ապահովել կայուն զբաղվածություն։

Իր խոսքում Թերեզա Ալբանոն կարևորել է հայ կանանց համար գենդերազգայուն միջավայրի ապահովման հարցում մարտահրավերների և հնարավորությունների գնահատման իրականացումը, ինչը հնարավորություն կտա լրամշակել ոլորտային ընթացիկ ծրագրերն ու նոր նախաձեռնություններ իրականացնել։  

Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են հարցեր՝ հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում խոցելի խմբերին (երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, թրաֆիքինգի և ընտանեկան բռնության ենթարկված անձինք) տրամադրվող ծառայությունների շրջանակի, Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման, Միասնական սոցիալական ծառայության գործունեության վերաբերյալ։

Կողմերն ընդգծել են համագործակցության ընդլայնման ուղղությամբ շարունակական քայլերի իրականացման կարևորությունը։  

 

https://iravunk.com/sim/?p=247011&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան