«Քեզ համար Զինվոր» նախագծի նախաձեռնությունը ապաքաղաքական է, եւ ես միանում եմ այդ պայքարին
Թեմա«Արցախի Հերոս», 44-օրյա պատերազմի խորհրդանիշ ԱԼԲԵՐՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հայրիկը՝ Ալբերտ Հովհաննիսյանը, արձագանքելով «Քեզ համար Զինվոր» նախագծի կողմից արված կոչին եւ հայտարարությանը, Iravunk.com-ի հետ զրույցում հայտարարեց, որ.
-Այո, ես ողջունում եմ, եւ միացել եմ Ձեր գործընկեր Գայանե Զարգարյանի կոչին, քանի որ ինքս տեսել եմ, որ Գայանեն մշտապես կանգնած է ծնողների կողքին, մշտապես բարձրաձայնում է զինվորների հետ կապված ցանկացած հարց՝ տալով եւ հուշելով խնդրի լուծման տարբերակները։ Եվ, որ ամենակարեւորն է, Գայանեն ապաքաղաքական մարդ է, պրոֆեսիոնալ լրագրող.իսկ ես աջակցում եմ այն մարդկանց, ովքեր ապաքաղաքական են։ Ես վստահում եմ Գայանե Զարգարյանին եւ պատրաստ եմ նրա հետ անցնելու այդ ճանապարհը, որը միտված է բացառապես հանուն հայ զինվորի բարօրրության։ Ցավոք, իմ տեսադաշտում չկա այլեւս Գայանեի նման ազնիվ, ապաքաղաքական անձ, ով տարիներ շարունակ աննահանջ է եղել իր սկզբունքների մեջ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=246916&l=am/

