Ով է թիվ մեկ մեղավորը եւ թիվ մեկ պատասխանատուն. Արա Զոհրաբյան

Ներքաղաքական
ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտը 2021 թվականի մայիսի 13-ից տեղակայվել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տներից մեկում: Տունը բաղկացած է եղել նախասրահից և երկու սենյակներից, որոնցից մեկը ծառայել է որպես զինանոց, իսկ մյուսը՝ զորանոց, որտեղ տեղադրված են եղել երկհարկանի զինվորական մահճակալներ։ Տան ջեռուցումն իրականացվել է փայտի վառարանի միջոցով, որը տեղադրված է եղել նախասրահում:..»:
 
Ն.Փ-ն առաջ քաշեց 5 լիտրանոց տարայով բենզինից առաջացած հրդեհից 15 զինծառայողի զոհվելու վարկածը և այն էլ այնպիսի մանրամասնությամբ, որ մի պահ պատկերացրեցի, թե ինչպես է սպան բենզինի վառվող տարան ինքնապահպանման բնազդից դրդված նետում քնած զինվորների վրա ու այդ 5 լիտր բենզինը կրակի հետ հարաբերվելով կարծես դառնում է 50 լիտր ու այդպիսի ծանր հետևանքներ է առաջացնում: Լուրը հայտնելուն հաջորդեցին պաշտոնանկությունները՝ կորպուսի հրամանատարից սկսած: Իհարկե պաշտոնանկությունները բխում էին «ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը» հայտնի կարգախոսից:
 
Համացանցում ակտիվ քննարկում սկսվեց: Տարբեր ռազմական փորձագետներ առաջ տարան նաև դիվերսիայի տարբերակը: ՔՊ-ական որոշ շրջանակներ, որոնք դիրքավորված են լիբեռալ գծի մեջ, սկսեցին թիրախավորել Սուրեն Պապիկյանին: ՀՀ ազգային ժողովի կողմից օրենքով հաստատված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը և այլ իրավական ակտեր հստակ կարգավորում են զինծառայողներին զորանոցներում տեղավորելու և այլ հարցեր, ընդհուպ՝ ննջարանում մահճակալների տեղադրման, ննջարանում մեկ անձին հասնող օդի հաշվարկի հետ կապված հարաբերություններ:
 
Ըստ նշված կանոնագրքի, մասնավորապես՝ (1) ժամկետային ծառայության զինծառայողները տեղավորվում են զորանոցում, (2) մահճակալները պետք է տեղադրվեն դրսի պատերից 50 սմ հեռու, (3) արգելվում է որևիցե մեկին բնակվել ճաշարաններում, հացի գործարաններում, բուժկետերում, կաթսայատներում, արտադրական և պահեստային շինություններում, ակումբներում, հավաքակայաններում և անգարներում, ինչպես նաև զորանոցի ուսումնական և ծառայողական շինություններում:
 
Վերոգրյալը հաշվի առնելով մի քանի հարցեր են ծագում՝
 
1) Արդյոք զոհված զինծառայողների կացարանը բավարարում է զորանոցի համար անհրաժեշտ պայմաններին, թե՝ ոչ.
 
2) Ինչու 2021 թվականի մայիսի 13-ից առ 2023թ. հունվարի 19-ը (1 տարի 8 ամիս) չի լուծվել զինծառայողների զորանոցի հարցը, որը կունենար ավելի անվտանգ ջեռուցման համակարգ, այն դեպքում երբ պաշտպանության նախարարությունը ֆինանսների խնդիր չի ունեցել.
 
3) Հնարավոր էր արդյոք 5 լիտր բենզինով այդ տարածքներում նման ավերածություն առաջացնել.
 
4) Ինչու է մարտական առաջադրանքներ կատարող կորպուսի հրամանատարը առանց պատշաճ քննության պաշտոնանկ արվում, երբ առկա է ադրբեջանական ներխուժման ռիսկը.
 
5) Արդյոք քննարկվել է այն վարկածը, որ սա կազմակերպվել է ադրբեջանական ուժերի կողմից՝ խուճապ առաջացնելու, Բերձորի միջանցքի հարցը երկրորդական դարձնելու և ադրբեջանի համար ոչ ցանկալի բարձրաստիճան զինվորականներից ազատվելու նպատակով:
 
Սահմանադրության համաձայն Զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են:
Թիվ 1 մեղավորը և թիվ 1 պատասխանատուն կառավարության գլուխը հանդիսացող Նիկոլ Փաշինյանն է, որը բանակը թիրախավորել է դեռևս 2018 թվականից:
Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է վարչապետը Հայաստանը (Արցախը) ոչ հաղթանակ է ունենալու և ոչ էլ՝ արժանապատիվ խաղաղություն:
 
ԻՐ ԳՈՐԾՈՒՄԸ ԹՈՒՅԼ ԼԻՆՈՂՆ ԷԼ ՓՉԱՑՆՈՂԻ ԵՂԲԱՅՐՆ Է (Առակաց 18:9):
Ցավակցում եմ զոհված զինծառայողների ընտանիքներին:
 
«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության նախագահ
ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի