Ա՛յ ստահակներ, ուզում եք ասել, թե զոհված տղաները իրենք են իրենց գլխին սարքել եւ արդյունքում կենդանի այրվե՞լ. Նախկին փոխոստիկանապետը բացառիկ փակագծեր է բացում

Հանդիպում

Զինվորական կեցավայրում բռնկված հրդեհից տուժած երեք զինծառայողներից երկուսը շարունակում են շնչուղիների այրվածքներով մնալ վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Փոքր-ինչ բարելավվել է նրանցից ժամկետային զինծառայող Լյովա Խառատյանի վիճակը, նա միացված է շնչառական սարքին: Քննչական կոմիտեից փոխանցում են՝ հարցաքննվել են տասնյակ զինվորականներ, քննությունը շարունակվում է։

Որքանո՞վ էր իրավաչափ դեպքից ժամեր անց կարգել մեղավորներ եւ գլխատել մի ողջ բանակային կորպուս, ինչքանո՞վ է պաշտոնական վարկածը իրատեսական հաշվի առնելով դեպքից հետո համացանց սփռդված կադրերը եւ սպայական կազմի հակասական ցուցմունքները: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ախկին փոխոստիկանապետ, Ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանի հետ, ով նախ նկատեց.

-Նախ մեկ վարկած ի սկզբանե առաջ քաշելը, իրավաբանության, կրիմինալոգիայի տարրական կանոնները իմացողի համար արդեն իսկ զավեշտալի է դառնում: Բոլորին ուսանող տարիներից սովորեցնում են , որ կատարված հանցագործությունների դեպքում մեկ վարկած չէ, որ պետք է առաջ քաշել: Առաջ են քաշվում տարբեր վարկածներ, իսկ հետաքննություննը եւ նախաքննությունը սկսվում է առավել ծանր դեպք նախատեսող վարկածներից: Առավելեւս այս պարագայում, երբ երկիրը գտնվում է տոտալ օկուպացման մեջ, երբ թշնամին այդ նույն զորամաս կոչեցված գոմից ընդամենը մետրերի հեռավորության վրա է գտնվում, երբ ամեն օր թիրախավորվում են բնակիչներն ու տեխնիկան,  առաջ քաշել ընդամենը մեկ վարկած եւ բեմականացված Կառավարության նիստ իրականացնել այդ վարկածը հանրությանը հրամցնելու համար` ոչ միայն զավեշտալի է, այլ հանացագործություն է: 

-Պարոն Համբարձումյան, ականատես լինելով դեպքին հաջորդող իրականությանը, ի՞նչ վարկածներ առաջ կքաշեիք Դուք, եթե ինքներդ վարեիք այս գործի քննությունը:

-Առաջին վարկածը, որ դա թշնամու կողմից իրականացված դիվերսիոն, ահաբեկչական ակտ էր, որովհետեւ, այսպես ասած, քթների տակ, գտնվում է թշնամին: Բայց, ինչ արեց Կառավարության «ղեկավար» կոչվածը, նա հայտարարած վարկածով, տպավորություն էր ստեղծվում, որ հովանավորում, քողարկում էր թշնամուն, եւ փոխարենը, սահմռկեցուցիչ դեպքը վերագրում` զոհված տղաներին, թե իրենք են, փաստորեն, իրենց գլխին սարքել եւ արդյունքում կենդանի այրվել: Չի կարելի երկիր թիվ մեկ պաշտոնը զբաղեցնողի մակարդակով հայտարարել պաշտոնական վարկած, ուղղորդելով քննչական մարմիններին, իսկ այն ինչ մենք տեսանք դասական ուղղորդման դեպք էր:

-Պարոն Համբարձումյան, առանց պատշաճ քննության բարձագույն զինվորականությանը ժամեր անց պաշտոններից ազատելը, որքանո՞վ է իրավաչափ:

-Նախ փաստեմ, որ այդ բարդակ իրավիճակը, այդ գոմը, որպես զորանոց օգտագործելը արդեն իսկ հանցագործություն է: Եթե անգամ տեսականորեն պատկերացնենք, որ որեւէ շարքային զինծառայողի անփութության հետեւանք էր, ինչո՞ւ պետք գլխատվեր մի ամբողջ բանակային կորպուս: Եթե բանակային կորպուսի հրամանատարին հանում եք մեղավոր, բա ա՛յ ստահակներ Դուք մեղավոր չե՞ք` գոմը զորանոցի վերածելու համար, բա բյուջեով նախատեսված 350 մլրդ.-ի կեսը, որ չեք իրացրել, ինչի՞ համար էիք պահում:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

https://iravunk.com/sim/?p=246940&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ