Ես կհարգեի այն պաշտպանության նախարարին, որը ստեղծված իրավիճակում հրաժարական տար. Արտակ Զաքարյան

Ներքաղաքական
Տարբեր կողմերից մի թեմա են տարածում, իբր Պապիկյանը եթե դուրս գա` ավելի վատին են նշանակելու:
Հարցի արժեքը ո´չ Նիկոլն է, ոչ էլ առավել ևս մյուսները: Հարցի արժեքը շատ ավելին մեծ է` պետության և Բանակի հեղինակությունն ու կառավարության բարոյականությունը:
Տղաները չեն զոհվել մարտական հերթապահություն կամ մարտական գործողություն իրականացնելիս: Ինքնասպանություն չեն գործել, չեն զոհվել հրամանատարի գործած սխալի պատճառով, ականի վրա չեն պայթել և այլն: Նաև Ադրբեջանի տարբեր ագրեսիաների ժամանակ նման հարց չի առաջացել:
Հունվարի 19-ին մեր զինծառայողները զոհվել են ծառայության պայմանների պատճառով, որը պաշտպանության նախարարության ուղիղ պատասխանատվության հարցն է: Այս հարցը շեղելն ու ուրիշների վրա մեղքը բարդելն առնվազն անբարո է:
Եթե ՊՆ բարձրաստիճան ղեկավարությունից հրաժարականներ չեն լինում, դա նշանակում է, որ բանակում թուլանում է պատասխանատվության ուղղահայացը, թուլանալու է վերահսկողությունը, թուլանալու է բոլոր օղակների կատարողական կարգապահությունն ու ընդհանուր հրամանատարության բարոյական նկարագիրը:
Բանակն այնպիսի օրգանիզմ է, որտեղ ցանկացած պահի, դասակի հրամանատարից մինչև կորպուսի հրամանատար, կարելի է նախաձեռնել պաշտոնանկությունների և պատասխանատվությունների գործընթաց: Սակայն դա պետք է բխի ընդհանուր կառույցի` ասել է թե պետության շահերից: Վերից վար կառավարման և հրամանատրման հստակ համակարգն առավել զգայուն է դարձնում Զինված Ուժերին` հատկապես ղեկավարի բարոյականության և արդարացի լինելու տեսանկյունից:
Ես կհարգեի այն պաշտպանության նախարարին, որը հասկանալով իր կարգավիճակի կարևորությունն ու հասարակության հանդեպ ունեցած բարձր պատասխանատվությունը` ստեղծված իրավիճակում հրաժարական տար: Դա հնարավորություն կտար պաշտպանական գերատեսչությանը զգաստանալ ու ավելի զգոն լինել իր պարտավորությունների մեջ:
Երբ եվրոպական որևէ երկրում, թեկուզ փոքրիկ սկանդալի պատճառով, որևէ նախարար կամ վարչապետ է հրաժարական տալիս, դա հո չի՞ գնահատվում որպես պետությանը հասցված վնաս: Դա առաջին հերթին տվյալ երկրի հասարակության և աշխարհի առջև կառավարության բարոյական կերպարը պահելու ու հանրության վստահությունը չչարաշահելու խնդիր է լուծում:
Այս իրավիճակում, նույնիսկ լավագույն պաշտպանության նախարարը, պետության և հասարակության շահերից ելնելով պետք է հրաժարական տար: Այլապես, ցանկացած այլ նախարարության կառավարման ոլորտում, ամենամեծ վնասի պարագայում նախարարն ու փոխնախարարներն իրավունք են ստանում խուսափելու որևէ տեսակի քաղաքական պատասխանատվությունից, որովհետև նախադեպերն արդեն առկա են:
Մյուս կողմից էլ հասկանալի է, որ մեր երկրում պրոբլեմները սկսվում են այսպես կոչված վարչապետի պաշտոնավարումից և դա կառավարությունում բոլորը լավ հասկանում են: Եթե պետությունն այս ողբերգությունների հասցրած Նիկոլը դեռ վարչապետ է, ուրեմն ով ասես կարող է զբաղեցնել ցանկացած պաշտոն` առանց մտածելու քաղաքական կամ անձնական պատասխանատվության մասին:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի