Ժողովո՛ւրդ, արթնացե՛ք, թշնամին արթուն է.«Քեզ համար Զինվոր» նախագծի նախաձեռնությանն են արձագանքել եւ միացել հոգեւոր այրերը

Թեմա

Մեր գործընկեր,NewsMedia.am Լրատվական Գործակալության  ղեկավար,  «Քեզ համար զինվոր» նախագծի հեղինակ եւ իրականացնող Գայանե Զարգարյանը նախօրեին տեսաուղերձի միջոցով անդրադառնալով Գեղարքունիքի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում բռնկված հրդեհի  պատճառահետեւանքային կապին ու  սահմռկեցուցիչ իրականությանը,   նախ դատապարտել էր տեղի ունեցածը՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին ու բանակում հանցավոր անգործության մատնված ապաշնորհներին , իսկ  բանակում տիրող քաոսի ու  առկա խնդիրները վեր հանելու, ինչպես նաեւ  միասանական պայքար տանելու   համար  հանդես էր  եկել կոչով, որում մասնավորապես ասված էր.


-Ուզում եմ կոչով, խնդրանքով դիմել ՀՀ ցանկացած մտահոգ քաղաքացու, խնդրանքով դիմում եմ բոլոր ժամանակների որդեկորույս ծնողներին, փաստաբանական համայնքին, փորձագիտական տարբեր շրջանակների, իրավապաշտպան կառույցներին, բոլոր նրանց, ովքեր մտահոգ են հայրենիքի պաշտպանների՝ մեր զինվորների կեցության եւ ատհասարակ զորամասերում տիրող իրավիճակի հետ կապված:
 Ստեղծելու  միասնական ճակատ   այլընտրանքային խումբ, որը ՊՆ-ից  կփորձի  ստանալ     թույլտվություն՝   այցելելու դիրքեր, զորամասեր եւ տեղում հասկանալու, թե իրականում ինչ պայմաններում  են  իրենց ծառայությունը իրականացնում մեր հայ զինվորները։ Սա պետք է լինի զսպաշապիկ՝  ՊՆ-ի եւ բոլոր պատկան կառույցների համար, զինված ուժերում ձեռքը պուլսին պահելու  եւ   հասկանալու՝ հայ զինվորի իրական արժեքն ու դերը։ Սիրելի Հայրենակիցներ, կսպասեմ Ձեր արձագանքին, որից հետո  կհստակեցնենք մեր օրակարգն ու առաջիկա մեր անելիքները: Սա պիտի լինի  պայքար՝ այսօրվա ու վաղվա համար, Հայ զինվորը պետք է պաշտպանված լինի հայոց բանակում: 
 Կխնդրեմ, որ այս պայքարին միանան նաեւ այն ծնողները, որոնց երեխաները հենց հիմա սահմանին կանգնած են , ովքեր արթուն հսկում են մեր քունը, մենք այլեւս այլ ճանապարհ չունենք։
Հաշված ժամերի ընթացքում, մեր Գործընկերոջ այս  հայտարարությանն են արձագանքել եւ միացել  հարյուրավոր մեր  Հայրենակիցները՝հայտարարելով որ պատրաստ են  հանուն Հայ Զինվորի ու հանուն մեր երկրի անվտանգության անելու հնարավորն ու անհնարինը: 

«Քեզ Համար Զինվոր»  նախագծի հեղինակ Գայանե Զարգարյանի այս կոչին  են արձագանքել   նաեւ  հոգեւորականներ,  իրավապաշտպաններ,  փաստաբաններ, ինչպես նաեւ տարբեր փորձագիտական շրջանակներ: 
Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, նույնպես միացել է մեր Գործընկերոջ  կոչին, նախ եւ առաջ  իր օրհնությունը տալով նախաձեռնությանը. 
-Միանում եմ, աջակցությունս ու օրհնությունս եմ հայտնում նախաձեռնությանը, որովհետեւ նախաձեռնություն-կոչով հանդես է եկել զինվորի եւ հայրենիքի խնդրով իսկապես մտահոգ եւ սրտացավ հայուհի, ով ամուռ կառչած է իր հողին ու գիտակցում է հայրենիքի պաշտպանի՝ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ գինն ու նրա արժեքը հայապահպաննության գործում։ Մեր բոլոր ուժերը պետք է լարենք՝  հանուն մեր երկրի պաշտպանների, եւ հանուն մեր երկրի  անվտանգության: 

Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նույնպես միանում է  կոչին, փաստելով հետեւյալը. 
 -Միանում նման հայրենանվեր նախաձեռնությանը՝ հույս հայտնելով, որ հենց նման անհատների սրտացավ ու անշահախնդիր նախաձեռնությունների շնորհիվ մենք մեր սերունդներին կվերադարձնենք արժանապատիվ ապագա։ Իսկ մեր ապագան այսօր հայ զինվորի ձեռքերում է, ամեն զինվորի կյանք՝  մեզ համար պետք է լինի անգին։ Ողջունում եմ նման նախաձեռնությամբ հանդես գալու կոչը,  եւ միանում եմ այդ պայքարին:

Արցախում գտնվող 7-րդ դարի Սուրբ Հակոբավանք վանքի (Մեծառանց) վանահայր է  Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը նույնպես, ողջունելով  մեր Գործընկերոջ  նախաձեռնությանը, հայտարարեց, որ. 

 -Միանում եմ, ողջունում եմ հայրենանվեր այս նախաձեռնությանը,  եւ աջակցությունս եմ  հայտնում գաղափարի իրագործմանը, պատրաստակամ եմ նպաստելու՝   նախաձեռնության կյանքի կոչմանը միտված  բոլոր գործողություններին։ Ժողովո՛ւրդ, աչքներդ բացեք. Արթնացե՛ք, թշնամին մեր մեջ է. մենք ենք թշնամուն սատարում, ոտքի կանգնեք ժողովուրդ. քանի  դեռ ուշ չէ,քանի  դեռ կարող ենք ինչ-որ բան անել, եկեք յուրաքանչյուրս մեզանից սկսենք։Ամփոփելով խոսքս մեկ անգամ եւս պնդւոմ եմ, որ  միանում եմ նախաձեռնությանը եւ աղոթում  եմ առ Աստված, որ մեզ Աստված համախմբի, ու դարձնի  միասնական ։ ՄԻ ԿՈՂՄ ԴՐԵՔ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ և ՊԱՇՏՊԱՆԵՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՇԱՀԵՐԸ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԱՆՈՒՆԸ ՎԵՐԿԱՆԳՆԵՆՔ,ՈՎ   ԻՐ ՈՒՐՈՒՅՆ ԴԵՐՆ ՈՒ ՏԵՂԸ  ՈՒՆԵՐ ՄԻՆՉԵՒ 2018Թ-ը, ՁԵԶ ՀԵՏ ԵՄ։
Ի դեպ, ամերիկաբնակ հոգևորական, Տ. Սերոբ Քահանայ Սերոբ Աղազարեանը նույնպես, պատրաստակամություն հայտնեց միանալու  այս  շատ կարեւոր  նախաձեռնությանը, ներդնելու իր ուժերը, եւ անելու հնարավորը՝  որպեսզի հայն իրեն կարողանա վերագտնել, եւ ամուր պահել  Հայ Զինվորի  թիկունքն ու անունը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=246888&l=am/
Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում