Հայի ազգանունով Թուրքիայի իշխանությունների կամակատարները չքվելու են, բայց Արցախ ու Հայաստան լինելու է. Էդուարդ Շարմազանով

Զարկերակ
Կապիտուլյանտ անբարոյական են բոլոր նրանք,ովքեր կոչ են անում հաշտվելու պարտության, Արցախի կորստի ու Թուրքիայի հովանու տակ խաղաղ, բայց իրականում «ղազի» նման գոյատեւելու հետ։
Ձեր խելքին եթե մեր ազգը լիներ, Արտաշեսյան թագավորության կործանումից հետո կկործանվեր վերջնական։
Բայց՝ ոչ։
Հայը ապրեց ու պայքարեց նույնիսկ Մեծ Եղեռնից հետո։
Ու՞ր են այսօր «հայկական հարց» լուծող աբդուլ համիդներն ու երիտթուրքերը։
թալեաթը, էնվերը, ջեմալը, նազիմը «ջհանդամում» են, բայց Հայը կա ու լինելու է։
Հայի ազգանունով Թուրքիայի իշխանությունների կամակատարները չքվելու են, բայց Արցախ ու Հայաստան լինելու է։
Պիտի ապրի Արցախը, պիտի ապրի Հայաստանը, քանի որ այդպես է որոշված ի սկզբանե։
Իսկ սա փորձություն է, դաժան փորձություն է, որը հաստատ հաղթահարելու ենք Աստծով, հույսով ու մեր հայրենիքին Տեր մնալու վճռական կամքով։
Պաշտոնը, փողը, նույնիսկ շատ փողը ոչ նախկինում, ոչ՝ այսօր ու ոչ էլ վաղը որեւէ մեկին չի փրկելու։
Չեք կարողանում Հայաստան ու Արցախ պաշտպանել՝ գոնե ձայններդ կտրեք ու մի արտասանեք թրքահպատակ տեքստեր։
Ձեր նմանների արժեքը «30 արծաթ» էլ չէ։
Դուք սերունդների կողմից Հերոստրատից դաժան անարգանքի եք արժանանալու։
Պիղատոսի նման «ձեռքներդ լվացել» եք Արցախից ու գիտեք մարսելու՞ եք։
Պատմության դատաստանի առաջ բոլորդ կանգնելու եք հերթով ու շարքով …
մենք էլ ենք կանգնելու, որ թույլ տվեցիք ձեր նման թրքահպատակներին գալ իշխանության։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում