«Քեզ համար Զինվոր» նախաձեռնության միասնական ճակատը, հանուն Զինվորի՝ պատրաստ է լարել ուժերը
ԹեմաՄեր գործընկեր,NewsMedia.am Լրատվական Գործակալության ղեկավար, «Քեզ համար զինվոր» նախագծի հեղինակ եւ իրականացնող Գայանե Զարգարյանը, հունվարի 19-ին Iravunk․com-ի հետ զրույցում, ապա Տեսաուղերձի միջոցով անդրադառնալով Գեղարքունիքի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում բռնկված հրդեհի պատճառահետեւանքային կապին ու սահմռկեցուցիչ իրականությանը, նախ դատապարտել էր տեղի ունեցածը՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին ու բանակում հանցավոր անգործության մատնված ապաշնորհներին , իսկ բանակում տիրող քաոսի ու առկա խնդիրները վեր հանելու, ինչպես նաեւ միասանական պայքար տանելու համար հանդես էր եկել կոչով, որում մասնավորապես նշել էր. -Ուզում եմ կոչով, խնդրանքով դիմել ՀՀ ցանկացած մտահոգ քաղաքացու, խնդրանքով դիմում եմ բոլոր ժամանակների որդեկորույս ծնողներին, փաստաբանական համայնքին, փորձագիտական տարբեր շրջանակների, իրավապաշտպան կառույցներին, բոլոր նրանց, ովքեր մտահոգ են հայրենիքի պաշտպանների՝ մեր զինվորների կեցության եւ ատհասարակ զորամասերում տիրող իրավիճակի հետ կապված: Ստեղծելու միասնական ճակատ այլընտրանքային խումբ, որը ՊՆ-ից կփորձի ստանալ թույլտվություն՝ այցելելու դիրքեր, զորամասեր եւ տեղում հասկանալու, թե իրականում ինչ պայմաններում են իրենց ծառայությունը իրականացնում մեր հայ զինվորները։ Սա պետք է լինի զսպաշապիկ՝ ՊՆ-ի եւ բոլոր պատկան կառույցների համար, զինված ուժերում ձեռքը պուլսին պահելու եւ հասկանալու՝ հայ զինվորի իրական արժեքն ու դերը։ Սիրելի Հայրենակիցներ, կսպասեմ Ձեր արձագանքին, որից հետո կհստակեցնենք մեր օրակարգն ու առաջիկա մեր անելիքները: Սա պիտի լինի պայքար՝ այսօրվա ու վաղվա համար, Հայ զինվորը պետք է պաշտպանված լինի հայոց բանակում: Կխնդրեմ, որ այս պայքարին միանան նաեւ այն ծնողները, որոնց երեխաները հենց հիմա սահմանին կանգնած են , ովքեր արթուն հսկում են մեր քունը, մենք այլեւս այլ ճանապարհ չունենք։ Հաշված ժամերի ընթացքում, մեր Գործընկերոջ այս հայտարարությանն են արձագանքել եւ միացել հարյուրավոր մեր Հայրենակիցները՝հայտարարելով որ պատրաստ են հանուն Հայ Զինվորի ու հանուն մեր երկրի անվտանգության անելու հնարավորն ու անհնարինը: Արդեն նշել ենք, որ մեր Գործընկեր Գայանե Զարգարյանի կոչը անարձագանք չի մնացել, եւ որ «Քեզ համար Զինվոր» նախագծին են միացել, ինչպես նաեւ իրենց աջակցությունը հայտնել հոգեւոր այրեր, փաստաբաններ, որդեկորույս ծնողներ, հարյուրավոր մտահոգ քաղաքացիներ, ովքեր պատրաստ են հանուն հայ Զինվորի անվտանգության ներդնել իրենց ուժերն ու հնարավորությունները: Նշել էինք, որ նախաձեռնությանը միացել էին Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, եւ ամերիկաբնակ Սերոբ քահանայ Ազարեանը (այս պահի դրությամբ ցանկն ընդլայնվում է ) Ի դեպ, տեղեկացնենք նաեւ, որ մեր գործընկերոջ նախաձեռնությանը միացել եւ հավանության են տվել Հերոսածին Ծնողները. (հաջորդիվ կներկայացնենք ամբողջական ցանկը ) , փաստաբաններ (ցանկը համալրվում է), իրավապաշտպաններ, հոգեբաններ եւ շատ այլոք: Այլ մանրամասների մասին՝ հաջորդիվ:
«ՔԵԶ ՀԱՄԱՐ ԶԻՆՎՈՐ» ՆԱԽԱԳԾԻ Այլընտրանքային խումբ
https://iravunk.com/sim/?p=246904&l=am/

