«Ժողովուրդ». Իշխանությունները պատրաստվում են մեծ շոուի. հանրությանը զբաղեցնել է պետք

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Քաղաքական իշխանությունները հանրությանը շեղում են բուն օրակարգից: Բանն այն է, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եւս մեկ միջնորդություն է ներկայացրել Ազգային ժողովի նախագահին: Այս անգամ դատախազը միջնորդել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին հարցին համաձայնություն տալու վերաբերյալ: Հունվարի 20-ին նման միջնորդություն երեք դրվագով ներկայացվել էր նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի մասով:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջնորդություններ կլինեն նաեւ նույն խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի եւ Գեղամ Մանուկյանի մասով: Իսկ ո՞րն է իշխանությունների նպատակը: Ակնհայտ է, որ քաղաքական իշխանությունը նպատակ ունի շեղել հանրության ուշադրությունը երկրում կատարվող իրադարձությունների հանդեպ: Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 12-ից փակ է Լաչինի միջանցքը, իսկ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքում տեղի ունեցած ողբերգական միջադեպով դեռ շատ հարցեր մնում են անպատասխան, եւ այսպես, կարծես թե, իշխանությունը շեղում է ուշադրությունը:

Ինչպես հայտնի է, բոլոր միջնորդությունները պետք է քննարկվեն հերթական նստաշրջանի առաջին նիստի օրը, այս դեպքում՝ փետրվարի 7-ին: Հենց այդ նստաշրջանում մի քանի ժամ միայն այս քննարկումն է տեւելու՝ կարեւոր այլ օրակարգային հարցերը մի կողմ թողած: Նկատենք՝ Արմեն Չարչյանի գործը վերաբերում է հայտնի Հաց բերողին՝ Արթուր Սարգսյանին, եւ, ամենայն հավանականությամբ, այն վաղեմության ժամկետով կարճվելու է. Գեղամ Մանուկյանին իր հայտարարությունների համար կալանավորել չեն կարող, իսկ, ահա, Իշխան Սաղաթելյանին կալանավորելն էլ կդիտվի քաղաքական՝ հաշվի առնելով, որ նա ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ է, եւ լայն արձագանք կունենա քայլը:

Սեյրան Օհանյանին կալանավորելու ցանկություն եւ որոշում եղել է, սակայն քաղաքական իշխանությունն այս հարցով էլ որոշել է նրան այս փուլում չկալանավորել, այլ միայն քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն ներկայացնել: Ֆիքսենք՝ նախորդ դեպքերում, երբ դատախազությունը կոնկրետ պատգամավորի մասով միջնորդություն է ներկայացրել ԱԺ, եղել է երկու մասից բաղկացած՝ մեկով միջնորդել են անձեռնմխելիությունից զրկել պատգամավորին՝ քրգործում որպես մեղադրյալ ներգրավելով, մյուսով ազատությունից զրկելու միջնորդություն է եղել:

Այդպես է եղել թե՛ նախկին պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, թե՛ Գագիկ Ծառուկյանի մասով, իսկ այս դեպքում միջնորդությունները վերաբերում են միայն անձեռնմխելիությունից զրկելուն, ինչը ենթադրել է տալիս, որ պատգամավորները չեն կալանավորվի: Այս ամենը պարզապես շոու է՝ հասարակությանը զբաղեցնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին