«Հրապարակ». Ի՞նչ նոր աշխատանքի է տեղափոխվում ՄԻՊ-ը. դրա վերաբերյալ երկու տեղեկություն կա

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը հրաժարական ներկայացրեց ԱԺ։ Ապա ժամը 14։00-ին ՄԻՊ գրասենյակում ժողով հրավիրեց, որ տեղեկացնի հրաժարականի մասին։ ՄԻՊ աշխատակազմից մեզ պատմեցին, որ իր խոսքը Գրիգորյանը սկսել է աշխատակազմին շնորհակալություն հայտնելով, հետո նրանց առաջ արդարացել է․

«Ես ուզում էի ինքս ձեզ հայտնել, սակայն «Հրապարակն» առաջ ընկավ»․ մենք լուրը հրապարակել էինք առավոտյան։ Գրիգորյանը տեղեկացրել է, թե երեկ է նոր աշխատանքի առաջարկը ստացել ու համաձայնել, մինչդեռ մենք 4-5 օր առաջ գիտեինք, որ նա հրաժարական է տալու եւ այլ պաշտոնի է գնալու։ Գրիգորյանն աշխատակազմին չի մանրամասնել, թե ինչ նոր աշխատանքի մասին է խոսքը։

Երեկ նա ՄԻՊ աշխատակազմի իր կադրերին շնորհակալագրեր է բաժանել։ Ժողովի ավարտից հետո աշխատակիցները ցրվել են իրենց սենյակները, բայց քիչ անց բոլորին կրկին հավաքել են, որ Քրիստինե Գրիգորյանին հրաժեշտ տան։ Աշխատակիցները զարմացել են, թե ինչու են հիմա հրաժեշտ տալիս, չէ՞ որ ՄԻՊ-ի հրաժարականը հաստատվում է այն դեպքում, երբ նա 1 շաբաթ հետո պնդում է իր հրաժարականը, այսինքն՝  1 շաբաթ դեռ պետք է պաշտոնավարի։ Սակայն Գրիգորյանը հավաքել է իրերն ու երեկ հեռացել, աշխատակազմին ասել են, որ այլեւս չի գալու։ Ստացվում է, որ մեկ շաբաթ ՄԻՊ գրասենյակը դե ֆակտո ղեկավար չի ունենալու։

Ինչ վերաբերում է Գրիգորյանի հետագա ճակատագրին, ապա դրա վերաբերյալ 2 տարբեր տեղեկություն կա՝ որ նա ԲԴԽ է գնալու կամ որեւէ միջազգային կառույցում դեսպան է նշանակվելու։ ՄԻՊ աշխատակազմում շունչները պահած սպասում են եւ մամուլ կարդում, որ իմանան, թե ՄԻՊ-ի  պաշտոնի համար ինչ թեկնածուների անուններ են շրջանառվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին